Հայ-ֆրանսիական համագործակցության նոր ծրագիր ակնաբուժության ոլորտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+22.09 oC

Հայ-ֆրանսիական համագործակցության նոր ծրագիր ակնաբուժության ոլորտում

21:52 29.04.2022

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը մասնակցել է հայ-ֆրանսիական ակնաբուժական համաժողովին, որի ժամանակ ներկայացվել է կատարակտի և ցանցաթաղանթի հիվանդությունների ոլորտում միջազգային արդի փորձը, հայաստանյան իրավիճակը, ինչպես նաև ակնաբուժական հմտությունների կատարելագործման հայ-ֆրանսիական դպրոցի աշխատանքը:

Դպրոցի ծրագիրը մեկնարկել է այս շաբաթ՝ Գյումրիում, հայ և ֆրանսիացի ակնաբույժների դասախոսությունների շարքով: Ֆրանսիայից ժամանած ակնաբույժներ Մերիլին Նոդարեանը և Սեբաստիան Բրունոն հայ գործընկերների հետ քննարկել են ակնաբուժական առավել բարդ դեպքեր և կատարել վիրահատություններ:
Ծրագրի շրջանակներում Հայկական ակնաբուժության նախագծի Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնում ցանցաթաղանթի վիրահատությունների սկիզբը դրվել է` այդպիսով Գյումրին դարձնելով Երևանից հետո երկրորդ քաղաքը, որտեղ նման վիրահատություններ կկատարվեն:
Դպրոցի շնորհիվ` երիտասարդ ակնաբույժները եզակի հնարավորություն կստանան իրենց գիտելիքները և հմտությունները զարգացնելու նաև Ֆրանսիայում: Մինչև տարեվերջ նրանք կմասնակցեն Հայաստանի և Ֆրանսիայի ակնաբուժական առաջատար կենտրոնների ակնաբույժների դասընթացներին Հայաստանում, իսկ տարեվերջին արդեն լավագույն երիտասարդ ակնաբույժները Ֆրանսիայում 1 տարի տևողությամբ անվճար վերապատրաստման հնարավորություն կստանան:
Ծրագիրն իրականացվում է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի, «Լումիեր ֆրանսեզ» ասոցիացիայի և Փարիզի համալսարանական-հիվանդանոցային համալիրի՝ AP-HP-ի համագործակցությամբ:

«Հայ-ֆրանսիական համագործակցությունը հնարավորություն է տալիս առավել զարգացնելու ակնաբուժությունը, հատկապես մարզերում և տեղերում ապահովելու ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը: Ուրախ եմ նաև նշել, որ այն փորձի փոխանակման նոր հնարավորություններ կտա՝ դառնալով կրթական մի նոր հարթակ», -ասել է Արմեն Նազարյանը:

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համար առողջապահությունը համագործակցության կարևոր ոլորտներից մեկն է, և մենք աջակցում ենք առողջապահական տարբեր նախագծերի իրականացմանը: Ուրախ ենք տեսնել, որ այս ծրագիրը կենտրոնացած է մայրաքաղաքից դուրս՝ Գյումրիում, և կօգնի մարզային բնակչությանը», – նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն:
«Ես հիացած եմ Հայկական ակնաբուժության նախագծի հետ մեր համագործակցությամբ: Կազմակերպության 30 տարվա հանձնառությունը Հայաստանում և կատարված աշխատանքների որակը մեզ համար արդյունավետ գործունեության գրավականն են։ Հայ ակնաբույժների կատարելագործումը Հայաստանում AP-HP-ի մասնագետների հետ ակադեմիական, բայց նաև կլինիկական դեպքերի և լաբորատոր ուսուցման վերաբերյալ փոխանակման շնորհիվ այս շաբաթ շատ օգտակար անցավ, և այս առաջին հաջողությունն ինձ շատ խոստումնալից է թվում»,- ընդգծել է AP-HP-ի միջազգային կապերի տնօրեն Ֆլորանս Վեբերը:
«Հայկական ակնաբուժության նախագիծն արդեն 30 տարի Հայաստանում իրականացնում է զարգացման տարատեսակ ծրագրեր: Հաշվի առնելով համագործակցող կողմերի նվիրվածությունը և ներուժը՝ լիահույս եմ, որ այս դպրոցն ակնաբուժության ոլորտի հերթական հաջողված ծրագիրը կդառնա», – նշել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտերը» կամային հաղթանակ է տարել․ ԱԱԱ

21:22 23.06.2025

«Ինտերը» կամային հաղթանակ է տարել․ ԱԱԱ

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսի» նկատմամբ: E խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Քրիստիան Կիվուի թիմը մինչև 78-րդ րոպեն պարտվում էր 0-1 հաշվով, սակայն նախ` արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը երկրորդ հանդիպումն անընդմեջ գոլ է խփել, հետո՝ ավելացված ժամանակի երկրորդ […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:13 23.06.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Այգեձոր թաղ. 74-78/15 շենքեր, Արղության փ. 29-40 շենքեր, Գրիբոյեդովի փ. 21/4-21/12 շենքեր, Ադոնցի փ. 21/2, 21/3 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Նազարբեկյան փ. 14, 15 շենքեր, Նորաշեն թաղ. […] ...

Ֆրանսիան Իրանին և Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել հարձակումները

21:00 23.06.2025

Ֆրանսիան Իրանին և Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել հարձակումները

Իրան-Իսրայել հակամարտության սրումը կարող է կործանարար լինել տարածաշրջանի համար և լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհում կայունության համար, ուստի անհրաժեշտ է կասեցնել իրադարձությունների նման զարգացումը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ «Այդ պատճառով մենք զսպվածության կոչ ենք անում: Մենք կոչ ենք անում դադարեցնել հարվածները: Կոչ ենք անում Իրանին չձեռնարկել որևէ միջոց, որը կարող է ավելի սրել […] ...

Վինիսիուսը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ

20:52 23.06.2025

Վինիսիուսը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ

Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը համաձայնել է նոր պայմանագիր ստորագրել Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է Marca-ն: Նոր պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը: Վինիսիուսը «Ռեալում» է 2018 թվականից։ ...

ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ

20:46 23.06.2025

ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ

Հունիսի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, ԱԺ «Հանրապետական Աջ» խմբակցության ղեկավար Լորան Վոքիեի հետ։ Դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Լորան Վոքիեի շարունակական հանձնառությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության խորացման ու երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների ամրապնդման հարցում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ընդգրկուն օրակարգին, […] ...

Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. Գրոսսի

20:43 23.06.2025

Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. Գրոսսի

Իրանի կողմից ապագայում միջուկային զենք ստեղծելը կանխելու միակ միջոցը բոլոր շահագրգիռ կողմերի միջև բանակցություններն են, ռազմական էսկալացիան խոչընդոտում է դիվանագիտությանը և շատ վտանգավոր է. այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Գործակալության Կառավարիչների խորհրդի արտակարգ նիստի բացման ժամանակ։ «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Ռազմական […] ...

BACK_TO_TOP