Հայրիկյանը սահմանադրական բարեփոխումներ է պահանջում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.56 oC

Հայրիկյանը սահմանադրական բարեփոխումներ է պահանջում

16:52 31.07.2018

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ պատրաստ է Մարտի 1-ի գործով վկայություն տալ: Նա նաև կողմ է, որ նույն գործով հարցաքննության կանչվի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Առաջին նախագահին կարող են հարցաքննության կանչել, ես էլ կարող եմ վկայություն տալ, որովհետև այդ օրերին շատ ակտիվ եմ եղել: Չեմ եղել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում, բայց երբ իմացա, որ նա կալանքի տակ է, հեռախոսով բավական կոպիտ դիմեցի այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանին` սա ի՞նչ խայտառակություն է: Ինքն ասաց` կալանքի տակ չէ: Ու ես գնացի Լևոն Տեր-Պետրոսյանի տուն: Ճանապարհին ոստիկանների տեսա, ի վերջո իմացա, որ նա տնային կալանքի տակ չէ, այլ ինքը չի ուզում դուրս գալ: Դա մեղադրելի չէ, դրա մեջ հանցանշաններ չկան»,- ասել է Հայրիկյանը:

Ընդհանրապես ԱԻՄ ղեկավարը ժողովրդի վրա ծանրացած խարան է համարում այն իրողությունը, որ ՀՀ երեք նախագահների մասին հասարակությունն ավելի շատ բացասական է արձագանքում: Այս ամենի հիմնական պատճառը, Հայրիկյանի համոզմամբ, Սահմանադրությունն է, ավելի ճիշտ՝ նախորդ բոլոր իշխանությունների «հագով կարված» սահմանադրությունը, որի շնորհիվ իրական իշխանությունը պատկանում էր ոչ թե ժողովրդին, այլ տվյալ թիմին, ով այդ պահին կառավարում էր երկիրը:

«Հայաստանում չի եղել Սահմանադրություն, որն իր մեջ նաև դրույթներ ունենա, որ պարտադրի իշխանություններին քաղաքացիների իշխանությունը»,- ասել է Հայրիկյանը՝ նշելով, որ  երբ իրենց թիմը աջակցում էր Փաշինյանի շարժմանը, հավատում էր, որ շարժման հիմնական նպատակը պետք է լինեն քաղաքացիներին երկրի տերը դարձնելու ուղղությամբ քայլերը:

Հայրիկյանի համոզմամբ՝ ով էլ գա իշխանության, լինի դա Հայրիկյանը, թե Փաշինյանը, քաղաքացին երկրի տերը չի դառնա, քանի դեռ երկրի գլխավոր օրենքով այդ տիրոջ իրավունքը չի տրվել քաղաքացուն:

Այդ իսկ պատճառով էլ, Հայրիկյանի պնդմամբ, այսօր երկրի թիվ մեկ խնդիրը պետք է լինի Սահմանադրության վերանայումը: Ի դեպ, այդպիսի ստորագրահավաք ԱԻՄ-ը նախաձեռնել էր մինչ իշխանափոխությունը, սակայն քաղաքական զարգացումների արդյունքնում գործընթացը դադարեցրել էր՝ Նիկոլ Փաշինյանի թիմին դեմ չգնալու համար:

Հիմա Հայրիկյանը սպասում է Փաշինյանի արձագանքին, ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումների մեկնարկը տալու համար 3 տարբերակ կա:

«Կա՛մ ստորագրահավաք, կա՛մ Նիկոլ Փաշինյանը պետք է մտնի պառլամենտ, ասի՝ տեսեք կա բացարձակ ժողովրդավարության տարբերակ, որի դեմ առարկել ուղղակի հնարավոր չէ, և երրորդը՝ պառլամենտական որևէ ուժի միջոցով պիտի ներկայացնենք»,- նշել է ԱԻՄ ղեկավարը:

Ի դեպ, Հայրիկյանը ճիշտ չի համարում առանց Սահմանադրությունը փոխելու Երևանի կամ որևէ այլ համայնքի ղեկավարի ընտրությունների անցկացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

23:46 14.05.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին  X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

23:34 14.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

BACK_TO_TOP