ԶԼՄ-ները դեմոկրատական համակարգի և քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտներից են. Գոհար Մամիկոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+24.09 oC

ԶԼՄ-ները դեմոկրատական համակարգի և քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտներից են. Գոհար Մամիկոնյան

17:57 03.05.2022

Հեռուստատեսությունն ու ռադիոն կարևոր նշանակություն ունեն բոլոր բնագավառներում հարաբերությունների և բովանդակության ձևավորման մեջ` հասարակական կյանքի վրա ունեցած հսկայական ազդեցությամբ. Ազգային ժողովի մայիսի 3-ի հերթական նիստում իր ելույթի ժամանակ նշել է Գոհար Մամիկոնյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում:
Թեկնածուի հավաստմամբ` զանգվածային հաղորդակցման միջոցները վաղուց դարձել են հասարակական կյանքի անբաժան մասը: Գոհար Մամիկոնյանը նաև նշել է, որ ԶԼՄ-ները դեմոկրատական համակարգի և քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտներից են և ազդում են հասարակական կարծիքի ձևավորման վրա:
Բանախոսը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում առնչվել են հեռուստատեսության ոլորտին:
Գոհար Մամիկոնյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու գիտելիքները ծառայեցնել ոլորտում առկա խնդիրների լուծմանը:
Թեկնածուի կենսագրությունն Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը:
Գոհար Մամիկոնյանը մասնագիտությամբ քաղաքագետ է, հանրային կառավարման մասնագետ: Դասախոսել է ԵՊՀ հանրային կառավարման ամբիոնում: Աշխատել է նաև միջազգային կազմակերպությունում: 2021թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետն է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հիմնադիր անդամ:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ թեկնածուի ընտրության քվեարկությունը տեղի կունենա մայիսի 4-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միացյալ Նահանգները ներգրավված է Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայում․ Արաղչի

11:45 20.06.2025

Միացյալ Նահանգները ներգրավված է Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայում․ Արաղչի

Միացյալ Նահանգները ներգրավված է Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայում: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Մենք ամերիկացիներին համարում ենք սիոնիստական ​​ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) գործընկերներ և հանցակիցներ Իրանի դեմ նրա ագրեսիայում», – ասել է դիվանագետը Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում։ ...

Եվրոպայի խորհրֆի նախարարների կոմիտեն փակել է մի շարք գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթները

11:38 20.06.2025

Եվրոպայի խորհրֆի նախարարների կոմիտեն փակել է մի շարք գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթները

2025 թվականի հունիսի 10-ից 12-ը ընթացող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպման արդյունքում  Նախարարների կոմիտեն վերջնական որոշմամբ ավարտեց Հայաստանի Հանրապետության դեմ ընդհանուր թվով 7 վճիռների կատարման վերահսկողությունը՝ հաշվի առնելով այդ գործերի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արձանագրած խախտումները վերացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած անհատական և ընդհանուր միջոցառումները: Հատկանշական է, որ Նախարարների […] ...

«Լիվերպուլի» դարպասապահը տեղափոխվել է «Այաքս»

11:29 20.06.2025

«Լիվերպուլի» դարպասապահը տեղափոխվել է «Այաքս»

«Լիվերպուլի» դարպասապահ Վիտեսզլավ Յարոշը տեղափոխվել է «Այաքս», հայտնում է նիդերլանդական ակումբի պաշտոնական կայքը։ Ամստերդամյան ակումբը 1 տարով վարձակալել է չեխ դարպասապահին։ Գործարքում ներառված չէ տրանաֆերի գնման մասին կետ։ «Լիվերպուլի» պաշտոնական կայքն էլ հաստատում է, որ Յարոշին վարձակալությամբ տրամադրելուց առաջ նրա հետ նոր` երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել։ 23-ամյա Յարոշը «Լիվերպուլի» համակարգում է 2017 թվականից։ Նա հիմնական […] ...

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը

11:20 20.06.2025

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում: ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Փափազյան 21 հասցեում գործող մասնաճյուղում: Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն […] ...

WP. Կատարը Իրանից նախազգուշացում է ստացել ամերիկյան բազաների վրա հնարավոր հարվածների մասին

11:12 20.06.2025

WP. Կատարը Իրանից նախազգուշացում է ստացել ամերիկյան բազաների վրա հնարավոր հարվածների մասին

Կատարի իշխանություններն այս շաբաթ Իրանից նախազգուշացում են ստացել, որ եթե Միացյալ Նահանգները գործողություն սկսի Թեհրանի դեմ, վերջինս կարող է հարված հասցնել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաներին, որոնցից ամենամեծերից մեկը գտնվում է Դոհայի մոտակայքում: Այս մասին հաղորդում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին: Կատարում է գտնվում տարածաշրջանում ամենամեծ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազան։ […] ...

Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

10:51 20.06.2025

Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետը երկրորդ անգամ է գլխավորում այս թիմը: Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուն» գլխավորել էր նաև 2021 թվականի հունիսին: Նրա օրոք երևանյան թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկությունում հասել մինչև եզրափակիչ: ...

BACK_TO_TOP