11:05 04.05.2022
ՀՀ ՄԻՊ-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իրավունքների վերաբերյալ իրազեկում․
«Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերի կողմից ոստիկանության տարբեր բաժիններ կատարած արագ արձագանքման այցերի արդյունքում արձանագրված շարունակական դարձած խնդիրը վերաբերում է անձի նույնականացման /ինքությունը պարզելու/ ձևավորված արատավոր պրակտիկային։
Այս առումով, Պաշտպանը դեռևս 02.05.2022թ. արված հայտարարությամբ նշել է, որ այն դեպքում, երբ անձը, օգտվելով լռելու իրավունքից, հրաժարվում է իր անձնական տվյալները ներկայացնել, այդ թվում՝ նույնականացվել, Ոստիկանության կողմից վերջինիս կամքին հակառակ էլեկտրոնային սարքերի միջոցով նույնականացնելն անթույլատրելի է։
Հատկապես անընդունելի է անձի՝ իր կամքին հակառակ նույնականցման իրականացումն էլեկտրոնային սարքերով անձանց անտեղյակությունն օգտագործելով կամ առանց նրանց իմացության՝ գաղտնի։
Նշված խնդրի կապակցությամբ Պաշտպանը հարկ է համարում ևս անձանց իրազեկել, որ՝
1. Բերման ենթարկված անձինք /անկախ քրեական կամ վարչական վարույթի շրջանակում արգելանքի վերցվելու հանգամանքից/ փաստացի արգելանքի վերցվելու պահից օգտվում են լռելու հիմնարար իրավունքից։
2. Լռելու իրավունքն իրենից ենթադրում է ինչպես որևէ կերպ վարույթն իրականացնողին բանավոր տեղեկություններ չհայտնելու, այնպես էլ նյութեր չտրամադրելու հնարավորությունը։
3. Այն դեպքում, երբ անձինք հրաժարվում են վարույթն իրականացնող մարմնին տեղեկություններ հայտնել, այդ թվում՝ իրենց անձնական տվյալները, վերջիններս օգտվում են իրենց լռելու իրավունքից։ Անձանց կողմից տեղեկություններ չհայտնելու կամ լռելու իրավունքի իրացման եղանակ է հանդիսանում նաև ոստիկանության ծառայողներին իր կենսաչափական տվյալների չտրամադրումը, այդ թվում՝ լուսանկարահանման կամ տեսանկարահանման եղանակով։ Այլ կերպ ասած, այն դեպքերում, երբ անձը հրաժարվում է էլեկտրոնային սարքերով նույնականացվելուց, վերջինս օգտվում է լռելու իրավունքից, և չի ցանկանում տրամադրել այնպիսի տվյալներ, որով կնույնականացվի էլեկտրոնային սարքի միջոցով։
4. Անձի նույնականացման կամ վերջինիս ինքնությունը պարզելու պարտականությունը կրում է վարույթն իրականացնողը՝ իր գործիքակազմում ունեցած այլ միջոցների օգտագործման եղանակով։ Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ անձը հրաժարվում է էլեկտրոնային սարքերով նույանակացվելուց /լուսանկարվելուց/ ոստիկանությունը պետք է զերծ մնա վերջինիս լուսանկարելուց և հարգի անձի լռելու հիմնարար իրավունքը։
Հարգելի քաղաքացիներ, Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում է, որ չի թույլատրվում Ձեր կամքին հակառակ ոստիկանության ծառայողի կողմից Ձեզ էլեկտրոնային սարքերի կիրառմամբ լուսանկարելու միջոցով նույնականացնել։ Պաշտպանը հորդորում է նման իրավիճակներում զանգահարել Պաշտպանի աշխատակազմում գործող թեժ գիծ՝ 116 հեռախոսահամարով կամ այդ տեղեկությունները հայտնել ոստիկանության բաժիններ այցելող Պաշտպանի արագ արձագանքման խմբերի աշխատակիցներին։
Միաժամանակ, Պաշտպանը Ոստիկանության ծառայողներից պահանջում է դրսևորել իրավաչափ վարքագիծ, հարգել քաղաքացիների լռելու իրավունքը՝ դրա դրսևորման բոլոր եղանակներով, զերծ մնալ անձանց կամքին հակառակ էլեկտրոնային սարքերով լուսանկարելով նույնականացնելու ձևավորված պրակտիկայի շարունակությունից։
Պաշտպանը նաև տեղեկացնում է, որ անկախ այն հանգամանքից՝ անձինք հրաժարվել են վերոնշյալ եղանակով նույանականացվելուց, թե՝ ոչ, վերջիններիս վարչական ձերբակալման առավելագույն ժամկետը 3 ժամն է։ Դա այն առավելագույն ժամանակահատվածն է, երբ վարույթն իրականացնողը կարող է քաղաքացուն պահել արգելանքի տակ անհրաժեշտ վարութային գործողություններ կատարելու նպատակով։
Այդ ժամկետը լրանալուց հետո անձը պետք է անհապաղ ազատ արձակվի՝ անկախ վերջինիս անձը պարզված լինել կամ չլինելու հանգամանքից։
Մարդու իրավունքների պաշտպանը նաև պահանջում է, որ Ոստիկանության ծառայողները զերծ մնան անհրաժեշտ տվյալներ չտրամադրելու դեպքում 3 ժամից ավել պահելու սպառնալիք հնչեցնելուց։ Բոլոր նման դեպքերը Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվում են, և Պաշտպանը հետևողական է լինելու այդ դեպքերի բացահայտման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»։
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...