13:11 04.05.2022
Մայիսի 5-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Պատկերասրահի մուտքը՝ Արամի փողոցից։
Ծնունդ առնելով և ձևավորվելով Ֆրանսիայում՝ համաշխարհային արվեստում իրական հեղաշրջում կատարած այս «տիպիկ ֆրանսիական» ուղղությունը լայն տարածում է գտել աշխարհի տարբեր երկրների արվեստում՝ կազմավորելով ինքնատիպ ազգային դպրոցներ:
«Հայկական իմպրեսիոնիզմը», դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսին սաղմնավորվելով դասականության ավանդույթների և ուշ ռեալիզմի հիմքի վրա, ամբողջապես կայացել է 1900-1910-ական թթ.՝ իր տարբեր դրսևորումները գտնելով 19-րդ դարավերջի և 20-րդ դարի առաջին կեսի հայ նկարիչներից շատերի արվեստում:
«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսն իր բովանդակությամբ մեծ նշանակություն ունի այդ ժամանակաշրջանի հայ կերպարվեստի վերարժևորման, իմաստավորման գործում: Առաջին անգամ Հայաստանում փորձ է արվում միևնույն հարթակում ներկայացնելու համաշխարհային խոշոր ու կարևորագույն ֆենոմեններից մեկի՝ իմպրեսիոնիզմի հայկական դրսևորումները, այդ երևույթի ձևավորումն ու զարգացումը, յուրատիպ փոխակերպումները:
Ցուցահանդեսում ընդգրկվել են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող այն նկարիչները, որոնց արվեստում առանցքային կամ որոշիչ դեր է ունեցել իմպրեսիոնիզմն իր թարմ գունամտածողությամբ, պլեներային խնդիրների և լուսաօդային միջավայրի յուրօրինակ մեկնաբանմամբ-լուծմամբ, էտյուդ և էտյուդայնություն հասկացությունների նորովի իմաստավորմամբ:
Երկու տասնյակ հեղինակների 70-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք ընդգրկող հավաքածուն ամփոփում է անվանի այնպիսի արվեստագետների գլուխգործոցներ, ինչպիսիք են Գևորգ Բաշինջաղյանը, Եղիշե Թադևոսյանը, Վահրամ Գայֆեճյանը, Կարապետ (Շառլ) Ադամյանը, Մարտիրոս Սարյանը, Սեդրակ Առաքելյանը, Երվանդ Քոչարը և ուրիշներ: Ցուցադրությունը խորհրդանշորեն սկսվում է Գ. Բաշինջաղյանի «Ալազանի հովիտը. Սղնախի բերդ» ոչ մեծադիր կտավով՝ շեշտադրելով հայկական իմպրեսիոնիզմի ժառանգական կապը դասական արվեստի հետ, և ամփոփվում է այն հեղինակների կտավներով, որոնց արվեստում արդեն այս կամ այն չափով դրսևորվել են «պլեներային գունագրության» խնդիրներն ու իմպրեսիոնիզմի ստեղծագործական մեթոդները:
Էքսպոզիցիայի երկրորդ բաժինն ամբողջանում է իմպրեսիոնիզմի հիմնական միտումներն ու ոճաձևաբանական սկզբունքներն առավել ցայտուն ու բազմակողմանիորեն յուրացրած արվեստագետների աշխատանքներով: Ցուցահանդեսի առանցքն են կազմում Ե. Թադևոսյանի, Վ. Գայֆեճյանի, Ս. Առաքելյանի անզուգական ստեղծագործությունները…
Ցուցահանդեսի մեկնարկի հետ նաև կվերաբացվեն անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը՝ արդիականացված էքսպոզիցիայով, ինչպես նաև թանգարանի վերանորոգված խանութն ու նախասրահը։
14:00 23.07.2025
Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների համար մեկնում է ՍտամբուլՌուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, որտեղ հուլիսի 23-ին կկայանա Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, մեր պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, և իսկապես, երեկոյան նախատեսված են բանակցություններ։ Սա կլինի ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքներին՝ հաստատել թուրքական վարչակազմի այն […] ...
13:47 23.07.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ դատավոր Սամվել Կոստյայի Մարդանյանից, նրա կնոջից և որդուց հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, շուրջ 203 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և […] ...
13:33 23.07.2025
ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու համար ուսուցիչները մինչև օգոստոսի 8-ը […] ...
13:20 23.07.2025
Նորատուսի համայնքի մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան՝ Սևանա լճի պահպանության նպատակովՍևանա լճի պահպանության ուղղությամբ հերթական գործնական քայլն իրականացվեց Նորատուս համայնքում։ «EU4Sevan» ծրագրի շրջանակում Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի տարածքում բացվեց կենսաբանական մաքրման ապակենտրոնացված կայան, որն ապահովելու է մանկապարտեզի կեղտաջրերի անվտանգ մաքրմանը և թույլ կտա մաքրված ջուրը կիրառել ոռոգման նպատակով։ Նոր կայանը ոչ միայն էկոլոգիական, այլև կրթական դեր է ստանձնում։ Նրա տեղակայումը հենց մանկապարտեզում խորհրդանշում է մաքուր […] ...
13:07 23.07.2025
Վարդավառը՝ ձնոցիով․ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցՀուլիսի 27-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ը, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ միասին նշելու Վարդավառը՝ ուրախ ու գունեղ մթնոլորտում: Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել: ...
12:54 23.07.2025
Կարեն Նալբանդյանը և Գևորգ Հովհաննիսյանը՝ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումների մրցավարների տեսուչներՀուլիսի 24-ին կկայանան ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա «Աստանա» (Ղազախստան) – «Զիմբրու» (Մոլդովա) հանդիպումը, որի մրցավարների տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը: Լեհաստանի Չեստոխովա քաղաքում էլ կկայանա «Ռակով» (Լեհաստան)-«Ժիլինա» (Սլովակիա) հանդիպումը: Այս հանդիպման մրցավարների տեսուչը կլինի Գևորգ Հովհաննիսյանը: ...