Վահան Քերոբյանն ընդունել է իտալական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+34.09 oC

Վահան Քերոբյանն ընդունել է իտալական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների

14:56 04.05.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 3-ին ընդունել է իտալական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների, որոնք ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։

Ընկերությունների ներկայացուցիչները ընթացիկ տարվա փետրվարին, գտնվելով Հայաստանում՝ հանդիպում են ունեցել նախարար Վահան Քերոբյանի հետ, և այս՝ հերթական հանդիպումը նպատակ ուներ առավել առարկայական քննարկել նախանշված ծրագրերը։

Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, զարգացման տեմպերն ու միտումները՝ միաժամանակ ընդգծելով արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության ընդլայնման, նոր գործարար կապերի ստեղծման ու ամրապնդման, ինչպես նաև նոր ներդրումների ներգրավման կարևորությունը։

Այնուհետև հյուրերի հետ քննարկվել են ներդրումային ծրագրերի նախագծերը, որոնցից երկուսը վերաբերում են տավարաբուծության և խոզաբուծության ոլորտներին։ Նախատեսվում է նաև Հայաստանում կառուցել թառափի բուծարան և հիմնել բարձրորակ ձկնկիթի խոշոր արտադրություն, ինչպես նաև կազմակերպել հազարի «այսբերգ» տեսակի ջերմոցային արտադրություն։ Ծրագրերն իրականացվելու են նորագույն սարքավորումների ներդրմամբ և կիրառմամբ։

Կրկին ընդգծելով իրենց հետաքրքրվածությունը՝ Հայաստանում ծավալել արդյունավետ գործունեություն, իտալացի գործարարները նշել են, որ այս առաքելության նպատակն է հայկական կողմի հետ առավել հանգամանորեն քննարկել համագործակցության ձևաչափը, տեղեկանալ Հայաստանում գործող օրենսդրական դաշտի, պետական աջակցության գործիքակազմի և գործունեության իրականացման ընթացքում առաջացող հնարավոր ռիսկերի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունն աջակցել այս ծրագրերի շուտափույթ իրականացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը և Ռուսաստանը գոյաբանական սպառնալիք են ներկայացնում․ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար

14:13 23.07.2025

Իրանը և Ռուսաստանը գոյաբանական սպառնալիք են ներկայացնում․ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար

Ուկրաինան և Իսրայելը համաձայնության են եկել մոտ ապագայում ռազմավարական երկխոսություն անցկացնել «իրանական սպառնալիքի» վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիգայի ելույթին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ ճեպազրույցի ժամանակ։ «Այսօր մեր երկրները (Ուկրաինան և Իսրայելը – խմբ.) բախվում են ընդհանուր անվտանգության մարտահրավերների։ Իրանը և […] ...

Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների համար մեկնում է Ստամբուլ

14:00 23.07.2025

Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների համար մեկնում է Ստամբուլ

Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, որտեղ հուլիսի 23-ին կկայանա Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, մեր պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, և իսկապես, երեկոյան նախատեսված են բանակցություններ։ Սա կլինի ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքներին՝ հաստատել թուրքական վարչակազմի այն […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

13:47 23.07.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ դատավոր Սամվել Կոստյայի Մարդանյանից, նրա կնոջից և որդուց հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, շուրջ 203 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և […] ...

ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման

13:33 23.07.2025

ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու համար ուսուցիչները մինչև օգոստոսի 8-ը […] ...

Նորատուսի համայնքի մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան՝ Սևանա լճի պահպանության նպատակով

13:20 23.07.2025

Նորատուսի համայնքի մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան՝ Սևանա լճի պահպանության նպատակով

Սևանա լճի պահպանության ուղղությամբ հերթական գործնական քայլն իրականացվեց Նորատուս համայնքում։ «EU4Sevan» ծրագրի շրջանակում Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի տարածքում բացվեց կենսաբանական մաքրման ապակենտրոնացված կայան, որն ապահովելու է մանկապարտեզի կեղտաջրերի անվտանգ մաքրմանը և թույլ կտա մաքրված ջուրը կիրառել ոռոգման նպատակով։ Նոր կայանը ոչ միայն էկոլոգիական, այլև կրթական դեր է ստանձնում։ Նրա տեղակայումը հենց մանկապարտեզում խորհրդանշում է մաքուր […] ...

Վարդավառը՝ ձնոցիով․ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

13:07 23.07.2025

Վարդավառը՝ ձնոցիով․ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Հուլիսի 27-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ը, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ միասին նշելու Վարդավառը՝ ուրախ ու գունեղ մթնոլորտում: Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել: ...

BACK_TO_TOP