Արդարադատության փոխնախարարն ԱՄՆ-ում ստորագրել է հակակոռուպցիոն և իրավապահ բարեփոխումների վերաբերյալ հայ-ամերիկյան համատեղ գործողությունների ծրագրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+24.09 oC

Արդարադատության փոխնախարարն ԱՄՆ-ում ստորագրել է հակակոռուպցիոն և իրավապահ բարեփոխումների վերաբերյալ հայ-ամերիկյան համատեղ գործողությունների ծրագրեր

17:42 04.05.2022

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը՝ Հայաստանի կառավարության պատվիրակության կազմում, ԱՄՆ-ում մասնակցել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Նիստի ավարտին Միացյալ Նահանգներն ու Հայաստանն ստորագրել են արդարադատության ոլորտին վերաբերվող երկու համատեղ գործողությունների ծրագիր՝ հակակոռուպցիոն և իրավապահ բարեփոխումների վերաբերյալ։
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները հանդես են եկել նաև հետևյալ համատեղ հայտարարությամբ.

Ս. թ. մայիսի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Վաշինգտոնում մեկնարկել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը, որի ընթացքում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը երկուստեք վերահաստատել են երկկողմ հարաբերությունների բոլոր ուղղություններում կապերն ամրապնդելու իրենց հանձնառությունը։ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության այս փուլը համընկել է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի հետ։ Պատվիրակությունները դրական են գնահատել երկկողմ կապերի ընթացիկ մակարդակը և քննարկել են փոխգործակցության հետագա ընդլայնման ներուժը։ Հայաստանյան պատվիրակության կազմում էին Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, պաշտպանության նախարարության պաշտոնյաներ: Ամերիկյան կողմից նիստին մասնակցում էին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը և պետքարտուղարության ու պաշտպանության դեպարտամենտի մի շարք պաշտոնյաներ։ Ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։

Ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և բարեկեցության երկուստեք խթանումը.

Փոխպետքարտուղար Դոնֆրիդը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի իր գործուն աջակցությունն ու համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ կառուցելու ժողովրդավարական ու տնտեսական հասանելի և արձագանքող հաստատություններ, որոնք արտացոլում են ընդհանուր արժեքները և ապահովում՝ ավելի լավ կառավարում ու ավելի մեծ բարեկեցություն։ Պատվիրակությունները համապարփակ երկխոսություն են ունեցել Հայաստանի դրական ժողովրդավարական ուղուն սատարելուն ուղղված ԱՄՆ աջակցության շուրջ։ Այն ներառում է մարդու իրավունքների, մեդիագրագիտության, սոցիալական պաշտպանության, արդարադատության ոլորտի բարեփոխումների և ոստիկանության նոր պարեկային ծառայության աջակցության ծրագրեր: Պատվիրակությունները նաև քննարկել են դատական անկողմնակալության և խոսքի ազատության ամրապնդման հետ կապված հարցերը։ Տնտեսական ոլորտում երկուստեք բարեկեցության խթանմանն ուղղված կառուցակարգերի դիտարկումը նույնպես քննարկման առանցքային թեմաներից մեկն է եղել, այդ թվում՝ համագործակցությունն էներգետիկ ոլորտում և երկկողմ առևտրի ու ներդրումների խորացումն ու խթանումն աշխատուժի զարգացման միջոցով։

Դեպի անվտանգություն, խաղաղություն և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորում.

Պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության հետ կապված հարցերը և փոխգործակցությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտներում՝ աղետների կառավարման, պաշտպանական բարեփոխումների, բժշկական և խաղաղապահության ասպարեզներում։ Պատվիրակությունները կարծիքներ են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ և անդրադարձել ԱՄՆ դերակատարմանը որպես Մինսկի խմբի համանախագահ, որն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մանդատ միջազգային հանրությունից։

Շոշափելի արդյունքների դիտարկում.

Նախարար Միրզոյանն ու հայկական պատվիրակությունը կառուցողական հանդիպումներ են ունեցել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերի, քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Վաշինգտոնում գտնվելու ընթացքում պատվիրակությունն ստորագրել է մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ փոխըմբռնման հուշագիր միջուկային համագործակցության վերաբերյալ, որի միջոցով մեր կառավարությունները կկարողանան ավելի ամուր կապեր ձևավորել երկու երկրների միջուկային փորձագետների, արդյունաբերությունների ու հետազոտողների միջև։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպայի խորհրֆի նախարարների կոմիտեն փակել է մի շարք գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթները

11:38 20.06.2025

Եվրոպայի խորհրֆի նախարարների կոմիտեն փակել է մի շարք գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթները

2025 թվականի հունիսի 10-ից 12-ը ընթացող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպման արդյունքում  Նախարարների կոմիտեն վերջնական որոշմամբ ավարտեց Հայաստանի Հանրապետության դեմ ընդհանուր թվով 7 վճիռների կատարման վերահսկողությունը՝ հաշվի առնելով այդ գործերի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արձանագրած խախտումները վերացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած անհատական և ընդհանուր միջոցառումները: Հատկանշական է, որ Նախարարների […] ...

«Լիվերպուլի» դարպասապահը տեղափոխվել է «Այաքս»

11:29 20.06.2025

«Լիվերպուլի» դարպասապահը տեղափոխվել է «Այաքս»

«Լիվերպուլի» դարպասապահ Վիտեսզլավ Յարոշը տեղափոխվել է «Այաքս», հայտնում է նիդերլանդական ակումբի պաշտոնական կայքը։ Ամստերդամյան ակումբը 1 տարով վարձակալել է չեխ դարպասապահին։ Գործարքում ներառված չէ տրանաֆերի գնման մասին կետ։ «Լիվերպուլի» պաշտոնական կայքն էլ հաստատում է, որ Յարոշին վարձակալությամբ տրամադրելուց առաջ նրա հետ նոր` երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել։ 23-ամյա Յարոշը «Լիվերպուլի» համակարգում է 2017 թվականից։ Նա հիմնական […] ...

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը

11:20 20.06.2025

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում: ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Փափազյան 21 հասցեում գործող մասնաճյուղում: Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն […] ...

WP. Կատարը Իրանից նախազգուշացում է ստացել ամերիկյան բազաների վրա հնարավոր հարվածների մասին

11:12 20.06.2025

WP. Կատարը Իրանից նախազգուշացում է ստացել ամերիկյան բազաների վրա հնարավոր հարվածների մասին

Կատարի իշխանություններն այս շաբաթ Իրանից նախազգուշացում են ստացել, որ եթե Միացյալ Նահանգները գործողություն սկսի Թեհրանի դեմ, վերջինս կարող է հարված հասցնել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաներին, որոնցից ամենամեծերից մեկը գտնվում է Դոհայի մոտակայքում: Այս մասին հաղորդում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին: Կատարում է գտնվում տարածաշրջանում ամենամեծ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազան։ […] ...

Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

10:51 20.06.2025

Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետը երկրորդ անգամ է գլխավորում այս թիմը: Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուն» գլխավորել էր նաև 2021 թվականի հունիսին: Նրա օրոք երևանյան թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկությունում հասել մինչև եզրափակիչ: ...

«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում է

10:26 20.06.2025

«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում է

Նույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է […] ...

BACK_TO_TOP