Անձի ազատության նման սահմանափակումն օրինական չէ. ՀՀ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+33.09 oC

Անձի ազատության նման սահմանափակումն օրինական չէ. ՀՀ ՄԻՊ

20:50 04.05.2022

Մայիսի 3-ի և մայիսի 4-ի օրվա երկրորդ կեսին իրականացված արագ արձագանքման այցերի և մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ.

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են թվով 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 32 անձանց։

Այցերի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես.
1. Արձանագրվել են ոստիկանության ծառայողների կողմից անձի հիմնարար իրավունքների խախտմամբ, ընդհուպ անձնական բջջային հեռախոս մուտք գործելով ստիպողաբար նույնականացման դեպքեր։
Մասնավորապես՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախ քաղաքացուն իր կամքին հակառակ տեխնիկական սարքերով փորձել են նույնականացնել, այնուհետև այդ նույն նպատակով քաղաքացու անձնական բջջային հեռախոսով մուտք են գործել վերջինիս վայբեր անձնական հաշիվ, իմացել նրա անունը, այնուհետև նույն հեռախոսով, ֆեյսբուք սոցիալական ցանց իր էջով պարզել վերջինիս անունը, ազգանունը և նման ապօրինի եղանակով նույնականացրել անձին, հասանելիություն ստացել անձնական տվյալների:
Պաշտպանը հատուկ զգուշացնում է Ոստիկանությանը, որ պետք է բացառել նման ակնհայտ ապօրինի գործողությունները, դրանք անթույլատրելի են, կոպտորեն խախտում են քաղաքացիների հիմնարար իրավունքները։
Այդ իրավունքները գերակա են ոստիկանության ծառայողների առջև դրված ծառայողական խնդիրների կատարման նկատմամբ և ոստիկանության ծառայողը պետք է ձեռնպահ մնա այդ իրավունքների ակնհայտ խախտումներ թույլ տալուց։
2. Կրկին արձանագրվել են անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման դեպքեր։ Մասնավորապես, Ոստիկանության Նոր Նորքի բաժին բերված անձանց հետ տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ Ոստկանության ծառայողները բերման ենթարկելիս անձի նկատմամբ կիրառել են բռնություն՝ 5-10 ոստիկաններ հարվածելով, հայհոյելով, հրմշտելով, գետնին գցելով, քարշ տալով վարչական ձերբակալման ենթարկված անձին նստեցրել են ոստիկանական մեքենան:
Բացի դա, զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են նաև ոստիկանների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելիս հայհոյանքի, անհարկի հրմշտելու, ոստիկանության ծառայողի կարգավիճակից չբխող տոնայնության ու ոճի «խոսակցությունների» դեպքեր։ Պաշտպանը ևս մեկ անգամ պահանջում է ոստիկանության ծառայողներին դրսևորել իրավաչափ վարքագիծ և ծառայողին պատշաճող հաղորդակցության ոճ։ Պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված յուրաքանչյուր խախտման մասով մանրամասն քննություն իրականացնելու հարցում։
3. Պաշտպանի կողմից իրականացված ԶԼՄ և սոցիալական ցանցերի մշտադիտարկումն արձանագրել է ոստիկանության ծառայողների նկատմամբ անհանդուրժողական ու վիրավորական վարքագծի դրսևորումներ։
4. Որոշ ԶԼՄ-ներ շարունակում են չհեռացնել իրենց հրապարակած նյութերի ներքո ծավալվող վիրավորական ու ծայրահեղ անընդունելի բառապաշարով կատարվող մեկնաբանությունները։
5. Արձանագրվել են ոստիկանի պահանջը կատարելուց հետո բերման ենթարկելու դեպքեր։ Առանձնազրույցների ընթացքում անձինք պնդել են, որ բերման են ենթարկվել անհիմն՝ պարզաբանելով, որ ոստիկանության ծառայողները պահանջել են դուրս գալ փողոցից, քաղաքացիները դուրս են եկել, քայլել են մայթով: Պահանջը կատարելուց հետո 5 րոպե անց սկսել են իրենց ենթարկել վարչական ձերբակալման:
6. Արագ արձագանքման խմբերն արձանագրվել են նաև բողոքի ակցիաների գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց բերման ենթարկելու դեպքեր։ Մասնավորապես՝ այսօր Հանրապետության հրապարակում ակցիայի իրականացման շրջանակում բերման են ենթարկվել նաև անձինք, ովքեր գտնվել են հարևանությամբ և օրինակ հաղորդակցվել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Վերջիններս Պաշտպանի ներկայացուցիչների հետ ունեցած առանձնազրույցների շրջանակում հայտնել են նաև, որ տեղում ոստիկանության գործողությունները համակարգող փոխգնդապետի ցուցումով են բերման ենթարկվել, և լսել են ռադիոկապով տրված ցուցումն իրենց բերման ենթարկելու մասին։

Նշվածի վերաբերյալ, Պաշտպանը կրկին արձանագրում է, որ որևէ պարագայում չի կարող իրավաչափ համարվել անձին բերման ենթարկելը ոստիկանության պահանջը չկատարելու հիմքով այն դեպքում, երբ վերջինիս ոչ միայն պահանջ չի ներկայացվել, այլ անձն ընդհանրապես կատարվող գործողություններին մասնակից չի հանդիսացել։
Անձի ազատության նման սահմանափակումն օրինական չէ։

ՄԻՊ հանրային կապերի բաժին

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

13:47 23.07.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ դատավոր Սամվել Կոստյայի Մարդանյանից, նրա կնոջից և որդուց հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, շուրջ 203 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և […] ...

ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման

13:33 23.07.2025

ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու համար ուսուցիչները մինչև օգոստոսի 8-ը […] ...

Նորատուսի համայնքի մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան՝ Սևանա լճի պահպանության նպատակով

13:20 23.07.2025

Նորատուսի համայնքի մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան՝ Սևանա լճի պահպանության նպատակով

Սևանա լճի պահպանության ուղղությամբ հերթական գործնական քայլն իրականացվեց Նորատուս համայնքում։ «EU4Sevan» ծրագրի շրջանակում Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի տարածքում բացվեց կենսաբանական մաքրման ապակենտրոնացված կայան, որն ապահովելու է մանկապարտեզի կեղտաջրերի անվտանգ մաքրմանը և թույլ կտա մաքրված ջուրը կիրառել ոռոգման նպատակով։ Նոր կայանը ոչ միայն էկոլոգիական, այլև կրթական դեր է ստանձնում։ Նրա տեղակայումը հենց մանկապարտեզում խորհրդանշում է մաքուր […] ...

Վարդավառը՝ ձնոցիով․ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

13:07 23.07.2025

Վարդավառը՝ ձնոցիով․ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Հուլիսի 27-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ը, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ միասին նշելու Վարդավառը՝ ուրախ ու գունեղ մթնոլորտում: Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել: ...

Կարեն Նալբանդյանը և Գևորգ Հովհաննիսյանը՝ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումների մրցավարների տեսուչներ

12:54 23.07.2025

Կարեն Նալբանդյանը և Գևորգ Հովհաննիսյանը՝ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումների մրցավարների տեսուչներ

Հուլիսի 24-ին կկայանան ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա «Աստանա» (Ղազախստան) – «Զիմբրու» (Մոլդովա) հանդիպումը, որի մրցավարների տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը: Լեհաստանի Չեստոխովա քաղաքում էլ կկայանա «Ռակով» (Լեհաստան)-«Ժիլինա» (Սլովակիա) հանդիպումը: Այս հանդիպման մրցավարների տեսուչը կլինի Գևորգ Հովհաննիսյանը: ...

ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին

12:40 23.07.2025

ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի […] ...

BACK_TO_TOP