ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի սենատորներին շնորհակալություն է հայտնել հայանպաստ քաղաքականության հետևողական իրականացման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+34.09 oC

ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի սենատորներին շնորհակալություն է հայտնել հայանպաստ քաղաքականության հետևողական իրականացման համար

20:59 04.05.2022

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 4-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ Քրիստիննե Գրիգորյանը Ֆրանսիայի սենատորներին շնորհակալություն է հայտնել վճռորոշ հայանպաստ քաղաքականության հետևողական իրականացման համար։

«Պաշտպան Գրիգորյանը գործընկերներին է ներկայացրել Պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթությունները, ընտանիքում բռնության դեմ պայքարի, կանանց հզորացման, կանանց և տղամարդկանց հավասարության ապահովման, խտրականության դեմ պայքարի ոլորտներում իրականացվող միջոցառումները։

Պաշտպան Գրիգորյանն հատուկ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հրատապ ու բացարձակ անհրաժեշտությունը, ներկայացրել ադրբեջանական իշխանությունների կողմից հայատյաց քաղաքականության շարունակվող օրինակները, Արցախ ու Հայաստանի սահմանամերձ համայնքներ կատարած այցի արդյունքներով վերհանված անվտանգային ու հումանիտար խնդիրները՝ ներկայացնելով նաև տեղահանված անձանց սոցիալական և հոգեբանական մարտահրավերները ու դրանց լուծմանն աջակցելուն ուղղված Պաշտպանի հաստատության ամենօրյա գործողությունները։

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը շնորհավորել է Պաշտպանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն ու քաջություն մանդատի իրականացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ պատվիրակության անդամները հարցեր են ուղղել Պաշտպանին, մասնավորապես հետաքրքրվել են ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում Պաշտպանի հաստատության կողմից իրականացվող գործողություններով, կանանց իրավազորմանն ուղղված միջոցառումներով, ինչպես նաև Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հետ կապված իրավական գործընթացներով։

Նշվում է, որ պատվիրակության անդամներն իրենց խոսքում անդրադարձել և քննադատել են Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության շարունակվող դրսևորումները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

13:47 23.07.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ դատավոր Սամվել Կոստյայի Մարդանյանից, նրա կնոջից և որդուց հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, շուրջ 203 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և […] ...

ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման

13:33 23.07.2025

ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու համար ուսուցիչները մինչև օգոստոսի 8-ը […] ...

Նորատուսի համայնքի մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան՝ Սևանա լճի պահպանության նպատակով

13:20 23.07.2025

Նորատուսի համայնքի մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան՝ Սևանա լճի պահպանության նպատակով

Սևանա լճի պահպանության ուղղությամբ հերթական գործնական քայլն իրականացվեց Նորատուս համայնքում։ «EU4Sevan» ծրագրի շրջանակում Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի տարածքում բացվեց կենսաբանական մաքրման ապակենտրոնացված կայան, որն ապահովելու է մանկապարտեզի կեղտաջրերի անվտանգ մաքրմանը և թույլ կտա մաքրված ջուրը կիրառել ոռոգման նպատակով։ Նոր կայանը ոչ միայն էկոլոգիական, այլև կրթական դեր է ստանձնում։ Նրա տեղակայումը հենց մանկապարտեզում խորհրդանշում է մաքուր […] ...

Վարդավառը՝ ձնոցիով․ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

13:07 23.07.2025

Վարդավառը՝ ձնոցիով․ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Հուլիսի 27-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ը, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ միասին նշելու Վարդավառը՝ ուրախ ու գունեղ մթնոլորտում: Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել: ...

Կարեն Նալբանդյանը և Գևորգ Հովհաննիսյանը՝ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումների մրցավարների տեսուչներ

12:54 23.07.2025

Կարեն Նալբանդյանը և Գևորգ Հովհաննիսյանը՝ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումների մրցավարների տեսուչներ

Հուլիսի 24-ին կկայանան ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա «Աստանա» (Ղազախստան) – «Զիմբրու» (Մոլդովա) հանդիպումը, որի մրցավարների տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը: Լեհաստանի Չեստոխովա քաղաքում էլ կկայանա «Ռակով» (Լեհաստան)-«Ժիլինա» (Սլովակիա) հանդիպումը: Այս հանդիպման մրցավարների տեսուչը կլինի Գևորգ Հովհաննիսյանը: ...

ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին

12:40 23.07.2025

ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի […] ...

BACK_TO_TOP