Ծխախոտի վնասակարությունն ու առողջ սնուցման քաղաքականությունը` հասարակական խորհրդի օրակարգում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+26.09 oC

Ծխախոտի վնասակարությունն ու առողջ սնուցման քաղաքականությունը` հասարակական խորհրդի օրակարգում

18:00 05.05.2022

Տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը նախագահել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Ողջունելով խորհրդի անդամներին` փոխնախարարն ընդգծել է, որ օրակարգում ներառված թեմաները` ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցումն ու կանխարգելումը, ինչպես նաև առողջ սնուցմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականությունը, շատ կարևոր են հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում, ուստի կառուցողական ու ակտիվ մասնակցությունը կնպաստի նախարարության որդեգրած քաղաքականության իրականացմանը:

ԱՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ներկայացրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի կիրարկումը, հասարակության վերահսկումը, անդրադարձել հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման, սպառողի համար տեսանելի վայրում տեղադրման արգելքին, ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրմանը:
Ներկաները քննարկել են վաճառքի կետերում ծխախոտային արտադրատեսակների ցուցադրությունը և երիտասարդների վրա գովազդի բացասական ազդեցությունը: Բանախոսները շեշտել են, որ օրենքի դրույթները կյանքի կոչելը խիստ կարևոր և արդիական է, քանի որ, ըստ հետազոտությունների, ծխախոտի ցուցադրության արգելքը նվազեցնում է գովազդի ազդեցությունը դեռահասների վրա մինչև 83%-ով։
Այնուհետև խորհրդի անդամներն անդրադարձել են առողջ սնուցմանն ուղղված նախաձեռնություններին, այդ համատեքստում` աղի չարաշահմանը և դրա վնասակարությանը` որպես մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկի գործոն:

Նշվել է, որ աղի քանակի նվազեցումը կարևոր է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը կրճատելու համար, իսկ դրան հասնել հնարավոր է՝ կանխարգելիչ և իրազեկման աշխատանքներ շնորհիվ:
«Առողջապահության նախարարության քաղաքականությունը միտված է առողջ ապրելակերպի քարոզմանը, խթանմանը: Այդ ուղղությամբ իրականացված ծրագրերն ու մի շարք միջոցառումները ներկա և ապագա սերունդներին պաշտպանելու, բնակչության վարքաբանական ընկալումները փոխելու համար են»,- նշել է Լենա Նանուշյանը:

ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը ներկայացրել է առողջ սնուցմանն ուղղված նախարարության քաղաքականությունը, անդրադարձել իրականացվող միջոցառումներին, որոնց թվում` սննդային ուղեցույցների մշակում, իրազեկման աշխատանքներ, մոնիթորիգային վերլուծություններ, վիճակագրական տվյալներ և ուսումնասիրություններ, որոնք գերատեսչության առաջնահերթություններից են:
Հասարակական խորհրդի անդամներն առաջ են քաշել մի շարք հարցեր, հանդես եկել լուծման առաջարկներով:
Ամփոփելով նիստը՝ Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ և առարկայական քննարկման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտերը» շարունակում է բանակցությունները «Պարմայի» հարձակվողի համար

12:02 20.06.2025

«Ինտերը» շարունակում է բանակցությունները «Պարմայի» հարձակվողի համար

Միլանի «Ինտերը» շարունակում է բանակցությունները «Պարմայի» հարձակվող Անժ-Յոան Բոնիի տրանսֆերի շուրջ: Միլանյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 22 միլիոն եվրո, իսկ գործարքի կնքումից հետո ևս 3 միլիոն եվրո կավելացնի որպես բոնուս: Կողմերն առայժմ համաձայնության չեն հասել, քանի որ «Պարման» ցանկանում է ստանալ 25 միլիոն ֆիքսված գումար առանց բոնուսի: Բոնին անցած մրցաշրջանում անցկացրած 37 խաղում […] ...

Միացյալ Նահանգները ներգրավված է Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայում․ Արաղչի

11:45 20.06.2025

Միացյալ Նահանգները ներգրավված է Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայում․ Արաղչի

Միացյալ Նահանգները ներգրավված է Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայում: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Մենք ամերիկացիներին համարում ենք սիոնիստական ​​ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) գործընկերներ և հանցակիցներ Իրանի դեմ նրա ագրեսիայում», – ասել է դիվանագետը Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում։ ...

Եվրոպայի խորհրֆի նախարարների կոմիտեն փակել է մի շարք գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթները

11:38 20.06.2025

Եվրոպայի խորհրֆի նախարարների կոմիտեն փակել է մի շարք գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթները

2025 թվականի հունիսի 10-ից 12-ը ընթացող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպման արդյունքում  Նախարարների կոմիտեն վերջնական որոշմամբ ավարտեց Հայաստանի Հանրապետության դեմ ընդհանուր թվով 7 վճիռների կատարման վերահսկողությունը՝ հաշվի առնելով այդ գործերի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արձանագրած խախտումները վերացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած անհատական և ընդհանուր միջոցառումները: Հատկանշական է, որ Նախարարների […] ...

«Լիվերպուլի» դարպասապահը տեղափոխվել է «Այաքս»

11:29 20.06.2025

«Լիվերպուլի» դարպասապահը տեղափոխվել է «Այաքս»

«Լիվերպուլի» դարպասապահ Վիտեսզլավ Յարոշը տեղափոխվել է «Այաքս», հայտնում է նիդերլանդական ակումբի պաշտոնական կայքը։ Ամստերդամյան ակումբը 1 տարով վարձակալել է չեխ դարպասապահին։ Գործարքում ներառված չէ տրանաֆերի գնման մասին կետ։ «Լիվերպուլի» պաշտոնական կայքն էլ հաստատում է, որ Յարոշին վարձակալությամբ տրամադրելուց առաջ նրա հետ նոր` երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել։ 23-ամյա Յարոշը «Լիվերպուլի» համակարգում է 2017 թվականից։ Նա հիմնական […] ...

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը

11:20 20.06.2025

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում: ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Փափազյան 21 հասցեում գործող մասնաճյուղում: Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն […] ...

WP. Կատարը Իրանից նախազգուշացում է ստացել ամերիկյան բազաների վրա հնարավոր հարվածների մասին

11:12 20.06.2025

WP. Կատարը Իրանից նախազգուշացում է ստացել ամերիկյան բազաների վրա հնարավոր հարվածների մասին

Կատարի իշխանություններն այս շաբաթ Իրանից նախազգուշացում են ստացել, որ եթե Միացյալ Նահանգները գործողություն սկսի Թեհրանի դեմ, վերջինս կարող է հարված հասցնել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաներին, որոնցից ամենամեծերից մեկը գտնվում է Դոհայի մոտակայքում: Այս մասին հաղորդում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին: Կատարում է գտնվում տարածաշրջանում ամենամեծ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազան։ […] ...

BACK_TO_TOP