Հայաստանի ծանրամարտի հավաքականը երիտասարդական ԱԱ-ից կվերադառնա 14 մեդալով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+20.09 oC

Հայաստանի ծանրամարտի հավաքականը երիտասարդական ԱԱ-ից կվերադառնա 14 մեդալով

09:38 10.05.2022

Հունաստանում ավարտին է մոտենում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Այսօր մրցաշարի վերջին օրն է, սակայն հայ մարզիկներից մրցաբեմ դուրս եկող չկա, մեր ծանրորդներն արդեն ավարտել են իրենց ելույթները և գրանցել են բավականին լավ արդյունք: Հայաստանի հաշվին առանձին վարժությունների և երկամարտի գումարով գրանցվել է 14 մեդալ՝ 5 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե:

Հիշեցնենք, որ հենց սկզբում 3 ոսկե մեդալով երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձավ 55 կգ քաշային գյումրեցի Գառնիկ Չոլակյանը։ Ապա Վեդիից Գոռ Սահակյանը երկամարտի գումարով եզրափակեց մինչև 67 կգ քաշային կարգի մրցանակային եռյակը։ Առանձին վարժություններում նա նվաճեց արծաթե և բրոնզե մեդալներ։ Ընդհանուր հաշվարկում արծաթե մեդալ նվաճեց մինչև 89 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Սուրեն Գրիգորյանը։ Գոռ Սահակյանը նաև բրոնզե մեդալներ նվաճեց պոկում և հրում վարժություններում։

Չեմպիոնի երկրորդ տիտղոսը մեր երկրին ապահովեց դարձյալ գյումրեցի, 96 կգ քաշային 18- ամյա տաղանդավոր մարզիկ Գարիկ Կարապետյանը, որն արդյունավետ կատարեց իր բոլոր 6 մոտեցումները։ Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սանը պոկում վարժությունում 170 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Հրում մրցաձևում նա 200 կգ ցուցանիշով երրորդն էր և ընդամենը 1 և 2 կգ զիջեց մոլդովացի և եգիպտացի ծանրորդներին։ Սակայն Կարապետյանի երկամարտի արդյունքը բավականին բարձր էր հետապնդողների ցուցանիշից: Երկամարտի 370 կգ արդյունքով նա հռչակվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն, 6 կիլոգրամով գերազանցելով երկրորդ տեղի արդյունքը:

Եվ վերջին մեդալները Հայաստանի հավաքականին բերեց 102 կգ քաշային, արարատցի Պետրոս Պետրոսյանը: Երկամարտի 363 կգ արդյունքով նա դարձավ փոխչեմպիոն, նաև 202 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

23:00 01.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

22:52 01.07.2025

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

Բաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

BACK_TO_TOP