13:27 11.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի ռուս լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին:
Ալեքսեյ Միշինը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հրավերով մայիսի 1-ից իր թիմի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում: Նա նաև վարպետության դասեր և մարզումներ է իրականացնում տարբեր տարիքի հայ գեղասահորդների հետ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, կարևորել է նմանօրինակ հավաքների և վարպետության դասերի դերը, քանի որ, Կարեն Գիլոյանի խոսքերով, մեր մարզիչները, այնուամենայնիվ, որակավորման բարձրացման խնդիր ունեն. «Վստահ եմ՝ Ձեր այցը կխթանի նաև մեր մարզիչների մասնագիտական աճը և կունենա դրական ազդեցություն, ինչպես նաև կօգնի բարելավել հետագա արդյունքները»:
81-ամյա մասնագետն ընդգծել է՝ տպավորված է հայ երեխաներով. «Հրաշալի երեխաներ ունեք: Հայերը միշտ էլ իրենց ուրույն տեղն են ունեցել գեղասահքում: Պատահական չէ, որ Ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն Նեյթան Չենի մարզիչը հայ է՝ Ռաֆայել Հարությունյանը: Գիտեմ, որ միջազգային ֆեդերացիայի տարբեր կոմիտեներում էլ ներգրավված են հայ մասնագետներ և էական ազդեցություն ունեն մարզաձևի զարգացման վրա»:
Ռուս անվանի մարզչին տպավորել են նաև Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի պայմանները: Այդուհանդերձ, մասնագետի դիտարկմամբ՝ Հայաստանում ավելի մեծ թվով սահադաշտերի առկայության դեպքում ավելի շուտ հնարավոր կլիներ հաջողություններ գրանցել: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ևս կարևորել է այդ խնդիրը:
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանի խոսքերով՝ երեխաները մեծ ոգևորությամբ են մասնակցում Ալեքսեյ Միշինի և նրա թիմում ընդգրկված մյուս մարզիչների հետ մարզումներին, որոնք պատանի գեղասահորդների հետ աշխատում են ցատկերի, պտույտների կատարելագործման ուղղությամբ, նաև տեխնիկական աշխատանք են տանում սահադաշտից դուրս. «Երեխաները շատ ոգևորված են: Ամեն օր չէ, որ նմանօրինակ մասնագետների հետ աշխատելու հնարավորություն ունեն»:
Նշենք՝ Ալեքսեյ Միշինի գլխավորությամբ երևանյան հավաքին մասնակցում են մենասահքի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, թիմային պայքարում աշխարհի չեմպիոն Ելիզավետա Տուկտամիշևան, Փհենչան-2018 ձմեռային օլիմպիական խաղերի թիմային պայքարի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, տղամարդկանց մենասահքի աշխարհի և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Միխայիլ Կոլյադան, Ռուսաստանի հավաքականի այլ մարզիկներ:
ՌԴ գեղասահքի թիմն այսօր՝ մայիսի 11-ին, կավարտի երևանյան հավաքն ու հայ գեղասահորդների հետ մարզումները:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...