14:15 11.05.2022
Մայիսի 2-5-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում էր գտնվում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում երևանյան պատվիրակությունը մասնակցել է «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին, ինչպես նաև «Ռոնի մասնագիտական կրթության ընկերություն» հիմնադրամում կազմակերպված միջազգային կոնֆերանսին: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, ի դեպ, մասնագիտական ուսումնական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
Ելույթի իր խոսքում կարևորելով Երևանում Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի գործունեությունը՝ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել կենտրոնին՝ զարգացման կարևոր նախաձեռնություններում:
***
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ: Կողմերը փաստել են, որ դեռևս 1992թ. սկիզբ առնող Երևան-Լիոն գործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի: Մասնավորապես, երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումը երթևեկության կառավարման, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտներում:
Լիոնի քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը ներկա են եղել նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կարևորել է նաև հայ համայնքի ներգրավվածությունը երկկողմ հարաբերությունների զարգացման ու նոր ծրագրերի իրականացման գործում:
Երևանյան պատվիրակությունն այցելել է նաև Լիոնի տրանսպորտի կառավարման ընկերություն (SYTRAL), ծանոթացել ընկերության գործունեությանը, ինչպես նաև քաղաքաշինական գործակալություն, որտեղ նախանշվել են գործակցության հնարավոր ուղղությունները:
20:17 23.07.2025
Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»․ ԽաչանովԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է իր սիրելի մրցաշարի մասին, հայտնում է Чемпионат-ը: «Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»։ Փարիզ, Ֆրանսիա… Մանկուց հետևել եմ Նադալի հաղթանակներին։ Միշտ երազել եմ այնտեղ խաղալու մասին, մի քանի անգամ խաղացել եմ։ Կենտրոնական կորտը բոլոր արենաներից ամենանշանավորն է»,- ասել է Խաչանովը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 29-ամյա Խաչանովի […] ...
19:57 23.07.2025
Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ուռուտ գյուղի 54-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Հուլիսի 18-ին 54-ամյա տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղանականաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Հուլիսի 18-ին Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում […] ...
19:52 23.07.2025
«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացուհու կողմից օտարերկրացի կալանավորված անձի անվամբ ուղարկված ծանրոցը։ Ծանրոցում առկա գնդիկավոր հակաքրտինքային միջոցի տարաների միջից ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
19:45 23.07.2025
Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններՀեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» նախաձեռնել է հանրային միջոցառումներ։ Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ (քաղցած մոտենալը պարտադիր չէ), որոնք կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Կենտրոնի շարժական կլինիկաները տեղակայված կլինեն հետևյալ հասցեներում․ հուլիսի 28-ին՝ Երևան (Ազատության հրապարակ, ժամը՝ 14:00-20:00), հուլիսի […] ...
19:39 23.07.2025
ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոց պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը: Ըստ հավաստի տեղեկության` 31-ամյա երևանցին հուլիսի 14-ին պետք է ձեռք բերեր խոշոր չափի թմրամիջոց: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Երևանի Շիրակի փողոցում ձերբակալվեցին 31-ամյա երևանցին ու նրա 41-ամյա համաքաղաքացին: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ […] ...