15:31 11.05.2022
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ մայիսի 10-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան:
Դեպքի առթիվ ԱՀ իրավապահ մարմինների տարածած պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ անմիջապես ձեռնարկվել են քննչական և դատավարական գործողություններ, որի արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ և ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս. Կ.-ն:
Այս առթիվ մամուլն արդեն հաստատել է, որ ԱՀ քաղաքացի հանդիսացող Ս. Կ.-ն Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն է: Սակայն լրատվամիջոցները մի շարք իրարամերժ տեղեկություններ են հրապարակել նաև, թե իբր գեներալ Կարապետյանի ձերբակալման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Շրջանառվող լուրերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար «Արցախպրես»-ը դիմել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին, որը մասնավորապես ասել է.
«Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում մայիսի 10-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է Արցախի հերոս Սամվել Կարապետյանը: Գործը գտնվում է իրավապահ մարմինների լիազորությունների տիրույթում: Չնայած այն հանգամանքին, որ Արցախի նախագահը անցած ժամերի ընթացքում Սամվել Կարապետյանին աջակցող դիմումներ է ստացել և ինքն էլ բարձր է գնահատում Հայրենիքի պաշտպանության գործում պարոն Կարապետյանի ունեցած վաստակը, սակայն իրավասու չէ որևէ կերպ միջամտել իրավապահների աշխատանքին: Արցախի Հանրապետությունում բոլորն օրենքի առջև հավասար են, և այս առումով նախագահը բազմիցս հայտարարել է, որ Արցախում արտոնյալներ չպետք է լինեն»:
20:17 23.07.2025
Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»․ ԽաչանովԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է իր սիրելի մրցաշարի մասին, հայտնում է Чемпионат-ը: «Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»։ Փարիզ, Ֆրանսիա… Մանկուց հետևել եմ Նադալի հաղթանակներին։ Միշտ երազել եմ այնտեղ խաղալու մասին, մի քանի անգամ խաղացել եմ։ Կենտրոնական կորտը բոլոր արենաներից ամենանշանավորն է»,- ասել է Խաչանովը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 29-ամյա Խաչանովի […] ...
19:57 23.07.2025
Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ուռուտ գյուղի 54-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Հուլիսի 18-ին 54-ամյա տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղանականաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Հուլիսի 18-ին Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում […] ...
19:52 23.07.2025
«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացուհու կողմից օտարերկրացի կալանավորված անձի անվամբ ուղարկված ծանրոցը։ Ծանրոցում առկա գնդիկավոր հակաքրտինքային միջոցի տարաների միջից ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
19:45 23.07.2025
Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններՀեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» նախաձեռնել է հանրային միջոցառումներ։ Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ (քաղցած մոտենալը պարտադիր չէ), որոնք կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Կենտրոնի շարժական կլինիկաները տեղակայված կլինեն հետևյալ հասցեներում․ հուլիսի 28-ին՝ Երևան (Ազատության հրապարակ, ժամը՝ 14:00-20:00), հուլիսի […] ...
19:39 23.07.2025
ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոց պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը: Ըստ հավաստի տեղեկության` 31-ամյա երևանցին հուլիսի 14-ին պետք է ձեռք բերեր խոշոր չափի թմրամիջոց: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Երևանի Շիրակի փողոցում ձերբակալվեցին 31-ամյա երևանցին ու նրա 41-ամյա համաքաղաքացին: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ […] ...