Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների գրադարանները կարող են հարթակ դառնալ երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցության համար. Հունաստանի խորհրդարանի գրադարանի ղեկավար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+32.09 oC

Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների գրադարանները կարող են հարթակ դառնալ երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցության համար. Հունաստանի խորհրդարանի գրադարանի ղեկավար

16:48 11.05.2022

Խորհրդարանի գրադարանն ամեն ինչ անում է պատգամավորների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար. ասել է ԱԺ գրադարանավար Ֆաթմա Խաչատրյանը՝ «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում՝ ՀԸԳՀ վերահսկողության և կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի շրջանակում Հունաստանի խորհրդարանի գրադարանի ղեկավար Մարիա Կամիլակիի և Հունաստանի խորհրդարանի էլեկտրոնային կառավարման, գրադարանի և հրատարակությունների գլխավոր տնօրեն Գեորգիոս Անգելոպուլոսի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ԱԺ կայքը։

Մայիսի 11-ին նրանք ճանաչողական այցով եղել են Ազգային ժողովի գրադարանում:

Ֆաթմա Խաչատրյանը մանրամասն ներկայացրել է գրադարանի գործառույթները, աշխատանքները, տեղեկացրել, որ գրադարանն ունի 2500 միավոր ընդհանուր հավաքածու, իսկ ամսագրերի հավաքածուն շուրջ 3000 միավոր է: Հյուրերի խնդրանքով նա անդրադարձել է հանրապետության միջգրադարանային կապերին, ընդգծել, որ պրոֆեսիոնալ համերաշխությունը գրադարանների միջև շարունակվում է, ինչը, ըստ նրա, հնարավորություն է տալիս բավարարել տեղեկատվության փոխանակման պահանջը: Կարևորվել է խորհրդարան-քաղհասարակություն կապերի ամրապնդումը:

Հունաստանի խորհրդարանի գրադարանի ղեկավար Մարիա Կամիլակին նշելով, որ արդյունավետ հանդիպում են ունեցել ԱԺ գրադարանում, ասել է. «Կարծում եմ, որ մեր խորհրդարանների գրադարանները կարող են հարթակ դառնալ երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցության համար»:

Հունաստանի խորհրդարանի էլեկտրոնային կառավարման, գրադարանի և հրատարակությունների գլխավոր տնօրեն Գեորգիոս Անգելոպուլոսը կիսվել է տպավորություններով և փաստել, որ կփորձեն գործակցել գրքերի փոխանակման, օրենսդրական նախաձեռնությունների մշակման և այլ ուղղություններով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»․ Խաչանով

20:17 23.07.2025

Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»․ Խաչանով

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է իր սիրելի մրցաշարի մասին, հայտնում է Чемпионат-ը: «Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»։ Փարիզ, Ֆրանսիա… Մանկուց հետևել եմ Նադալի հաղթանակներին։ Միշտ երազել եմ այնտեղ խաղալու մասին, մի քանի անգամ խաղացել եմ։ Կենտրոնական կորտը բոլոր արենաներից ամենանշանավորն է»,- ասել է Խաչանովը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 29-ամյա Խաչանովի […] ...

SHANTNEWS

20:00 23.07.2025

SHANTNEWS

Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

19:57 23.07.2025

Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ուռուտ գյուղի 54-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Հուլիսի 18-ին 54-ամյա տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղանականաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Հուլիսի 18-ին Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում […] ...

«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

19:52 23.07.2025

«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացուհու կողմից օտարերկրացի կալանավորված անձի անվամբ ուղարկված ծանրոցը։ Ծանրոցում առկա գնդիկավոր հակաքրտինքային միջոցի տարաների միջից ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ

19:45 23.07.2025

Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ

Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» նախաձեռնել է հանրային միջոցառումներ։ Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ (քաղցած մոտենալը պարտադիր չէ), որոնք կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Կենտրոնի շարժական կլինիկաները տեղակայված կլինեն հետևյալ հասցեներում․ հուլիսի 28-ին՝ Երևան (Ազատության հրապարակ, ժամը՝ 14:00-20:00), հուլիսի […] ...

ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտել

19:39 23.07.2025

ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոց պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը: Ըստ հավաստի տեղեկության` 31-ամյա երևանցին հուլիսի 14-ին պետք է ձեռք բերեր խոշոր չափի թմրամիջոց: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Երևանի Շիրակի փողոցում ձերբակալվեցին 31-ամյա երևանցին ու նրա 41-ամյա համաքաղաքացին: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ […] ...

BACK_TO_TOP