21:24 11.05.2022
Նիդերլանդներում «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով Նիկոլ Փաշինյանը դասախոսություն է կարդացել:
Ինչպես փոխանցում է SHANTNEWS-ի թղթակիցը, Դասախոսության առանցքում նաև Լեռնային Ղարաբաղի հարցն է ու 44-օրյա պատերազմը: Կա կարծիք, որ ՀՀ-ում ժողովրդավարությունն էր, որ բերեց 2020-ի 44-օրյա պատերազմին՝ ասում է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ գլխավոր հարցը, որ այսօր կախված է Հայաստանում, հետևյալն է՝ ինչքանո՞վ է ժողովրդավարությունը ի վիճակի ապահովել երկրի անվտանգությունը:
«Իրականում 44-օրյա պատերազմը որևէ կապ չունի Հայաստանի ժողովրդվարական լինելու հետ: Այստեղ իրավիճակն ավելի լուրջ է: Կա կարծիք, որ 1988-ին մեկնարկած ղարաբաղյան շարժումն էր, որ հանգեցրեց ԽՍՀՄ փլուզման կամ աշխարհակարգի փոփոխության: Իմ խորը համոզմունքն է, որ 2020-ի ղարաբաղյան պատերազմը, ըստ էության, հերթական նշան էր մի բանի, որ մեզ սպասում են գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ, աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենալու:
Պատերազմի պատճառը երկուսն էր. առաջինը գլոբալ և ռեգիոնալ ուժերի հարաբերակցության փոփոխությունը, որ երկար տարիներ տեղի էր ունեցել և այդ ֆոնին Ադրբեջանի վարած բանակցային քաղաքականությունը, որ տվեք մեզ այն, ինչ մենք ուզում ենք ստանալ պատերազմով, այլապես մենք դա կստանանք պատերազմով: Միանշանակ է, որ պատերազմն այս համատեքստում անխուսափելի էր: Իհարկե, այն դաժան փորձություն էր Հայաստանի համար, Արցախի համար, Հայաստանի ժողովրդավարության համար»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պատերազմից հետո Ադրբեջանը որդեգրել է քաղաքականություն, որ ԼՂ հարցն արդեն լուծված է.
«Բայց սա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլև կուլմինացիան է այն պատկերացումների, որ ԼՂ հարցի լուծման մասին ուներ և շարունակում է ունենալ Ադրբեջանը: Եթե մեկ բառով նկարագրենք այդ քաղաքականությունը, ապա դա հետևյալն է՝ Ղարաբաղն առանց հայերի: Սրանում ոչ մի չափազանցություն չկա: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ հայությունն Արցախում իր ներկայությունը համարի անհնարին: Սա է նկատի առնվում, որ ասվում է՝ Ղարաբաղի հարցը լուծված է»:
20:17 23.07.2025
Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»․ ԽաչանովԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է իր սիրելի մրցաշարի մասին, հայտնում է Чемпионат-ը: «Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»։ Փարիզ, Ֆրանսիա… Մանկուց հետևել եմ Նադալի հաղթանակներին։ Միշտ երազել եմ այնտեղ խաղալու մասին, մի քանի անգամ խաղացել եմ։ Կենտրոնական կորտը բոլոր արենաներից ամենանշանավորն է»,- ասել է Խաչանովը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 29-ամյա Խաչանովի […] ...
19:57 23.07.2025
Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ուռուտ գյուղի 54-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Հուլիսի 18-ին 54-ամյա տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղանականաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Հուլիսի 18-ին Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում […] ...
19:52 23.07.2025
«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացուհու կողմից օտարերկրացի կալանավորված անձի անվամբ ուղարկված ծանրոցը։ Ծանրոցում առկա գնդիկավոր հակաքրտինքային միջոցի տարաների միջից ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
19:45 23.07.2025
Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններՀեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» նախաձեռնել է հանրային միջոցառումներ։ Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ (քաղցած մոտենալը պարտադիր չէ), որոնք կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Կենտրոնի շարժական կլինիկաները տեղակայված կլինեն հետևյալ հասցեներում․ հուլիսի 28-ին՝ Երևան (Ազատության հրապարակ, ժամը՝ 14:00-20:00), հուլիսի […] ...
19:39 23.07.2025
ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոց պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը: Ըստ հավաստի տեղեկության` 31-ամյա երևանցին հուլիսի 14-ին պետք է ձեռք բերեր խոշոր չափի թմրամիջոց: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Երևանի Շիրակի փողոցում ձերբակալվեցին 31-ամյա երևանցին ու նրա 41-ամյա համաքաղաքացին: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ […] ...