16:05 01.08.2018
Մի քանի բնապահպանական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ այսօր քննարկում են հրավիրել՝ ասելով, որ «SOS Սևան» նախաձեռնությունը արշավ է սկսում լճի փրկության համար:
«Հիմա սկսում ենք «SOS Սևան» արշավ, մենք պատրաստվում ենք գնալ Սևանի բոլոր համայնքները, նաև պատրաստվում ենք գնալ Արմավիրի մարզ, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվում Արմավիրի մարզում, մարդիկ երբ բողոքում են, երբ հավելյալ ջուրը ստանում են, էդ ջուրը նրանց հասնո՞ւմ է, թե՞ ոչ, որովհետև մեր տվյալներով՝ էդ ջուրն անպայման չի, որ հասնի էդ մարդկանց: Մենք ուզում ենք հասկանալ Սևանի համայնքների վերաբերմունքն էդ գործընթացին և էդ վերաբերմունքը դնենք կառավարության սեղանին: Երևանի, վաղվանից կամ վաղը չէ մյուս օրվանից, մեր արշավը սկսվում է»,- ասել է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը:
Ըստ «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ փորձագետ Արամ Գաբրիելյանի՝ կառավարությանը ուղղված դիմումն առայժմ 7 կազմակերպություններ են ստորագրել:
«Ցանկանում ենք ունենալ, վերջին հաշվով, Սևանա լիճ՝ իր էկոհամակարգերով: Նաև ջրամբար, որի շուրջ միայն խոսք է գնում բալանսի մասին՝ ինչքան ջուր եկավ, ինչքան գնաց: Մենք կարծում ենք, որ մինչև այդ սկզբունքային հարցը չլուծվի, մենք չենք կարող առաջ գնալ, և տարեցտարի սակարկությունները՝ այսքան միլիոն ավելի բաց թողնել, այսքան միլիոն պակաս բաց թողնել, արդյուք չի տալիս, քանի որ դեռ մենք չունենք էն վերջնարդյունքը, որին ուզում ենք հասնել»,- ասել է նա:
Ըստ Գաբրիելյանի՝ ուղղակի անհեթեթ հայտարարություն է, երբ ասվում է, որ պետք է Սևանա լճից 170 խմ ավելի ջուր բաց թողնել:
«Էկոհամակարգը թույլ է տալիս, որ Սևանա լճից դուրս հոսի 50-ից 60 մլն խմ: Այսինքն՝ մենք 170 մլն ասելով՝ 110 կամ 120 խմ լրացուցիչ ջուր Սևան էկոհամակարգից վերցնում ենք: Ի լրումն դրա, հիմա էլ ուզում ենք 85 մլն խմ վերցնել: Մեր ամբողջ ջրօգտագործման ծավալը 3 մլրդ է, հիմա քանի՞ տոկոսն է կազմում էդ 85 միլիոնը: Ընդամենը 3 տոկոս: Այսինքն՝ տարիներ շարունակ այդ 3 տոկոսի շուրջ գնում են սակարկություններ այն դեպքում, երբ մեր կորուստները ցանցերում կազմում են 80-ից ավելի տոկոս»,- հավելել է Գաբրիելյանը:
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ փորձագետը նաև հավելել է, որ ջրառի սակարկություններին կառավարություն նամակ ուղղող կազմակերպություններն այլևս չեն մասնակցելու, և Սևանա լճի ջրի պաշարը վերականգնելու անհրաժեշտության մասին են հիշեցնում:
Ջրային տնտեսության պետական կոմիտեն դարձյալ կառավարություն է դիմել Սևանա լճից հավելյալ ջուր բաց թողնելու համար:
20:30 05.08.2025
Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ է արել երկրում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներԼիտվան դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը իր տարածքում անօդաչու թռչող սարքերի դեմ համակարգեր (ԱԹՍ) տեղակայելու խնդրանքով, լրագրողներին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։ «Մենք խնդրում ենք անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի լրացուցիչ հնարավորություններ, նույնիսկ եթե դրանք փորձարարական համակարգեր են։ Մենք պատրաստ ենք փորձարկել դրանք փոփոխվող հանգամանքներում»,-ասել է նա։ Այս խնդրանքով, ինչպես նշել է Շակալենեն, […] ...
20:20 05.08.2025
Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում էԿամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...
20:13 05.08.2025
«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքումՀայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...
20:04 05.08.2025
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...
19:52 05.08.2025
Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...