12:36 15.05.2022
Ֆինլանդիան կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել չորեքշաբթի՝ մայիսի 18-ին։ Այդ մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն շաբաթ օրը շվեդական Aftonbladet թերթին տված հարցազրույցում։
«Մեր կողմից դա կանի Բրյուսելում ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչը, հավանաբար չորեքշաբթի օրը: Եթե բանակցությունները սկսվեն ՆԱՏՕ-ի հետ, ապա դրանք կվարվեն արտգործնախարարի և պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության կողմից», – ասաց նա:
Ֆինլանդիայի խորհրդարանը մայիսի 16-ին քննարկում կանցկացնի երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հեռանկարների շուրջ։ Մայիսի 12-ին նախագահ Սաուլի Նիինիստոն և վարչապետ Սաննա Մարինը հայտարարեցին, որ հանրապետությունը պետք է հնարավորինս շուտ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Սպասվում է, որ պաշտոնական որոշումը կկայացվի մայիսի 15-ին։
Ապրիլի սկզբին ակտիվացան քննարկումները ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության շուրջ։ Դաշինքի հիմնական անդամները պաշտպանել են այս գաղափարը։ Ֆինլանդիայի խորհրդարանի անդամների մեծամասնությունը կողմ է եղել անդամակցությանը։ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Մոսկվան ստիպված կլինի ձեռնարկել ռազմատեխնիկական բնույթի պատասխան քայլեր՝ դադարեցնելու իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները։
12:30 06.05.2025
Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 7-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
12:22 06.05.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոսՄայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %,Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...
12:17 06.05.2025
Ձերբակալված օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ապրիլի 30-ին, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Կիևյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանում բնակվող 36-ամյա մի օտարերկրացու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 14 գրամ բուսական զանգվածով 2 փաթեթ: Տղամարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է: Նա կազմված փաստաղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել […] ...
12:12 06.05.2025
Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են մարտ և ապրիլ ամիսներըՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից մարտ և ապրիլ ամիսների ընթացքում հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել և անց են կացվել մի շարք դասընթացներ և ուսումնավարժանքներ՝ ուղղված տարբեր արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության բարձրացմանը: Մարտ ամիսը հատկապես նշանավորվել է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներով, բայց միևնույն ժամանակ երկու ամիսների ընթացքում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից շուրջ […] ...
12:05 06.05.2025
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցըԱզգային ժողովը մայիսի 6-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: ԱԺ որոշմամբ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Խորհրդարանը […] ...