ՀՀ ՏԿԵ նախարար Սանոսյանը ներկայացրել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+17.09 oC

ՀՀ ՏԿԵ նախարար Սանոսյանը ներկայացրել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

17:12 15.05.2022

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 514-Ա որոշմամբ Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարին Վանաձոր համայնքի ավագանու անդամներին և համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նիստին ներկա էր նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Նախարարն իր խոսքում շնորհակալություն հայտնեց համայնքապետարանի աշխատակազմին՝ ստեղծված բարդ իրավիճակում աշխատանքները կազմակերպելու համար, ինչը հնարավորինս զերծ է պահել համայնքը կոլապսի ենթարկվելուց։ Գնել Սանոսյանն խոսեց նաև անելիքների մասին․ «Օգտվելով տրված իրավական կարգավորումներից՝ արդեն ունենք ժամանակավոր պաշտոնակատար, ով քաղաքը կղեկավարի այնքան ժամանակ, մինչև բուն իրավական գործընթացները կկարգավորվեն ինչպես հարկն է և ինչպես օրենքն է։ Հասկանում եմ, որ չափազանց բարդ ժամանակահատված է, շատ պարտավորություններ և անելիքներ կան, որոնք նշված խնդիրների պատճառով չեն իրականացվել, բայց մյուս կողմից գիտեմ, որ ավագանու անդամ լինելը, հետագայում նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ լինելը բավական համոզիչ են այն առումով, որ քաջածանոթ եք քաղաքի խնդիրներին։ Պարոն Փելեշյան, հույս ունեմ, որ առաջ եկած խնդիրները իրավական հնարավորությունների պարագայում արագ կկարգավորեք Ձեր լիազորությունների շրջանակում։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ։ Համոզված եմ, որ ջանք ու եռանդ չեք խնայի քաղաքի առջև ծառացած խնդիրները կարգավորելու համար»։
Արկադի Փելեշյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին՝ վստահության համար՝ հավաստիացնելով, որ քաջատեղյակ լինելով համայնքի խնդիրներին՝ իր լիազորությունների սահմաններում ջանք չի խնայի դրանց արդյունավետ լուծման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:30 06.05.2025

Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 7-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

12:22 06.05.2025

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

Մայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %,Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...

Ձերբակալված օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

12:17 06.05.2025

Ձերբակալված օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ապրիլի 30-ին, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Կիևյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանում բնակվող 36-ամյա մի օտարերկրացու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 14 գրամ բուսական զանգվածով 2 փաթեթ: Տղամարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է: Նա կազմված փաստաղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել […] ...

Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են մարտ և ապրիլ ամիսները

12:12 06.05.2025

Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են մարտ և ապրիլ ամիսները

ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից մարտ և ապրիլ ամիսների ընթացքում հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել և անց են կացվել մի շարք դասընթացներ և ուսումնավարժանքներ՝ ուղղված տարբեր արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության բարձրացմանը: Մարտ ամիսը հատկապես նշանավորվել է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներով, բայց միևնույն ժամանակ երկու ամիսների ընթացքում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից շուրջ […] ...

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը

12:05 06.05.2025

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը

Ազգային ժողովը մայիսի 6-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: ԱԺ որոշմամբ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Խորհրդարանը […] ...

SHANTNEWS

12:00 06.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP