Չինաստանը հիպերձայնային հրթիռ է մշակում, որը կարող է հարվածել շարժվող մեքենաներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

Չինաստանը հիպերձայնային հրթիռ է մշակում, որը կարող է հարվածել շարժվող մեքենաներին

15:26 17.05.2022

Չինացի գիտնականներն աշխատում են հիպերձայնային հրթիռի վրա, որը կարող է հարվածել շարժվող մեքենաներին, երեքշաբթի գրում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով նախագծում ներգրավված գիտնականներին։

Հստակեցվում է, որ գիտնականների խումբը՝ Յանգ Սյաոգանգի գլխավորությամբ, Սիան քաղաքի Ժողովրդա-ազատագրական բանակի հրթիռային ուժերի ինժեներական համալսարանից ստեղծում է ջերմություն փնտրող հիպերձայնային զենք, որը կարող է հարվածել շարժվող մեքենային՝ ձայնի արագությունից հինգ անգամ գերազանցող արագությամբ։

Գիտնականները նշում են, որ իրենք արդեն զգալի առաջընթաց են գրանցել հիմնական խնդրի լուծման հարցում, այն է՝ ինչպես որոշել ծայրահեղ մեծ արագությամբ շարժվող թիրախը։

Հրատարակությունը գրում է, որ գիտնականների թիմը վերջնաժամկետ է սահմանել մինչև 2025 թվականը՝ հիպերձայնային տեխնոլոգիաների ոլորտում անլուծելի թվացող խնդիրներին լուծումներ գտնելու համար։ Քանի որ գերարագ հրթիռը կարող է վայրկյանում երկար տարածություն անցնել, ուստի դիրքավորման և ուղղորդման համակարգում ամենափոքր սխալը կարող է հանգեցնել զգալի կորստի:

Բացատրվում է, որ հեռավորության վրա փոքր շարժվող թիրախի ինֆրակարմիր ճառագայթումը ընդամենը մի քանի պիքսել է՝ առանց ձևի, հյուսվածքի և կառուցվածքի մասին մանրամասն տեղեկությունների, ինչը չափազանց դժվարացնում է նույնականացման և հետևելու գործընթացը։ Ջերմային սենսորին անհրաժեշտ է չափազանց ցուրտ միջավայր, սակայն հրթիռի մակերեսի ջերմաստիճանը կարող է հասնել մի քանի հազար աստիճանի ցելսիուսի՝ ստեղծելով ֆոնային աղմուկ։

Սակայն, գիտնականները պարզաբանել են, որ ջերմության որոնման նոր տեխնոլոգիայի շնորհիվ չինացի զինվորականները կկարողանան աննախադեպ արագությամբ ոչնչացնել կարևոր թիրախները մեծ հեռավորությունից և զգալիորեն ընդլայնել հիպերձայնային զենքի շրջանակը տարածաշրջանային պատերազմում:

Հրատարակությունը գրում է, որ ի սկզբանե հիպերձայնային զենքերը մշակվել են հակաօդային պաշտպանության համակարգերը հաղթահարելու և ցամաքային անշարժ թիրախները ջախջախելու համար։ Ընդհանրապես համարվում էր, որ նման բարձր արագությամբ սահմանափակ մանևրելիությունն անհնարին կդարձնի շարժվող թիրախներին հարվածելը։ Սակայն վերջին տարիներին Չինաստանը ցուցադրել է աճող հնարավորություններ նաև շարժական թիրախների դեմ՝ ներառյալ ավիակիր մոդելը, որը տեղադրված է ռելսերի վրա Գոբի անապատում գտնվող ուսումնական հրապարակում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն

20:07 23.06.2025

Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն

2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...

SHANTNEWS

20:00 23.06.2025

SHANTNEWS

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ

19:54 23.06.2025

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...

Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

19:45 23.06.2025

Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...

Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

19:38 23.06.2025

Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...

Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են Թբիլիսի

19:28 23.06.2025

Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են Թբիլիսի

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի […] ...

BACK_TO_TOP