«Այսօր՝ առավել, քան երբևէ, մեզ պետք են հաղթանակներ». Վահրամ Դումանյանն այցելել է բռնցքամարտիկներին և հաջողություն մաղթել նրանց ԵԱ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+22.09 oC

«Այսօր՝ առավել, քան երբևէ, մեզ պետք են հաղթանակներ». Վահրամ Դումանյանն այցելել է բռնցքամարտիկներին և հաջողություն մաղթել նրանց ԵԱ-ում

15:38 17.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականին, որն այս օրերին նախապատրաստական վերջին փուլն է անցնում Օլիմպավանում՝ Եվրոպայի առաջնությանն ընդառաջ:

Վահրամ Դումանյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

ԿԳՄՍ նախարարը շփվել է բռնցքամարտիկների հետ և հաջողություն մաղթել նրանց կարևոր ստուգատեսում. «Ակնկալիքները շատ մեծ են: Գիտեմ, թե որքան ջանք ու եռանդ եք ներդրել այս դժվարին գործում՝ նախապատրաստվելով ԵԱ-ին, ու դեռ ինչ փորձություններ պետք է հաղթահարեք ռինգում: Մենք ձեզ հետ ենք: Այսօր՝ առավել, քան երբևէ, մենք ունենք հաղթանակների կարիք, ու վստահ եմ՝ Եվրոպայի այս առաջնությանը մեզ հաղթական շատ պահեր եք պարգևելու: Հաջողություն եմ մաղթում ձեզ և ամենակարևորը՝ առանց վնասվածքների մենամարտեր»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ սեփական հարկի ներքո անցկացվող առաջնությունը, անկասկած, լրացուցիչ լարվածություն կհաղորդի, բայց մենք ունենք շատ զորեղ բռնցքամարտիկներով հագեցած թիմ ու հաջողություններ ենք ունենալու. «Բոլոր 13 քաշային կարգերում ներկայացված ենք լինելու, ու մեր բոլոր ուժեղագույններն այդ թիմում կան: Շնորհակալ եմ տղաներին ամբողջովին նվիրվելու և պատրաստվելու համար: Շատ լավ են պատրաստվել»:

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հանդիպման ընթացքում նաև հայտարարել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմի կազմը: Երևանում կայանալիք առաջնությանը Հայաստանի հավաքականը հանդես կգա բոլոր 13 քաշային կարգերում:

Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Կարեն Աղամալյանն ընդգծում է՝ հավաքականի տղաները լավ մարզավիճակում են ու գրեթե պատրաստ են առաջնությանը. «Կաշխատենք արդարացնել սպասելիքները: ԿԳՄՍ նախարարության, ՀԱՕԿ-ի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի աջակցությամբ նախապատրաստական հիանալի փուլ ենք անցել: Որևէ խնդիր չունենք: Պատասխանատվությունը շատ մեծ է, բայց տղաները փորձառու են, թեև զգում ենք՝ ներքին լարվածություն կա: Այդուհանդերձ, վստահ ենք՝ ամեն ինչ լավ է լինելու»:

Հավաքականի գլխավոր մարզիչը նաև երկրպագուներին կոչ է արել թիմի կողքին լինել ու աջակցել տղաներին համալիրում:

Նշենք՝ մինչև վերջին պահը հարցական էր օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծում է՝ Բաչկովը շատ լուրջ որոշում է կայացրել. «Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար Բաչկովը շատ կարևոր մենամարտ չեղարկեց պրոֆեսիոնալ ռինգում: Նա իսկապես շատ լուրջ որոշում կայացրեց, չմերժեց մեր խնդրանքը. ինքն էլ հասկացավ՝ սա շատ կարևոր առաջնություն է:

Նայում եմ՝ վետերաններն էլ շատ լավ վիճակում են ու իրենց հիանալի են զգում: Կարևորը՝ կա թիմային ոգի: Կարեն Աղամալյանն էլ գոհ է մարզումների ընթացքից: Մնում է միայն Աստծուց խնդրել առանց վնասվածքների մենամարտեր: Տա Աստված՝ մեր ազգը կարողանա վայելել այն բերկրանքը, ինչին արժանի է»:

Խոսելով մարզահամերգային համալիրում ընթացող նախապատրաստական աշխատանքների մասին՝ Կարեն Գիլոյանը հավաստիացրել է՝ աշխատանքների շուրջ 90 տոկոսը կատարված է. «Մնացածն էլ ժամանակի խնդիր է: Որևէ խնդիր չունենք: Համալիրը շատ լավ տեսքի է բերվել, նորոգվել է՝ նոր հատակ, նոր ցուցատախտակներ: Վերանորոգվել են միջանցքները, սենյակները, հանդերձարանները: Նույնիսկ վերելակներն են փոխվել: Դրսից էլ են նորոգման աշխատանքներ կատարվել: Բացման արարողության ժամանակ նաև շատրվանները միացված կլինեն: Շատ գեղեցիկ ու ժամանակակից բացման արարողություն ենք ունենալու: Շատ հետաքրքիր է լինելու, բայց, իհարկե, մեզ համար կարևոր է՝ մրցակցային օրերը լավ անցնեն»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքերով՝ պատրաստ են նաև տեխնիկական, նկարահանող խմբերը: Բոլոր մենամարտերն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու են Vivaro Media-ի եթերում, իսկ կիսաեզրափակիչ և եզրափակիչ մենամարտերը կցուցադրվեն նաև Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, հաջողություն մաղթելով մեր թիմին, շնորհակալություն է հայտնել նաև այն տղաներին, ովքեր մինչև վերջ քրտնաջան աշխատել են, սակայն չեն ընդգրկվել վերջնական հայտացուցակում. «Այն տղաները, ովքեր չեն ընդգրկվել Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմի կազմում, հունիսի 15-ից 20-ը մրցաշարի կմասնակցեն Հունաստանում: Գիտեմ, որ բոլորդ էլ լավագույնս պատրաստվել եք ու ցանկանում էիք մասնակցել Եվրոպայի առաջնությանը, ու շնորհակալ եմ այդ նվիրումի համար»:

Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը կայանալու է մայիսի 21-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Առաջնության տոմսերն արդեն վաճառքում են: Դրանք հնարավոր է ձեռք բերել ticketon կայքից: Տոմսերն արժեն 2000-ից 10000 դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ Փաշինյան

10:52 02.07.2025

Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեեյսբուքի իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի որոշ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ին

10:45 02.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...

Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al Jazeera

10:20 02.07.2025

Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al Jazeera

Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...

Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստում

10:11 02.07.2025

Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստում

Կալիֆոռնիայի Յոլո շրջանում հրավառության պարագաների պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհ է բռնկել, և հայտարարվել է տարհանում, հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը: «Պայթյուն է տեղի ունեցել պահեստում, որտեղ պահվում էին հրավառության նյութեր, և ակտիվ հրդեհները շարունակվում են։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը։ Դեպքի […] ...

Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհեր

10:00 02.07.2025

Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհեր

Հուլիսի 1-ին, ժամը 21:33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

BACK_TO_TOP