Կապիկի ծաղիկի գրանցված դեպքերի թիվը 80 է. ԱՀԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+24.09 oC

Կապիկի ծաղիկի գրանցված դեպքերի թիվը 80 է. ԱՀԿ

15:30 21.05.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ հաստատվել է կապկի ծաղիկով վարակվելու շուրջ 80 դեպք, ևս 50 դեպքի առնչությամբ մասնագետներն ուսումնասիրություններ են անում:

«ԱՀԿ-ն և նրա գործընկերներն աշխատում են՝ հասկանալու կապիկի ծաղիկի տարածման մակարդակն ու բռնկման պատճառները: Վերջին բռնկումները, որոնց մասին տեղեկություններ ստացվել են 11 երկրից, համարվում են ոչ տիպիկ, քանի որ գրանցվել են երկրներում, որոնք էնդեմիկ չեն: Արձանագրվել է շուրջ 80 հաստատված դեպք, ևս 50-ը սպասում են ուսումնասիրության ավատին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է ԱՀԿ-ի «Թվիթեր»-ի գրառման մեջ:

Կազմակերպությունից հստակեցրել են, որ կապիկի ծաղիկը տարածվում է սերտ շփման ժամանակ, այդ իսկ պատճառով մեծ ռիսկի են ենթարկվում մարդիկ, ովքեր վարակվածների հետ սերտ շփման մեջ են եղել: Մասնավորապես, խոսքը առողջապահական ոլորտի աշխատակիցների, ընտանիքի անդամների մասին է:

Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-10%, ընդ որում՝ մահացության մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին: Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր կանխարգելիչ արդյունավետություն է ունենում հիվանդության դեմ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռաիսին ասել է, որ հարձակման դեպքում Իսրայելից «հազիվ թե բան մնա»

17:12 23.04.2024

Ռաիսին ասել է, որ հարձակման դեպքում Իսրայելից «հազիվ թե բան մնա»

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Պակիստան կատարած այցի ժամանակ ելույթ ունենալով Լահորի համալսարանի ուսանողների համար՝ ասել է, որ «հազիվ թե Իսրայելից որևէ բան մնա», եթե նա հարձակվի իսլամական հանրապետության վրա։ «Եթե Իսրայելը նորից սխալվի և հարձակվի Իրանի տարածքի վրա, ապա նա բոլորովին այլ հետևանքների կբախվի, և պարզ չէ, թե արդյոք Իսրայելից որևէ բան կմնա»,- Ռաիսիի խոսքերն […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին

17:05 23.04.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին

Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Սուրբ Աթոռի գործերի ժամանակավոր հավատարմատար Հայր Ալիաքսանդր Ռահինիան։ «Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունը նկատեց, որ պատվիրակության այցը […] ...

Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը

16:46 23.04.2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանը, Մարդու թրանսվերսալ իրավունքների արձագանքման բաժնի ղեկավար Անաստասիա Սալյուկը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի […] ...

Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը

16:11 23.04.2024

Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 23-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ հաստատված հարաբերությունները` նշելով, որ երկու երկրներին միավորում են ընդհանուր մշակութային, հոգեւոր եւ ժողովրդավարական արժեքները: Հանգամանալից քննարկվել են Հայաստանի եւ Իտալիայի միջեւ խորհրդարանական փոխգործակցության […] ...

Ալիևը հայտնել է ԵԱՏՄ-ին միանալու Ադրբեջանի պլանների բացակայության մասին

15:19 23.04.2024

Ալիևը հայտնել է ԵԱՏՄ-ին միանալու Ադրբեջանի պլանների բացակայության մասին

Բաքուն չի պատրաստվում միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Մենք նման ծրագրեր չունենք, բայց չենք կարող ասել, որ դա չի կարող ապագայում քննարկման առարկա լինել, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ լրացուցիչ տնտեսական օգուտներ կարող ենք ունենալ միացումից։ Եթե տեսնենք նման հնարավորություն, որոշում կկայացնենք, եթե ոչ, ուրեմն […] ...

Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին

14:35 23.04.2024

Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին

2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայի զինված ուժերի ընդհանուր կորուստները կազմել են գրեթե կես միլիոն զինվորական։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Ուկրաինայի զինված ուժերի ձախողումը կանխելու համար Վաշինգտոնը մտադիր է Կիևի ռեժիմին հատկացնել գրեթե 61 միլիարդ դոլար։ Ամերիկյան իշխանությունները հայտարարում են, որ իրենց շահերի համար Ռուսաստանի դեմ պայքարում պետք է մեռնեն ուկրինացիները։ […] ...

BACK_TO_TOP