Կոնգոյում գրանցվել է Էբոլայից մահվան չորրորդ դեպքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+20.09 oC

Կոնգոյում գրանցվել է Էբոլայից մահվան չորրորդ դեպքը

15:57 21.05.2022

Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության հյուսիս-արևմուտքում վերջին 30 օրերի ընթացքում գրանցվել է Էբոլայի վարակից մահվան չորրորդ դեպքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Կոնգոյում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը:

«Մայիսի 20-ին Էբոլա հիվանդությունից մահացել է 12-ամյա մի դեռահաս»,- հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչը:

2022 թվականին Կոնգոյում Էբոլայի վարակի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 2-րդ կեսին: Վարակված 31-ամյա տղամարդը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ապրիլի 21-ին կնքել էր մահկանացուն: Նրա հետ բարեկամական կապի մեջ գտնվող կինը մահացել էր ապրիլի 26-ին: Դրանից վեց օր անց վարակից մահացել է 48-ամյա մի տղամարդ:

Կոնգոյի իշխանությունները սերտորեն մոնիտորինգի են ենթարկում ավելի քան 300 մարդու, ովքեր վարակակիրների հետ շփման մեջ են եղել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանում մեկնարկում են աշխարհի ամենամեծ խորհրդարանական ընտրությունները

10:33 19.04.2024

Հնդկաստանում մեկնարկում են աշխարհի ամենամեծ խորհրդարանական ընտրությունները

Ուրբաթ օրը Հնդկաստանում մեկնարկում են աշխարհում ամենամեծ խորհրդարանական ընտրությունները, որտեղ քվեարկության յոթ փուլերին կմասնակցի գրանցված շուրջ 968 միլիոն ընտրող։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր գլխավոր ընտրական հանձնակատար Ռաջիվ Կումարը, Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 19-ից հունիսի 1-ը, իսկ ձայների հաշվարկը կավարտվի հունիսի 4-ին։ Քվեարկությունը տեղի կունենա Հնդկաստանի բոլոր 28 նահանգներում և 8 […] ...

Իսրայելի հարվածն Իրանին կրել է «սահմանափակ». Fox News

10:18 19.04.2024

Իսրայելի հարվածն Իրանին կրել է «սահմանափակ». Fox News

Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակումը կրել է «սահմանափակ» բնույթ, հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ ռազմական աղբյուրին։ Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ «դեռևս մեկնաբանություններ չունեն»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը հրթիռային հարձակում է իրականացրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտի վրա։ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ապրիլի 14-ի գիշերը […] ...

Իսրայելը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ՄԱԿ-ում Պաղեստինի ընդունման վերաբերյալ բանաձևն արգելափակելու համար

09:57 19.04.2024

Իսրայելը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ՄԱԿ-ում Պաղեստինի ընդունման վերաբերյալ բանաձևն արգելափակելու համար

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը ողջունել է Միացյալ Նահանգների որոշումը՝ արգելափակել Պաղեստինի՝ ՄԱԿ-ում Պաղեստինի ընդունման մասին բանաձեւը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները վետո էր դրել բանաձեւի վրա, որը խորհուրդ էր տալիս Գլխավոր ասամբլեային ընդունել Պաղեստինին որպես ՄԱԿ-ի անդամ: Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ են մնացել քվեարկությունից։ Խորհրդի մյուս անդամները «կողմ» են քվեարկել։ «Պաղեստինյան պետությունը ճանաչելու […] ...

Պաղեստինի վարչակազմը դատապարտել է ԱՄՆ-ին՝ Պաղեստինի՝ ՄԱԿ-ին լիիրավ անդամակցության հայտի վրա վետո դնելու համար

09:49 19.04.2024

Պաղեստինի վարչակազմը դատապարտել է ԱՄՆ-ին՝ Պաղեստինի՝ ՄԱԿ-ին լիիրավ անդամակցության հայտի վրա վետո դնելու համար

Միացյալ Նահանգները վետո է դրել բանաձեւի վրա, որը խորհուրդ էր տալիս Գլխավոր ասամբլեային ընդունել Պաղեստինին որպես ՄԱԿ-ի անդամ: Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ են մնացել քվեարկությունից։ Խորհրդի մյուս անդամները «կողմ» են քվեարկել։ Արաբական պատվիրակությունը շտապել է դուրս գալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճից, երբ ելույթ է ունեցել Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը, հայտնել է РИА Новости-ի […] ...

Իսրայելը հակահարված է հասցրել Իրանին. Սպահանում անօդաչու թռչող սարքեր են խոցվել

09:09 19.04.2024

Իսրայելը հակահարված է հասցրել Իրանին. Սպահանում անօդաչու թռչող սարքեր են խոցվել

Իրանի ՀՕՊ համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում է IRIB գործակալությունը։ Ավելի վաղ ամերիկյան ABC News հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելը «հրթիռային հարձակում» է իրականացրել Իրանում գտնվող օբյեկտի վրա։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյուններ են տեղի ունեցել Սպահան քաղաքի օդանավակայանի և Իրանի ռազմաօդային ուժերի 8-րդ բազայի […] ...

Գիտնականները բացահայտել են Պլուտոնի մակերևույթի հսկայական «սրտի» առեղծվածը

08:48 19.04.2024

Գիտնականները բացահայտել են Պլուտոնի մակերևույթի հսկայական «սրտի» առեղծվածը

Բեռնի համալսարանի և Մոլորակների հետազոտությունների ազգային կենտրոնի շվեյցարացի աստղագետները հայտնաբերել են, թե ինչպես է Պլուտոնի մակերևույթի վրա առաջացել սրտի ձևով հսկայական շրջան, որը հայտնի է որպես Թոմբո շրջան: Հետազոտությունը հրապարակվել է Nature Astronomy (NatAstro) գիտական ​​ամսագրում: Պլուտոնի «սիրտը» տարասեռ է։ Նրա արևմտյան մասը՝ Sputnik Planitia-ն, զբաղեցնում է մոտ 2,4 միլիոն կիլոմետր տարածք, որը համարժեք է […] ...

BACK_TO_TOP