17:59 30.05.2022
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթն ուղղված է բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման հստակեցմանը, ինչպես նաև դրա վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված կանոններին ՀՀ օրենսդրության ներդաշնակեցմանը:
Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 1996 թ. ընդունված «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 50-ից 60-րդ կետերը, իսկ 10-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ:
Դրույթներից մեկով բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններն ու մասնագիտական դիտարկումներն իրականացնում է կառավարության որոշմամբ սահմանված ազգային մարմինը: Ոլորտում փորձաքննությունները վճարովի են: Փորձաքննությունների վճարները չեն վերադարձվում՝ անկախ դրանց արդյունքներից:
Հայաստանում բժշկական արտադրատեսակների արտադրությունն իրականացվում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության ստանդարտների համաձայն:
Արտադրողը ներդնում և պահպանում է բժշկական արտադրատեսակների որակի կառավարման համակարգ, ինչպես նաև ապահովում է դրա գնահատումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թ. նոյեմբերի որոշմամբ հաստատված պահանջների համաձայն:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է նաև ԵԱՏՄ համապատասխան իրավական ակտերի ընդունումն ու այդ ակտերը ՀՀ իրավունքի մաս դարձնելը: «Սա կարևոր քայլ է որակյալ համակարգ ունենալու համար»,-ասել է Առողջապահության նախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ նախնական քննարկումների ընթացքում պատգամավորների ներկայացրած բոլոր առաջարկները ներառվել են օրենսդրական փաթեթի մեջ:
Հանձնաժողովականներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Մաքսային կարգավորման մասին» և կից նախագծերի փաթեթը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենսդրությունը «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թ. ապրիլի 11-ի պայմանագրով հաստատված՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում ընդունված այլ իրավական ակտերով սահմանված կարգավորումներին համապատասխանեցման հանգամանքով:
Խնդիրն այն է, որ գործող օրենքը չի արտացոլում ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով ազգային օրենսդրությունների կարգավորմանը վերապահված դրույթների ամբողջ բովանդակությունը, քանի որ մշակված է եղել ԵԱՏՄ հին մաքսային օրենսգրքի կարգավորումների հիման վրա, իսկ նոր օրենսդրական նախաձեռնության ներկայացումը պայմանավորված է կատարվող փոփոխությունների մեծ ծավալով և օրենքի կառուցվածքի փոփոխությամբ:
Առաջարկվում է սահմանել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով և ԵԱՏՄ շրջանակում մաքսային ոլորտում կիրառվող այլ իրավական ակտերով նախատեսված՝ ազգային օրենսդրություններին վերապահված կարգավորումները:
Կհստակեցվեն արդեն իսկ սահմանված մի շարք կարգավորումներ և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի կառուցվածքը կհամապատասխանեցվի գործող ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին:
Նախատեսվում է, որ բոլոր դեպքերում դիմումները մաքսային մարմիններին կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով:
Հայտարարատուի կողմից մաքսատուրքի, հարկերի, մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով վճարումների իրականացման համար կներդրվի կանխավճարների համակարգ: «Դա հարմարավետ կդարձնի գործարարների գործունեությունը»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Առաջարկվում է նաև հստակեցնել չհավաքված, կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված տեսքով ապրանքների տեղափոխման դեպքում մաքսային հայտարարագրման համակարգը և ստեղծել հնարավորություն կոմպլեկտավորված, ավարտուն ապրանքի վերջին բաղադրիչի համար մաքսային հայտարարագրի ներկայացման ժամկետը (Միության մաքսային օրենսգրքի 117-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ 2 տարի) մեկ տարով երկարաձգելու համար, իսկ լրացուցիչ երկարաձգման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 6 տարով:
Ըստ Արման Պողոսյանի՝ նախագծերի փաթեթի ընդունմամբ, ըստ էության, կկարգավորվեն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրությանը վերապահված հարաբերությունները, կսահմանվեն մաքսային ոլորտում իրավախախտումների մասով պատասխանատվության միջոցները:
Մի շարք մասնագիտական հարցեր է բարձրաձայնել ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյանը, որոնք առնչվել են բնագավառում առկա խնդիրներին:
Արման Պողոսյանն առաջարկել է այդ հարցերի վերաբերյալ կազմակերպել աշխատանքային քննարկումներ:
Օրենսդրական փաթեթները քննարկվել և դրական եզրակացություն են ստացել ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 30-ի նիստում:
10:32 21.06.2025
Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Իրանին10:32 21.06.2025
Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել ԻրանինՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող լարվածության վերաբերյալ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, պատրաստվում է հարվածել Իրանին: Նա նաև դիվանագիտական լուծման հույս է հայտնել : «Հուսով եմ՝ սխալվում եմ, քանի որ արդեն չափազանց շատ ուժեր են ներգրավված։ Երրորդ ամերիկյան ավիակիրն իր ամբողջ կոնտինգենտով շարժվում է ոչ միայն դեպի Հնդկական օվկիանոս, […] ...
10:10 21.06.2025
Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցիցՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մբապեն տնային պայմաններում կշարունակի բուժումը և աստիճանաբար կվերադառնա մարզումներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է, և նա փակվել է հյուրանոցի համարում: Բժիշկները պարզել էին, որ նրա մոտ ստամոքսաաղիքային բորբոքում է: ...
09:50 21.06.2025
Հրդեհ վագոն-տնակումՀունիսի 20-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 22:07-ին: Այրվել են վագոն-տնակը […] ...
09:21 21.06.2025
Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 17:49-ին ՝ 124 հազար բնակչություն ունեցող Սեմնան քաղաքից 36 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է Թեհրանում, Ղոմում և Քարաջում։ ...
09:00 21.06.2025
«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստիցԿատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ազատվել 7 ֆուտբոլիստից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային ձեռք բերելուց հետո ակումբը մոտ է «Աթլետիկի» աստղ Նիկո Ուիլյամսի գործարքն ավարտելուն, և անհրաժեշտություն է առաջացել պահպանելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Կատալոնացիները ցանկանում են ազատվել Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաու Վիկտորից, Պաբլո Տոռեից, Ինյակի Պենյայից, Անդրեաս Քրիստենսենից […] ...
08:30 21.06.2025
Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներՀունիսի 21-ին, ժամը 01:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի Սահմանապահների փողոցում կայանած ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի սկզբնամասում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղափոխել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։37-ին, մարվել՝ […] ...