Մեղադրանքներն անհատականացված և ապացուցված չեն. պաշտպան Աննա Ջուվանովա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Մեղադրանքներն անհատականացված և ապացուցված չեն. պաշտպան Աննա Ջուվանովա

11:35 23.02.2018

 Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը դատական վիճաբանությունների փուլում է:  Փաստաբաններն այսօր ներկայացնում են պաշտպանական ճառերը: Նախ ելույթ ունեցավ  ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի և Գևորգ  Սաֆարյանի շահերի պաշտպան Աննա Ջուվանովան: Նա նախ ընթերցեց երկու ամբաստանյալներին մեղսագրվող մեղադրանքներն ամբողջությամբ, հետո նշեց, որ նրանք իբրև թե  մեղադրվում են ինչ որ արաքներում, սակայն, հասկանալի չէ,թե  ինչում են նրանք  մեղադրվում, մեղադրանքներն անհատականացված  չեն:«Իմ պաշտպանյալներին  մեղսագրվող  հանցանքներում բացակայում են  քրեաիրավական  որակման հիմքում ընկած փաստական հանգամանքները: Գործով ձեռք  չեն բերվել բավարար ապացույցներ, նախաքննական ցուցմուքնները որպես ապացույց չեն կարող օգտագործվել քանի որ ձեռք  են բերվել քրեադատավարական նորմերի կոպտագույն խախտումներով: Անձին 4 ժամից ավելի չի կարելի հարցաքննել, իսկ Գալուստ Գրիգորյանին հարցաքննել են 4 ժամից  ավելի: Նախաքաննական ցուցմուքներից  որևէ  մեկում արձանագրված չէ  հարցաքննության ժամանակը, երբ է սկսվել, երբ  է ավարտվել, ոչ սկիզբը կա, ոչ վերջը»,- նշեց պաշտպան Աննա  Ջուվանովան: Նա միջնորդեց դատարանին Գալուստ Գրիգորյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի առնել, որ ունի թոշակառու մայր, և պատիժը պայմանականորեն չկիրառել: Գևորգ  Սաֆարյանի նկատմամբ պաշտպանը միջնորդեց կայացնել արդարացման դատական ակտ, քանի որ նրա գործողություներում հանցակազմ չկա: 

 

Հիշեցնենք՝ Գևորգ  Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ:

Մյուս  ամբաստանյալին՝ Գալուստ  Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զիված կազմակերպված խմբի կազմում, ապօրինի պահել և ձեռք է բերել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ:  Գործողությունները  ավարտին չի հասցրել՝ գիտակցելով  դրանց վտանգավորությունը , կամովին հրաժարվել է հանցագործության նախապատրաստությունից և անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողի

14:48 09.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողի

Հուլիսի 5-ին` ժամը 16.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրացի 24-ամյա տղամարդու: Այս տարվա մարտի 18-ից նա հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` խոշտանգման և միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:37 09.07.2025

Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության հրապարակի տարածքում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

14:24 09.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք  ներնետվել է բջջային հեռախոս

14:15 09.07.2025

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոս

Հուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված  մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

14:08 09.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

Հուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

14:00 09.07.2025

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

BACK_TO_TOP