Հայաստանցի օգտատերերի վրա ֆինանսական վնասաբեր ծրագրերի և տեղային սպառնալիքների գրոհներն ուժգնացել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

Հայաստանցի օգտատերերի վրա ֆինանսական վնասաբեր ծրագրերի և տեղային սպառնալիքների գրոհներն ուժգնացել են

10:38 07.06.2022

Այս տարվա առաջին եռամսյակում 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում համակարգչային ֆինանսական վնասաբեր
ծրագրերի և տեղային սպառնալիքների գրոհներն ուժգնացել են, իսկ այլ կիբեռսպառնսալիքների դեպքում ցուցանիշները կա՛մ մնացել են նույնը, կամ նվազել։ Այսպես, «Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ համակարգիչների օգտատերերի բաժինը, որոնք 2022-ի հունվար-մարտին ենթարկվել են ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհների, կազմել է 0,6%. նախորդ տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել 0,4%։

2022-ի առաջին եռամսյակում ծածկագրող-շորթող ծրագրերի գրոհների բախվել է երկրում գտնվող օգտատերերի 0,1%-ը, որոնց բաժինը չի փոփոխվել։

Հայաստանում կրճատվել է այն օգտատերերի մասնաբաժինը, որոնք ենթարկվել են թաքնված կրիպտոմայներների գրոհների. եթե ընթացիկ տարվա հունվար-մարտին այն հավասար էր 0,85%-ի, ապա 2021-ի առաջին եռամսյակում՝ 1,2%-ի։
Ինչ վերաբերում է համացանցային գրոհներին (վեբ-գրոհներ), ապա դրանք 2022-ի հունվար-մարտին գրանցվել են համակարգիչների օգտատերերի 7,88%-ի մոտ՝ մեկ տարի առաջվա 9,44%-ի դիմաց. 2021-ի առաջին եռամսյակում Հայաստանն այդ ցուցանիշով զբաղեցրել է 13-րդ տեղն աշխարհում:

Աճի միտում է նկատվել տեղային սպառնալիքների ոլորտում (վնասաբեր ծրագրեր, որոնք սարք են ներթափանցում տարբեր շարժական կրիչներից, օրինակ՝ USB-ֆլեշերից կամ հիշողության քարտերից). Հայաստանում տեղային սպառնալիքների գրոհների բախված օգտատերերի մասնաբաժինը 2021-ի առաջին եռամսյակի 21,4% ցուցանիշից աճել է մինչև ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածի 23,08% ցուցանիշը:

Ընկերության փորձագետները կիբեռգրոհների զոհ չդառնալու համար անհատ օգտատերերին խորհուրդ են տալիս չանցնել սոցիալական ցանցերի, փոստի և մեսենջերների կասկածելի հղումներով ու թերահավատորեն վերաբերվել շահավետ առաջարկներով ցանկացած հաղորդագրության, իրենց բոլոր օգտահաշիվների համար օգտագործել տարբեր հուսալի գաղտնաբառեր և սարքում տեղադրել հուսալի պաշտպանական լուծում։

Կորպորատիվ օգտատերերին խորհուրդ է տրվում աշխատակիցների համար պարբերաբար անցկացնել կիբեռգրագիտության դասընթացներ, որտեղ կարելի է մշակել թվային միջավայրում անվտանգ վարքագծի գործնական հմտություններ, կատարել ֆայլերի պահուստային կրկնօրինակում և ծածկագրում ՝ սարքի կորստի և տվյալների արտահոսքի դեպքում լրացուցիչ պաշտպանության համար, կանոնավոր կերպով թարմացնել ծրագրային ապահովումը, քանի որ նման թարմացումներում մշակողները վերացնում են խոցելիությունները, որոնցից կարող են օգտվել չարագործները, ինչպես նաև համալիր պաշտպանության համար օգտագործել հարմար լուծում՝ պարզ կառավարմամբ և անվտանգության ստուգված գործառույթներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 07.07.2025

SHANTNEWS

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը

14:57 07.07.2025

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: Ա.Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պ.Սվենսոնին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորել է […] ...

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

14:46 07.07.2025

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 7-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն […] ...

Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է հունիս ամսին իրականացրած միջոցառումները

14:36 07.07.2025

Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է հունիս ամսին իրականացրած միջոցառումները

ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը հունիս ամսին կազմակերպել և անց է կացրել մի շարք ուսումնավարժանքներ և դասախոսություններ՝ շարունակելով զարգացնել բնակչության իրազեկվածության մակարդակը, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունները, ինչպես նաև նպատակ ունենալով ձևավորել հիմնարար գիտելիքներ: Մասնավորապես՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են կազմակերպվել և անցկացվել «Օվալ Պլաստիկ» ՍՊԸ-ում, «Երազ» բիզնես-կենտրոնում, «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ում, […] ...

Քրեակատարողական ծառայողները ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց

14:28 07.07.2025

Քրեակատարողական ծառայողները ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն իրենց լիազորությունների շրջանակում խուզարկություն կատարելու ընթացքում կանխել են թմրամիջոցների ներթափանցումը հիմնարկի բնակելի գոտի։ Ծառայողները, խուզարկության ենթարկելով Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Հ․Հ․-ին, վերջինիս մոտ առկա պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 42,62 գրամ […] ...

Պեսկով. Ռուսաստանը հույս ունի պահպանել գործընկերային հարաբերություններն Ադրբեջանի հետ

14:20 07.07.2025

Պեսկով. Ռուսաստանը հույս ունի պահպանել գործընկերային հարաբերություններն Ադրբեջանի հետ

Մոսկվան ցանկանում է Բաքվի հետ մնալ գործընկերային և դաշնակցային հարաբերությունների մեջ և կարծում է, որ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք դեռևս կարծում ենք, որ տրամաբանությունը խոսում է միայն մեկ բանի մասին. Ռուսաստանը և Ադրբեջանը ամենամոտ գործընկերներն են, դաշնակիցներն ու երկրները, […] ...

BACK_TO_TOP