Մեկնարկել է «Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում» ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

Մեկնարկել է «Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում» ծրագիրը

19:42 07.06.2022

Այսօր Դիլիջանի համայնքապետարանում կայացել է «Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում» ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել նաև Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։

Ծրագիրը նպատակ ունի խթանել բիզնեսի զարգացումը և նպաստել Դիլիջանի խոշորացված համայնքում աշխատատեղերի ստեղծմանը` ներդրումներ կատարելով կոշտ և փափուկ ենթակառուցվածքներում։ Խորհրդային ժամանակներից լքված կարի ֆաբրիկայի հատվածը կվերածվի բիզնեսի, ձեռնարկատերերի և համայնքային ծառայությունների համար նորարարական տարածքի:

Դիլիջանի համայնքապետարանի կողմից, IDEA հիմնադրամի, Զբոսաշրջության և ուրբանիզմի հիմնադրամի և Դիլիջան համայնքային կենտրոնի հետ համատեղ ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության (1 մլն եվրո) և «IDEA» բարեգործական հիմնադրամի համաֆինանսավորմամբ:

«Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանի տեղական և մարզային իշխանություններին՝ հավատացած լինելով, որ տեղական դերակատարները կարևորագույն դեր ունեն համայնքային մակարդակում զարգացում և տնտեսական աճ ապահովելու գործում։ Մենք լիահույս ենք, որ վերագործարկվող կարի ֆաբրիկան, որպես եզակի բազմաֆունկցիոնալ տարածք, կխթանի տնտեսական գործունեությունն ինչպես Դիլիջանում, այնպես էլ Տավուշի մարզի ողջ տարածքում»,- իր ելույթում ընդգծել է դեսպան Վիկտորինը։

Շնորհակալություն հայտնելով Եվրոպական միությանը և մասնավորապես տիկին դեսպանին այս նախաձեռնությունը խրախուսելու համար՝ մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ասել է․ «Մեծ հույս ունենք, որ սա կլինի այն վայրը, որտեղ կհանդիպեն մշակույթն ու բիզնեսը, տեղացիները կծանոթանան միջազգային փորձին, ծրագիրը կնպաստի միջհամայնքային և միջպետական կապերի ստեղծմանը և ամրապնդմանը։ Բացի դրանից՝ կարի ֆաբրիկայի գործարկմամբ Դիլիջանը կդառնա ավելի գրավիչ քաղաք զբոսաշրջության զարգացման տեսանկյունից»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն․ ՊՆ մամուլի քարտուղար

15:19 07.07.2025

Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն․ ՊՆ մամուլի քարտուղար

Հանրապետության հրապարակում կայանված, ՊՆ հաշվեկշռում գտնվող մի քանի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տարածվում են տեսանյութեր և անհիմն մեկնաբանություններ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակը։ «Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ տվյալ տրանսպորտային միջոցները զինված ուժերի նվագախմբերին տեղափոխել են միջոցառման անցկացման վայր։ Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն: Միաժամանակ […] ...

Թրամփը և Զելենսկին քննարկել են ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի փոփոխության հարցը

15:15 07.07.2025

Թրամփը և Զելենսկին քննարկել են ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի փոփոխության հարցը

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հուլիսի 4-ին հեռախոսազրույցում քննարկել են, ի թիվս այլ հարցերի, Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի հնարավոր փոխարինումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրին։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ այս պաշտոնի հավանական թեկնածուների ցանկում են Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։ Այժմ […] ...

Հունաստանը 14 տարվա ընթացքում առաջին անգամ մերժել է սիրիացիներին ապաստան տրամադրելը

15:08 07.07.2025

Հունաստանը 14 տարվա ընթացքում առաջին անգամ մերժել է սիրիացիներին ապաստան տրամադրելը

14 տարվա ընթացքում առաջին անգամ Հունաստանի իշխանությունները սկսել են մերժել Սիրիայի քաղաքացիների ապաստանի դիմումները, հաղորդում է «Պրոտո Տեմա» թերթը։ «Մի քանի օր առաջ Սիրիայից դիմորդների վերաբերյալ տրվեցին առաջին բացասական որոշումները՝ հաշվի առնելով նրանց փախուստի պատճառները և անձնական բնութագրերը։ Այսպիսով, Հունաստանը դառնում է ԵՄ երկրորդ անդամ պետությունը ՝ Կիպրոսից հետո, որը սկսում է բացասական որոշումներ կայացնել […] ...

SHANTNEWS

15:00 07.07.2025

SHANTNEWS

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը

14:57 07.07.2025

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: Ա.Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պ.Սվենսոնին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորել է […] ...

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

14:46 07.07.2025

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 7-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն […] ...

BACK_TO_TOP