21:46 14.06.2022
Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Արդեմ Փաթափության» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, «Հայ փոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը և մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության 2021 թ. Նոբելյան մրցանակակիր, «Scripps Research» ինստիտուտի պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը:
Վերջինս Հայաստանում է գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո իրականացվող «Գիտության և գործարարության օրեր» միջոցառման շրջանակում:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և նշել, որ օրը, հիրավի, նշանակալի է, քանի որ անվանական նամականիշի վրա պատկերված է հայազգի առաջին Նոբելյան մրցանակակիրը. «Մեզ համար մեծ պատիվ է, որ այսօր հյուրընկալել ենք Ձեզ: Այս օրը հիշարժան է լինելու ոչ միայն միջոցառման մասնակիցների, այլև բոլոր ֆիլատելիստների համար: Շնորհավորում եմ բոլորիս»:
Կարեն Թռչունյանն ընդգծել է, որ մեծ պատիվ է Արտեմ Փաթափությանի՝ անձամբ անվանական նամականիշի մարման արարողությանը մասնակցելը. «Վստահ եմ, որ Արդեմ Փաթափությանի օրինակով ոգեշնչված երիտասարդները համալրելու են գիտության նվիրյալների շարքերը և շարունակելու նրա սկսած գործը: Կրկին շնորհավորում եմ և հույս հայտնում, որ գիտնականի այցելությունները Հայաստան հաճախ կլինեն, ինչի արդյունքում հնարավոր կլինի կապ հաստատել գիտական տարբեր շրջանակների հետ` ընդլայնելով համագործակցությունը»,- ասել է փոխնախարարը:
Արդեմ Փաթափությանը շնորհակալություն է հայտնել բոլորին ջերմ խոսքերի ու շնորհավորանքների համար. «Կարծում եմ՝ Նոբելյան մրցանակակիրներից ոչ ոք չի կարող պարծենալ անվանական նամականիշ ունենալու փաստով: Ամենուր կազմակերպվող ջերմ ընդունելություններն ու այսօրվա իրադարձությունը՝ անվանական նամականիշի ստեղծումը, ցույց են տալիս, որ Հայաստանն իր զարգացման հեռանկարում մեծ տեղ է տալիս գիտությանը: Ինձ համար կրկնակի ուրախություն է, քանի որ դեռևս մանկուց եղբորս հետ հայկական նամականիշներ ենք հավաքում: Երբևէ կարո՞ղ էի պատկերացնել, որ մի օր իմ պատկերով հայկական նամականիշ կթողարկվի: Ինձ համար նույնպես մեծ պատիվ է, շնորհակալ եմ»:
Հավելենք, որ Արդեմ Փաթափությանի պատկերով 350 դրամ անվանական արժեքով նամականիշի դիզայնն իրականացրել է Դավիթ Դովլաթյանը: Նամականիշը 20.000 տպաքանակով տպագրվել է Ֆրանսիայում:
21:34 07.07.2025
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...
21:30 07.07.2025
ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումինՀուլիսի 5-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր […] ...
21:13 07.07.2025
Ալկարասը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը․ ՈւիմբլդոնԻսպանացի Կառլոս Ալկարասը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարում՝ «Ուիմբլդոնում»: Աշխարհի երկրորդ ռակետը 1/8 եզրափակչում 6-7, 6-3, 6-4, 6-4 հաշվով կամային հաղթանակ է տարել ռուս Անդրեյ Ռուբլյովի դեմ մրցախաղում: Իսպանացին կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 61-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիի հետ, ով 1/8 եզրափակչում 6-3, 7-6, 6-7, 6-7, 6-3 հաշվով հաղթել է 143-րդ […] ...
21:00 07.07.2025
30 տարի անց. ի՞նչ առաջնահերթություններ պետք է սահմանվեն նոր ՍահմանադրությունումՀՀ սահմանադրության 30-ամյակը նոր առիթ դարձավ խոսելու Հայաստանի նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: Ի՞նչ հարցերի պատասխաններ պետք է գտնել Մայր օրենքում: Ինչո՞ւ է կարևոր Սահմանադրությունը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ԱԻՄ նախագահ, 98-99 թվականներին Սահմանադրական բարեփոխումներին հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
20:48 07.07.2025
Հուլիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Թալին քաղաք մասնակի, Շղարշիկ, Իրինդ, Եղնիկ, Ոսկեթաս, Կարմրաշեն և Ակունք գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-11:00 Փոքր Վեդի գյուղ, Նոր Կյանք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։00-12։00 Գեղանիստ գյուղ մասնակի և […] ...
20:35 07.07.2025
Անչելոտիի որդին կգլխավորի «Բոտաֆոգոն»Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին` Դավիդե Անչելոտին, աշխատանքի կանցնի «Բոտաֆոգոյում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Բրազիլական ակումբն անցնող օրերին բանակցել է 35-ամյա մասնագետի հետ ու ձեռք բերել ամբողջական համաձայնություն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունվարի 1-ը։ Դավիդե Անչելոտին առաջին անգամ կնշանակվի գլխավոր մարզիչ։ Նա «Ռեալում», ՊՍԺ-ում, «Նապոլիում», «Էվերթոնում» […] ...