Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը և Գեղարքունիքի մարզպետը քննարկել են գյուղատնտեսության ոլորտի աջակցման ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը և Գեղարքունիքի մարզպետը քննարկել են գյուղատնտեսության ոլորտի աջակցման ծրագրերը

18:43 16.06.2022

Հունիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանին ու ՄԱԿ-ի այլ փորձագետների։ Հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

Գեղարքունիքի մարզպետը ողջունեց հյուրերին՝ մարզ այցելելու համար, կարևորելով ՄԱԿ-ի կողմից Գեղարքունիքի մարզում մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի դերը Գեղարքունիքի մարզի և հատկապես սահմանամերձ բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների սոցիալական վիճակի բարելավման հարցում։ Կողմերը տեսակետներ փոխանակեցին պարենի, էներգիայի և ֆինանսական միջոցների ներկայիս ճգնաժամին արձագանքելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների, ինչպես նաև մարզում Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ու կլիմայի փոփոխության դիմագրավմանն ուղղված գործողությունների վերաբերյալ։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան խոսեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության և սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համագործակցությամբ 2021 թվականից մեկնարկած հրատապ աջակցության ծրագրի մասին, որի նպատակն է օգնել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում Հայաստան տեղափոխված խոցելի խմբերին։ Ծրագրի հիմնական նպատակը ճգնաժամից հետո ստեղծված փխրուն իրավիճակում գտնվող տեղահանված և հյուրընկալող համայնքների գոյության միջոցների պաշտպանությունն է, վերականգնումը կամ ստեղծումը: Այդ նպատակով հրատապ աջակցության ծրագիրը աջակցություն է տրամադրում՝ պաշտպանելու և վերականգնելու կենսապահովման համար կարևոր նշանակություն ունեցող միջոցները, ինչը կօգնի բարելավել գյուղատնտեսական արտադրանքը և, ի վերջո, պարենային ապահովվածությունն ու սնուցումը։ Աջակցությունը ներառում է մարզ տեղափոխված խոշոր եղջերավոր կենդանիներին անասնակերի տրամադրում, հավերի տրամադրում այն ընտանիքներին, որոնք չեն կարողացել տեղափոխել իրենց ֆերմային կենդանիներին, շինանյութ հավանոցների վերանորոգման համար, անասնապահության լավագույն փորձի վերաբերյալ դասընթացներ և անասնաբուժական ծառայություններ։

Այնուհետև ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նախաձեռնել է հրատապ աջակցության մեկ այլ ծրագիր՝ ցորենի պաշարների պակասի ռիսկերը մեղմելու նպատակով օժանդակելու աշնանացան ցորենի բարձրորակ սերմերի ներմուծմանը: Ծրագիրն առավել խոցելի փոքր ֆերմերային տնտեսություններին կտրամադրի բարձրորակ ցորենի սերմեր և անհրաժեշտ տեխնիկական խորհրդատվություն ցորենի արտադրության և կառավարման բարելավման վերաբերյալ:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բարձր գնահատեց կազմակերպության տարբեր կառույցների, այդ թվում՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ցուցաբերված աջակցությունը։ Նա նաև պատրաստակամություն հայտնեց առավել ընդլայնել համագործակցության ոլորտները։

«2020 թվականի Արցախյան հակամարտությունից հետո Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շատ բնակավայրերում վերաբնակություն հաստատեցին Արցախից տեղափոխված զգալի թվով ընտանիքներ, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի շատ բնակիչներ առ այսօր հնարավորություն չունեն մշակել իրենց ցանքատարածությունները՝ անվտանգության խնդիրներից ելնելով։ Ես իմ գոհունակությունն եմ հայտնում ՄԱԿ-ի կողմից մարզում իրականացվող այն ծրագրերի համար, որոնք կարող են աջակցել նման տնտեսություններին՝ գյուղատնտեսության ոլորտում և հուսով եմ, որ այս համագործակցությունը կընդլայնի մարզում իրականացվող ներդրումային ծրագրերի ոլորտը»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը։

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանն իր հերթին ներկայացրեց Գեղարքունիքի մարզում կազմակերպության կողմից 2021-25 թվականների առաջնահերթություններն ու իրականացվող աջակցության ծրագրերը։

«Աղքատությունն ու պարենային անապահովությունը սերտորեն փոխկապակցված են, և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հանձնառու է աջակցել նաև Գեղարքունիքի մարզին՝ հաղթահարելու դրանք։ Պարենային անվտանգությունը ոչ միայն սննդի առկայությունն է, այլև բոլորի համար առողջ սննդի հնարավորության ապահովումը` չանտեսելով ոչ մեկին»,- նշեց ՊԳԿ ներկայացուցչի օգնականը։

Այցի ընթացքում ՄԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան նաև Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի ֆերմերների և շահառուների հետ, ովքեր ներկայացրեցին կլիմայի փոփոխության, սերմերի և պարարտանյութերի սակավության ազդեցությանը դիմագրավելու իրենց ռազմավարությունները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP