Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին Արթուր Դավթյանը ներկայացրել է Հայաստանում գործարարության պաշտպանության իրավական կառուցակարգերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+22.09 oC

Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին Արթուր Դավթյանը ներկայացրել է Հայաստանում գործարարության պաշտպանության իրավական կառուցակարգերը

14:30 17.06.2022

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին:
Այսօր նա ելույթ է ունեցել համաժողովի «Պաշտպանվելու իրավունք. գործարարությունը Ռուսաստանում և արտերկրում» թեմայով պանելային քննարկմանը: Վերջինիս օրակարգում քննարկվել են գլոբալ մարտահրավերների պայմաններում գործարարների, ձեռնարկատիրական գործունեության իրավական պաշտպանության կառուցակարգերը, այս ոլորտում միջազգային գործակցության ներուժը, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանում ներքին և արտաքին ներդրումների, գործարարության իրավական պաշտպանության ինչպես օրենսդրական, այնպես էլ ինստիտուցիոնալ բարեփոխումներն ուղղված են տնտեսական գործունեության հավասար մեկնարկային պայմանների և ազատությունների ապահովման, պետական մարմինների, այլ սուբյեկտների կողմից ձեռնարկատիրական գործունեությանն անտեղի, անհիմն և ապօրինի միջամտությունից պաշտպանվելու տնտեսվարողների իրավունքների երաշխավորմանը:

Արթուր Դավթյանը նշել է, որ տնտեսական հարաբերությունները, գործարարների իրավունքներն ու օրինական շահերը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելը ՀՀ դատախազության գործունեության հիմնական ուղղություններից է: Այդ մասին է վկայում ՀՀ գլխավոր դատախազությունում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով ստորաբաժանման առկայությունը: Ելնելով ոլորտում քրեական շարժընթացի շարունակական վերլուծության արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, իր բուն սահմանադրական լիազորությունների իրականացումից բացի, նշանակալի ներդրում է ունենում նաև տնտեսական գործունեության ազատությունների, պաշտպանության օրենսդրության կատարելագործման գործում:

Միջազգային գործարար հարաբերությունների զարգացման առումով Արթուր Դավթյանը կարևորել է ձեռնարկատիրական գործունեության պաշտպանությունը երաշխավորող իրավական կարգավորումները համագործակցող պետությունների միջև ներդաշնակեցնելու անհրաժեշտությունը:
Մասնավորապես, հաշվի առնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հանգամանքը՝ ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում նշել է, որ միության կոնկրետ իրավական կարգավորումները պարտավորեցնում են անդամ երկրների իրավապահ մարմիններին ապահովել իրենց աշխատանքի և մոտեցումների այնպիսի համարժեքություն, որի պայմաններում անդամ պետությունների քաղաքացիների, գործարարների համար երաշխավորված կլինեն ձեռնարկատիրական գործունեության անհրաժեշտ ազատություններն ու պաշտպանվածությունը, և նրանք չեն զգա ԵԱՏՄ-ի ներսում պետական սահմանների առկայությունը: Վերջինս հատկապես արդիական է աշխարհաքաղաքական վերջին զարգացումների և դրանից ածանցվող միջազգային տնտեսական հարաբերությունների համար առաջացած խնդիրների խորապատկերին:

Այս իմաստով Արթուր Դավթյանը հավաստիացրել է, որ բոլոր պոտենցիալ ներդրողների համար Հայաստանում ապահովված են ինչպես տնտեսական ազատ գործունեության, այնպես էլ դրանց իրավական պաշտպանության պայմանները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում

23:59 15.07.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...

Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներում

23:52 15.07.2025

Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներում

Հուլիսի 17-ից Աբովյան – Պուշկինի փողոցների, Խուդյակովի – Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: ...

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբում

23:47 15.07.2025

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբում

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։ Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […] ...

Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ

23:44 15.07.2025

Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 15-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել՝ 20։37-ին։ Այրվել է […] ...

Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. Ավանեսյան

23:41 15.07.2025

Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Կիրակի այցելել էի Կապանի բժշկական կենտրոն: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ բուժկենտրոնը պետական աջակցությամբ ունի նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ՀՇ սարք: Մարզի համար սա համարում եմ կարևոր համալրում. առհասարակ, մարզաբնակ մեր քաղաքացիների համար բուժծառայությունների հասանելիության կազմակերպումն իմ առաջնահերթություններից է: Ընթացքի մեջ են նաև Կապանի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները»: […] ...

Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

23:34 15.07.2025

Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

Երեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […] ...

BACK_TO_TOP