15:10 17.06.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել՝ 2022 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար։ Ըստ այդմ, առաջարկվում է պետբյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար հատկացնել 4.3 մլրդ դրամ: Որոշման ընդունումը պայմանավորված է՝ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Դիլիջանի ոլորաններ), Մ-13-Անգեղակոտ-Նախիջևանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Անգեղակոթ, Շաղարտ), Գյումրի Արևիկ-Այգեբաց-Վարդաքար-/Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի (Այգեբաց, Վարդաքար), Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի ավտոճանապարհի համապատասխան հատվածների հիմնանորոգման և Արթիկ համայնքի Սպանդարյան փողոցի ասֆալտապատման (Արթիկ) համար կնքված պայմանագրերի շրջանակներում ՀՀ կառավարության որոշման հիման վրա կնքված համաձայնագրերով նախատեսված աշխատանքների ավարտման և դրանց համար ֆինանսական միջոցների նախատեսման անհրաժեշտությամբ: Նախատեսվում է նաև ավարտին հասցնել 2021-2022 թթ. փոխանցիկ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի համապատասխան հատվածների՝ Արենի, Ելփին, Չիվա և Շաքի, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ) – Գառնի -Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածի (Գառնի, Գողթ) հիմնանորոգման, 2021թ-ից անավարտ Հ-32, /Մ-1/ (Գյումրի)-Կապս-Ամասիա-/Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի և հատվածների (Ամասիա, Ցողամարգ) հիմնանորոգման և 2020թ-ից անավարտ Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածի (Ապարան) հիմնանորոգման աշխատանքները:
Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ընդհանուր առմամբ խոսքը 53,1 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի մասին է, որից 35,4 կմ՝ 2021 թվականին սկսված և դեռևս չավարտված ճանապարհներն են, իսկ 17.7 կմ-ի հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն այս տարի: Դրանցից 8 կմ միջպետական նշանակության ավտոճանապարհներ են, 1.4 կմ՝ հանրապետական նշանակության, 8.3 կմ՝ մարզային (տեղական) նշանակության: Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 4,267,513,127 դրամ, որից շինարարական աշխատանքների իրականացման համար՝ 4,183,898,292 դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 55,864,887 դրամ, հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 27,749,948 դրամ։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է շինաշխատանքները որակով իրականացնելու կարևորությունը և նշել. «Մենք անորակ աշխատանք որևէ պարագայում չպետք է հանդուրժենք: Եվ այստեղ պետք է շատ սկզբունքային մոտեցում ցուցաբերվի: Նաև անհրաժեշտ է մշակել կարգ շարունակաբար անորակ աշխատանք իրականացնող ընկերությունների համար: Պետք է նաև համապատասխան վերաբերմունք ձևավորել նման ընկերությունների նկատմամբ: Ճիշտ է, մենք պարտադրում ենք թերությունը վերացնել, սակայն ժամանակ ենք կորցնում»:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ պետական գնումների համակարգով պարտավորությունները չկատարելու հիմքով նման ընկերությունները հայտվում են «սև ցուցակում», որից հետո սահմանափակվում է նրանց հետագա մասնակցությունը: «Սակայն ներկայումս մշակվում է նոր կարգ, որը առաջիկայում կներկայացվի կառավարության քննարկմանը: Ըստ այդմ, նախատեսվում է, որ առանձին դեպքերում մրցույթը կամ գնումն անցկացնել գնման առարկան ըստ արդյունքի նկարագրելու եղանակով: Դա արագացված ընթացակարգ է, սկզբում մենք դա կկիրառենք միայն հրատապ դեպքերում: Բայց այդտեղ անկյունաքարային նշանակություն ունի կազմակերպության հեղինակությունը: Ունենալու են կազմակերպությունների կարճ ցուցակ, որտեղ կներառվեն այն կազմակերպությունները, որոնք անցյալ պատվերների ընթացքում իրենց ճիշտ են դրսևորել»,- ասել է նախարարը: Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ ներկայում սահմանված են նաև պատասխանատվության միջոցներ, տուգանքներ պայմանագրային պարտավորությունները ժամանակին չկատարող ընկերությունների համար:
Վարչապետն այդ համատեքստում կարևորել է ընկերությունների վարկանիշավորման կարգ մշակելու անհրաժեշտությունը: «Այսօր հսկայական ծավալի աշխատանքներ են իրականացվում. ֆինանսավորում է կառավարությունը, իրականացնում է մասնավոր հատվածը: Եվ մենք ուրախ ենք, որ մասնավոր հատվածը նաև եկամուտներ է ստանում, բայց կատարվածի և չկատարվածի պատասխանատվությունը կրում է կառավարությունը: Մենք պետք է այնպիսի համակարգ մտածենք, որպեսզի ռեյտինգավորենք ընկերություններին, որովհետև շինարարի վարքագիծն այստեղ շատ կարևոր է: Մենք պետք է կարողանանք նաև որոշակի վարքագիծ պարտադրել այդ ընկերություններին»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաև խստացնել պայմանագրային պարտավորությունները խախտող ընկերությունների համար նախատեսված պատասխանատվության միջոցները:
Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծել է աշխատանքների որակի նկատմամբ խիստ հսկողություն իրականացնելու կարևորությունը. «Մենք պետք է նաև լավ աշխատանք կատարողներին քաջալերենք: Ռեյտինգավորում լինելու դեպքում, որակով աշխատանք կատարած ընկերությունները կդառնան կառավարության գործընկերները»:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ որակի նկատմամբ խիստ հսկողություն է իրականացվում. «53 կմ-ից 35-ը 2021 թվականին մեկնարկած աշխատանքներ են: Մենք նայել են, թերություններ ենք գտել և աշխատանքը չենք ընդունել ու չենք վճարել»:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է հատկապես խոստացված ծրագրերի իրականացումը. «Մենք, իհարկե, բոլոր ճանապարհներն ենք կառուցելու, բայց այնտեղ, որտեղ խոստացել ենք՝ առաջնահերթություն են: Այսինքն՝ նախընտրական շրջանում ինչ խոստացել ենք, պետք է հատ-հատ իրականացնենք: Սա զուտ քաղաքական դիվիդենդի հարց չէ, սա մարդկանց նկատմամբ հարգանքի հարց է: Եթե խոստացել ենք, ապա պատշաճ ժամանակում պետք է իրականացնեք»:
23:59 15.07.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
23:52 15.07.2025
Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներումՀուլիսի 17-ից Աբովյան – Պուշկինի փողոցների, Խուդյակովի – Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: ...
23:47 15.07.2025
Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբումՀայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։ Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […] ...
23:44 15.07.2025
Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակՀուլիսի 15-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել՝ 20։37-ին։ Այրվել է […] ...
23:41 15.07.2025
Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Կիրակի այցելել էի Կապանի բժշկական կենտրոն: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ բուժկենտրոնը պետական աջակցությամբ ունի նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ՀՇ սարք: Մարզի համար սա համարում եմ կարևոր համալրում. առհասարակ, մարզաբնակ մեր քաղաքացիների համար բուժծառայությունների հասանելիության կազմակերպումն իմ առաջնահերթություններից է: Ընթացքի մեջ են նաև Կապանի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները»: […] ...
23:34 15.07.2025
Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համարԵրեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […] ...