Նախատեսվում է ԱՀ չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչներին, բացառությամբ բազմաբնակարան շենքերում, 5 տարի երաշխիքով տրամադրել արևային ջրատաքացուցիչներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+22.09 oC

Նախատեսվում է ԱՀ չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչներին, բացառությամբ բազմաբնակարան շենքերում, 5 տարի երաշխիքով տրամադրել արևային ջրատաքացուցիչներ

16:17 17.06.2022

ԱՀ կառավարության կողմից 2022թ. մարտի 16-ին ընդունվել է «Արցախի Հանրապետության չգազաֆիկացված բնակավայրերում բնակվող բնակիչ-բաժանորդների համար արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման և տրամադրման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 266-Ա որոշումը:

Ծրագրի նպատակն է էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ կրճատել բնակչության էներգետիկ ծախսերը:
Ծրագրով նախատեսվում է ԱՀ չգազաֆիկացված բնակավայրերում բնակվող, բացառությամբ բազմաբնակարան շենքերում, բնակիչ-բաժանորդներին, 5 տարի երաշխիքով տրամադրել արևային ջրատաքացուցիչներ, այն պայմանով, որ արևային ջրատաքացուցիչի ձեռքբերման և տեղադրման ծախսերի կեսը մարում է բնակիչ-բաժանորդը, իսկ մյուս կեսը՝ կսուբսիդավորվի պետության կողմից: Ընդ որում ծրագրի շահառու ճանաչված բնակիչ-բաժանորդներին հնարավորություն է ընձեռնվում համակարգի արժեքի 50%-ը մարել ինչպես կանխիկ, այնպես էլ վարկային միջոցների ներգրավմամբ՝ «Ֆիդես» ֆինանսավարկային ընկերության միջոցով:

Ծրագրով սահմանված է, որ ջրատաքացուցիչի աշխատանքային ծավալը պետք է համապատասխանի ընտանիքների անդամների քանակին, հետևյալ հաշվարկով.
ա) մինչև 5 հոգի՝ առավելագույնը 250 լիտր,
բ) 6 և ավելի հոգի՝ առավելագույնը 360 լիտր:
Արևային ջրատաքացուցիչներ ձեռքբերելու ցանկություն ունեցող բնակիչ բաժանորդները տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնում են հայտ՝ համաձայն ծրագրով սահմանված ձևի, ընդ որում «այլ տեղեկություններ» պարբերությունում նշելով վճարման եղանակը (կանխիկ կամ ապառիկ)՝ կցելով ընտանիքի անդամների կազմի մասին տեղեկանքը, բնակելի տան սեփականության իրավունքի վկայականի, անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայության համարանիշի պատճենները, իսկ Ստեփանակերտ քաղաքում չգազաֆիկացված հատվածներում (Արեշ և Աջափնյակ թաղամասեր, Բ. Ուլուբաբյան փակուղիներ, Վ. Բարեպաշտ փող.) բնակվող բնակիչ-բաժանորդները հայտերը և պահանջվող փաստաթղթերը ներկայացնում են ՏԿԵ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովին: Տեղական ինքնակառավարման մարմինները ներկայացված հայտերը ամփոփում և ներկայացնում են հանձնաժողովին:
Հանձնաժողովը և ֆինանսավարկային ընկերությունը համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա տալիս են եզրակացություն՝ հայտատուներին ծրագրի շահառու ճանաչելու կամ մերժելու վերաբերյալ:
Նախարարության, մատակարարի և շահառուի միջև կնքվում է եռակողմ մատակարարման պայմանագիր, որի հիման վրա իրականացվում են արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման և տեղադրման աշխատանքները:

Հայտերի ներկայացման կամ մանրամասն տեղեկությունների համար դիմել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժին՝ ԱՀ, ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, շենք 1, 111 սենյակ, հեռ. 047 97 52 88:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում

23:59 15.07.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...

Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներում

23:52 15.07.2025

Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներում

Հուլիսի 17-ից Աբովյան – Պուշկինի փողոցների, Խուդյակովի – Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: ...

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբում

23:47 15.07.2025

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբում

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։ Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […] ...

Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ

23:44 15.07.2025

Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 15-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել՝ 20։37-ին։ Այրվել է […] ...

Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. Ավանեսյան

23:41 15.07.2025

Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Կիրակի այցելել էի Կապանի բժշկական կենտրոն: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ բուժկենտրոնը պետական աջակցությամբ ունի նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ՀՇ սարք: Մարզի համար սա համարում եմ կարևոր համալրում. առհասարակ, մարզաբնակ մեր քաղաքացիների համար բուժծառայությունների հասանելիության կազմակերպումն իմ առաջնահերթություններից է: Ընթացքի մեջ են նաև Կապանի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները»: […] ...

Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

23:34 15.07.2025

Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

Երեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […] ...

BACK_TO_TOP