Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+27.09 oC

Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողություն

14:02 20.06.2022

Հունիսի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն:

Հայրենիքին, արցախահայությանը մատուցած ծառայությունների, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Նորին Սրբությունը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի միջնորդությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհեց Արցախի Հանրապետության նախագահի՝ հատուկ հանձնարարություններով գլխավոր խորհրդական տիար Ռուդիկ Հյուսնունցին։
Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, ապա միջոցառման մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր ավագ քահանա Ավետիսյանը՝ հրավիրելով Արցախի թեմի առաջնորդին ընթերցելու տիար Ռուդիկ Հյուսնունցին ուղղված Հայրապետական սրբատառ կոնդակը, որում մասնավորաբար նշված էր. «Մեծարգո պրն. Հյուսնունց, Արցախյան շարժման առաջին տարիներից ի վեր Դուք տարբեր հանձնառություններով բարի ավանդ եք բերում Արցախի առաջընթացին ու բարգավաճմանը՝ հետպատերազմական այս ծանր ժամանակաշրջանում աննվազ նախանձախնդրությամբ շարունակելով ջանքերը ի նպաստ առկա դժվարությունների հաղթահարման և Արցախում բնակյալ Մեր զավակների անվտանգ ու ապահով կյանքի:

Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ, որ մեր Սուրբ եկեղեցին Արցախում իր առաքելության իրականացման գործում ունի Ձեր հետևողական աջակցությունն ու զօրակցությունը: Դուք Արցախի Թեմի վերաբացման ակունքներում եք և նախընթաց ավելի քան երեք տասնամյակների ընթացքին գովարժան ջանքեր եք ներդրել ի նպաստ արցախահայության հոգևոր կյանքի կազմակերպման: Հատկապես գնահատարժան է Ձեր ավանդը Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու վերանորոգության և վերաբացման գործում, որի նվիրական կամարների ներքո Քրիստոսասեր մեր ժողովուրդը ճաշակում է Տիրոջ կենարար Մարմինն ու Արյունը և շնորհընկալը դառնում սուրբ խորանից բաշխվող օրհնության: Մենք փառք ենք մատուցում Ամենախնամ Բարձրյալին, որ հավատավոր Մեր զավակները շարունակում են իրենց եկեղեցանվեր իրագործումներով առավել զորացնել ու պայծառացնել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին»։
Կոնդակի ընթերցումից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայ եկեղեցու բարձրագույն շքանշանով զարդարեց մեծարյալի կուրծքը` վերստին բերելով նրան Հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները:

Պարգևաբաշխության առիթով իր սրտի խոսքն ասաց նաև շնորհընկալը` բարձր գնահատանքի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին:
Միջոցառումն ամփոփվեց Նորին Սրբության օրհնության խոսքով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտամիջյան հատվածում․ կա 3 վիրավոր

22:41 15.07.2025

Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտամիջյան հատվածում․ կա 3 վիրավոր

Հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Ժորա Գասպարյանի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Ավետիք Ավետիսյանի վարած «Foton Tunland» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր […] ...

ԵՄ-ՀՀ օրակարգը, խաղաղության օրակարգը, ԱՄՆ-ի պլանները. Հրաչյա Թաշչյանի հարցազրույցը

22:28 15.07.2025

ԵՄ-ՀՀ օրակարգը, խաղաղության օրակարգը, ԱՄՆ-ի պլանները. Հրաչյա Թաշչյանի հարցազրույցը

Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մաս կազմող իրադարձությունների ակտիվությամբ սկսվեց շաբաթը։ Վարչապետը հանդիպումներ ունեցավ Բրյուսելում, ապա մեկնեց Փարիզ։ Ճիշտ այդ ընթացքում էլ Հայաստանին վերաբերող ուշագրավ հայտարարություններ արեցին ԱՄՆ նախագահն ու Թուրքիայում այդ երկրի դեսպանը։ Այս ու այլ թեմաների այսօր անդրադարձել է դիվանագետ Հրաչյա Թաշչյանը՝ «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի 50 օրվա ընթացքում ՌԴ-ի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել

22:16 15.07.2025

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի 50 օրվա ընթացքում ՌԴ-ի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 50 օրից պատրաստ կլինի Ռուսաստանի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ կիրառել՝ չմանրամասնելով, թե ինչպիսի։ «Վատ կլիներ, եթե 50 օր անց համաձայնության չհասնեինք», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տան այգում լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Մոսկվայի նկատմամբ կկիրառվեն «մաքսատուրքեր և այլ պատժամիջոցներ»։ Թրամփը չի մանրամասնել, թե ինչպիսի […] ...

SHANTNEWS

22:00 15.07.2025

SHANTNEWS

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը

21:49 15.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հավատարիմ մնալով կրթության և քաղաքացիական զարգացմանն ուղղված իր ռազմավարական ուղղություններին, հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը՝ վեց նոր բաղադրիչ նախագծերով։ Այս ծրագրերը շարունակելու են շարժման կայծակնային և ոգեշնչող զարգացումը՝ արշավից վերածվելով լայն աջակցություն վայելող հասարակական շարժման և այժմ՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ կրթությունը ոչ թե պարզապես գաղափար […] ...

Ներքին գործերի նախարարը կգործուղվի Վրաստան

21:35 15.07.2025

Ներքին գործերի նախարարը կգործուղվի Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին Վրաստան գործուղելու մասին։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին 2025 թվականի հուլիսի 21-22-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով»,- նշվում է որոշման մեջ։ ...

BACK_TO_TOP