14:44 20.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Վահրամ Դումանյանն այսօր հյուրընկալել է 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութից Երևան տեղափոխված 11-ամյա Վիկա Ավետիսյանին և նրա մորը՝ Ալյոնա Ավետիսյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և «UNICOMP» ՓԲԸ-ի զարգացման ծրագրերի ղեկավար Սուսաննա Բալդրյանը:
Երևանի Նոր-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի 6-րդ դասարանում սովորող Վիկա Ավետիսյանն օրեր առաջ նամակ էր գրել ԿԳՄՍ նախարարությանը՝ բարերարի օգնությամբ տպագրված «… և արցունքը փոխեց իր համը» հեքիաթների իր գրքի սպառմանն աջակցելու խնդրանքով: Գրքերի վաճառքից ստացված գումարով հադրութցի Վիկան ուզում էր համակարգիչ գնել՝ նոր մտքերն ու ստեղծագործությունները ոչ թե թղթին, այլ համակարգչին հանձնելու համար:
ԿԳՄՍ նախարարությունը արձագանքել է նամակին՝ ոչ միայն գնելով Վիկա Ավետիսյանի հեքիաթների գրքերը, այլև նրան համակարգիչ նվիրելով: «UNICOMP» ընկերության կողմից տրամադրված նոթբուքն այսօր գտավ իր տիրոջը:
«Ուրախ ենք ողջունելու քեզ: Շատ լավ է, որ համարձակորեն գաղափարներդ իրականացնում ես և հասնում նպատակներիդ: Շարունակիր առաջ գնալ՝ կյանքի կոչելով նոր մտքերդ, իսկ մենք հնարավորինս կաջակցենք քեզ»,- հանդիպման ժամանակ նշել է Վահրամ Դումանյանը`դիմելով Վիկային:
Ժաննա Անդրեասյանը նույնպես ողջունել է հյուրերին և ասել. «Սիրով ողջունում եմ ձեզ, ուրախ ենք, որ կարող ենք աջակցել քո երազանքի իրագործմանը: Երբեք չվախենաս համարձակ մտքերից, նպատակասլաց եղիր և դրանք իրականություն կդառնան: Հեքիաթներիդ գրքերը նախատեսում ենք տրամադրել դպրոցներին, որպեսզի դրանք ոգեշնչման արդյունք դառնան մյուս երեխաների համար: Շնորհակալ ենք նաև «UNICOMP» ընկերության այս գեղեցիկ նախաձեռնությանը միանալու համար»:
Հանդիպման ընթացքում Վիկան պատմել է, որ գրքում ներառված ստեղծագործությունները գրել է 8 տարեկանում, հայրենի Հադրութում: Տեղահանման ժամանակ համակարգիչը չեն կարողացել իրենց հետ վերցնել, որտեղ պահված են եղել բոլոր հեքիաթները: Բարեբախտաբար փոքրիկ Վիկայի գրվածքները հրապարակվել էին համացանցում:
«Համացանցից հավաքել ենք բոլոր գրվածքները և բարերարի օգնությամբ հրատարակել: Հիմա նոր ստեղծագործություններ ունեմ և նախատեսում եմ երկրորդ գիրքը գրել»,- ասել է նա:
Այնուհետև Վահրամ Դումանյանը փոքրիկ Վիկային հանձնել է համակարգիչն ու համակարգչային պայուսակը:
«UNICOMP»-ի ներկայացուցիչ Սուսաննա Բալդրյանն էլ հավելել է, որ մեծ սիրով են մասնակցել նախաձեռնությանը:
Ի դեպ, «… և արցունքը փոխեց իր համը» վերտառությամբ գիրքը սկսվում է Հադրութին ուղղված նամակով. «Բարև Հադրութս… Երբ առաջին անգամ քեզ նամակ էի գրել, դեռ պատերազմ էր ու երազանքս խաղաղությունն էր… Հիմա խաղաղություն է, բայց քեզ կորցրել եմ… Տխուր խաղաղությունն ինձ արցունքներ բերեց միայն: Քեզ տեսնելու համար գիտե՞ս՝ ինչ եմ հիմա անում՝ փակում եմ աչքերս ու մտովի գալիս քեզ մոտ …. Ես քո մասին գրում եմ ամեն օր ու գրելու եմ այնքան մինչև մի օր կրկին քո գիրկը գամ ու շունչդ զգամ: Ես չեմ դադարելու քո մասին երազել մինչև իմ ուժն ու աղոթքները չհասնեն Աստված պապիկին… Ես հավատում եմ, որ այս ամենը մի օր կավարտվի, ու մենք կրկին կգտնենք իրար՝ ես ու դու, իմ Հադրութ, իմ չքնաղ, իմ միակ, իմ կարոտ …. Քո՝ Վիկա»:
22:28 15.07.2025
ԵՄ-ՀՀ օրակարգը, խաղաղության օրակարգը, ԱՄՆ-ի պլանները. Հրաչյա Թաշչյանի հարցազրույցըՀայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մաս կազմող իրադարձությունների ակտիվությամբ սկսվեց շաբաթը։ Վարչապետը հանդիպումներ ունեցավ Բրյուսելում, ապա մեկնեց Փարիզ։ Ճիշտ այդ ընթացքում էլ Հայաստանին վերաբերող ուշագրավ հայտարարություններ արեցին ԱՄՆ նախագահն ու Թուրքիայում այդ երկրի դեսպանը։ Այս ու այլ թեմաների այսօր անդրադարձել է դիվանագետ Հրաչյա Թաշչյանը՝ «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:16 15.07.2025
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի 50 օրվա ընթացքում ՌԴ-ի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 50 օրից պատրաստ կլինի Ռուսաստանի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ կիրառել՝ չմանրամասնելով, թե ինչպիսի։ «Վատ կլիներ, եթե 50 օր անց համաձայնության չհասնեինք», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տան այգում լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Մոսկվայի նկատմամբ կկիրառվեն «մաքսատուրքեր և այլ պատժամիջոցներ»։ Թրամփը չի մանրամասնել, թե ինչպիսի […] ...
21:49 15.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հավատարիմ մնալով կրթության և քաղաքացիական զարգացմանն ուղղված իր ռազմավարական ուղղություններին, հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը՝ վեց նոր բաղադրիչ նախագծերով։ Այս ծրագրերը շարունակելու են շարժման կայծակնային և ոգեշնչող զարգացումը՝ արշավից վերածվելով լայն աջակցություն վայելող հասարակական շարժման և այժմ՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ կրթությունը ոչ թե պարզապես գաղափար […] ...
21:35 15.07.2025
Ներքին գործերի նախարարը կգործուղվի ՎրաստանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին Վրաստան գործուղելու մասին։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին 2025 թվականի հուլիսի 21-22-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով»,- նշվում է որոշման մեջ։ ...
21:17 15.07.2025
Շմիգալը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ԶելենսկիինՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հրաժարականի դիմում է ներկարացրել: Այս մասին պաշտոնյան հայտնել է Telegram-ում: «Շնորհակալություն մեր պաշտպաններին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, ովքեր պահում են ճակատը և պաշտպանում Ուկրաինան։ Շնորհակալություն նախագահ Վլադիմիր Զելենսկիին վստահության համար։ Շնորհակալություն ամբողջ թիմին՝ մեր երկրի համար անխոնջ աշխատանքի համար։ Փառք Ուկրաինային», – գրել է Շմիգալը Telegram-ում և գրառմանը կցել իր հրաժարականի […] ...