15:45 20.06.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը համատեղ հայտարարում են մրցույթ «Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության (մեծահասակների կրթության) լավագույն մատակարար» անվանակարգում:
Մրցույթը կազմակերպվում է «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում՝ որպես կենտրոնական նախաձեռնություն:
Մասնակցության պայմաններ
Ինքնաառաջադրման հայտեր կարող են ներկայացնել ՀՀ-ում գործող և առնվազն 3 տարի լրացուցիչ ու շարունակական ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնող կառույցները, այդ թվում ՝ ՀԿ-ներ, հիմնադրամներ, մասնավոր կրթական կառույցներ, բուհական կենտրոններ և այլն:
Կառույցների կրթական ծրագրերից առնվազն 60%-ի շահառուները պետք է լինեն 18 տարեկանից բարձր անձինք:
Կառույցների գործունեությունը գնահատելիս կարևորվելու են հետևյալ չափանիշները.
Թիրախային խմբի կարիքներին համապատասխանող և հետադարձ կապի վրա հիմնվող ծրագրերի իրականացում,
կառույցի կրթական ենթակառուցվածքներ (այդ թվում՝ շենքային և կրթական պայմաններ՝ դասասենյակներ, արհեստանոցներ, սարքավորումներ, կայքէջ, տեղեկատվական գրքույկներ և այլն),
ուսումնական գործընթաց (այդ թվում՝ ուսումնական ծրագրերի առկայություն, որակյալ դասընթացավարների ներգրավում, գիտելիքի ստուգման մոտեցումներ, ձեռնարկներ և այլ ռեսուրսներ),
նորարարական լուծումների իրականացում,
համագործակցություն և ծրագրային ֆինանսավորում,
կառույցի ծառայությունների պահանջարկ և համայնքում ճանաչելիություն:
Լավագույն մատակարարը կստանա ֆինանսավորում 500-900 եվրոյի չափով, որը կուղղվի առաջիկա մեկ տարում խոցելի շահառուների կրթության ծախսերին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կից ինքնաառաջադրման հայտը և ուղարկել [email protected] և [email protected] էլ․ հասցեներին։
Հայտերի ներկայացումը կսկսվի 2022թ հունիսի 20-ից և կավարտվի 2022 թ. սեպտեմբերի 30-ին:
Հուլիսի 11-ին՝ ժամը 17:00-ին, «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը կազմակերպելու է առցանց տեղեկատվական հանդիպում բոլոր հետաքրքրված կառույցների համար: Հանդիպման հղում՝ https://us02web.zoom.us/j/9773654843; Meeting ID: 977 365 4843։
Մրցույթի հաղթողը կհայտարարվի նոյեմբեր ամսին կայանալիք գալա միջոցառման ժամանակ:
21:49 15.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հավատարիմ մնալով կրթության և քաղաքացիական զարգացմանն ուղղված իր ռազմավարական ուղղություններին, հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը՝ վեց նոր բաղադրիչ նախագծերով։ Այս ծրագրերը շարունակելու են շարժման կայծակնային և ոգեշնչող զարգացումը՝ արշավից վերածվելով լայն աջակցություն վայելող հասարակական շարժման և այժմ՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ կրթությունը ոչ թե պարզապես գաղափար […] ...
21:35 15.07.2025
Ներքին գործերի նախարարը կգործուղվի ՎրաստանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին Վրաստան գործուղելու մասին։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին 2025 թվականի հուլիսի 21-22-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով»,- նշվում է որոշման մեջ։ ...
21:17 15.07.2025
Շմիգալը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ԶելենսկիինՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հրաժարականի դիմում է ներկարացրել: Այս մասին պաշտոնյան հայտնել է Telegram-ում: «Շնորհակալություն մեր պաշտպաններին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, ովքեր պահում են ճակատը և պաշտպանում Ուկրաինան։ Շնորհակալություն նախագահ Վլադիմիր Զելենսկիին վստահության համար։ Շնորհակալություն ամբողջ թիմին՝ մեր երկրի համար անխոնջ աշխատանքի համար։ Փառք Ուկրաինային», – գրել է Շմիգալը Telegram-ում և գրառմանը կցել իր հրաժարականի […] ...
21:00 15.07.2025
ԵՄ-ն կարող է օգոստոսի վերջին չեղարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմըԵՄ-ն կարող է քննարկել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի վերացման հարցը օգոստոսի վերջին, եթե Թբիլիսին չկարողանա իր քաղաքականությունը համապատասխանեցնել ԵՄ պահանջներին, երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։ «Մինչ օրս մենք պահպանել ենք այն դիրքորոշումը, որ չենք ցանկանում վնասել վրացիներին՝ զրկելով նրանց անվիզա ռեժիմից, ինչը մեծ ազդեցություն է ունենում նրանց վրա։ […] ...
20:50 15.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Արեշ […] ...