Ընտրվել է ԵՀԽ նոր գլխավոր քարտուղար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+27.09 oC

Ընտրվել է ԵՀԽ նոր գլխավոր քարտուղար

15:50 20.06.2022

Սույն թվականի հունիսի 15-18-ը Ժնևի էկումենիկ կենտրոնում տեղի ունեցավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կենտրոնական հանձնախմբի առաջին՝ առկա հանդիպումը, 2018 թվականից հետո։ Հանդիպման օրակարգում գլխավոր հարցը ԵՀԽ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունն էր։
Հունիսի 17-ին` Կենտրոնական հանձնախմբի հերթական նիստի ժամանակ, ԵՀԽ նոր գլխավոր քարտուղար ընտրվեց Պրետորիայի (Հարավային Աֆրիկայի Հանրապետություն) համալսարանի Աստվածաբանության և կրոնագիտության ֆակուլտետի դեկան, Վերապատվելի Դր․ Ջերիի Պիլեյը։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ԵՀԽ Կենտրոնական հանձնախմբի հանդիպմանը մասնակցում էին Կենտրոնական հանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ) և տիկին Դիաննա Ծաղիկյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստան)։
Օրակարգում ներկայացված և քննարկված այլ հարցերի շարքին Գերաշնորհ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը ԵՀԽ միջեկեղեցական հարթակում կրկին բարձրացրեց 2020 թ․ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով սկսված Արցախյան 44-օրյա պատերազմի և հետպատերազմյան շրջանում հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ՀՀ օրակարգը, խաղաղության օրակարգը, ԱՄՆ-ի պլանները. Հրաչյա Թաշչյանի հարցազրույցը

22:28 15.07.2025

ԵՄ-ՀՀ օրակարգը, խաղաղության օրակարգը, ԱՄՆ-ի պլանները. Հրաչյա Թաշչյանի հարցազրույցը

Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մաս կազմող իրադարձությունների ակտիվությամբ սկսվեց շաբաթը։ Վարչապետը հանդիպումներ ունեցավ Բրյուսելում, ապա մեկնեց Փարիզ։ Ճիշտ այդ ընթացքում էլ Հայաստանին վերաբերող ուշագրավ հայտարարություններ արեցին ԱՄՆ նախագահն ու Թուրքիայում այդ երկրի դեսպանը։ Այս ու այլ թեմաների այսօր անդրադարձել է դիվանագետ Հրաչյա Թաշչյանը՝ «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի 50 օրվա ընթացքում ՌԴ-ի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել

22:16 15.07.2025

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի 50 օրվա ընթացքում ՌԴ-ի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 50 օրից պատրաստ կլինի Ռուսաստանի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ կիրառել՝ չմանրամասնելով, թե ինչպիսի։ «Վատ կլիներ, եթե 50 օր անց համաձայնության չհասնեինք», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տան այգում լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Մոսկվայի նկատմամբ կկիրառվեն «մաքսատուրքեր և այլ պատժամիջոցներ»։ Թրամփը չի մանրամասնել, թե ինչպիսի […] ...

SHANTNEWS

22:00 15.07.2025

SHANTNEWS

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը

21:49 15.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հավատարիմ մնալով կրթության և քաղաքացիական զարգացմանն ուղղված իր ռազմավարական ուղղություններին, հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը՝ վեց նոր բաղադրիչ նախագծերով։ Այս ծրագրերը շարունակելու են շարժման կայծակնային և ոգեշնչող զարգացումը՝ արշավից վերածվելով լայն աջակցություն վայելող հասարակական շարժման և այժմ՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ կրթությունը ոչ թե պարզապես գաղափար […] ...

Ներքին գործերի նախարարը կգործուղվի Վրաստան

21:35 15.07.2025

Ներքին գործերի նախարարը կգործուղվի Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին Վրաստան գործուղելու մասին։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին 2025 թվականի հուլիսի 21-22-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով»,- նշվում է որոշման մեջ։ ...

Շմիգալը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Զելենսկիին

21:17 15.07.2025

Շմիգալը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Զելենսկիին

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հրաժարականի դիմում է ներկարացրել: Այս մասին պաշտոնյան հայտնել է Telegram-ում: «Շնորհակալություն մեր պաշտպաններին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, ովքեր պահում են ճակատը և պաշտպանում Ուկրաինան։ Շնորհակալություն նախագահ Վլադիմիր Զելենսկիին վստահության համար։ Շնորհակալություն ամբողջ թիմին՝ մեր երկրի համար անխոնջ աշխատանքի համար։ Փառք Ուկրաինային», – գրել է Շմիգալը Telegram-ում և գրառմանը կցել իր հրաժարականի […] ...

BACK_TO_TOP