23:23 20.06.2022
Հանրապետության տարածքում hունիսի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի կեսօրից հետո, 24-ի գիշերը և կեսօրից հետո, 25-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 21-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով:
Երևան քաղաքում հունիսի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և երեկոյան ժամերին, 25-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
21:49 15.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հավատարիմ մնալով կրթության և քաղաքացիական զարգացմանն ուղղված իր ռազմավարական ուղղություններին, հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը՝ վեց նոր բաղադրիչ նախագծերով։ Այս ծրագրերը շարունակելու են շարժման կայծակնային և ոգեշնչող զարգացումը՝ արշավից վերածվելով լայն աջակցություն վայելող հասարակական շարժման և այժմ՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ կրթությունը ոչ թե պարզապես գաղափար […] ...
21:35 15.07.2025
Ներքին գործերի նախարարը կգործուղվի ՎրաստանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին Վրաստան գործուղելու մասին։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին 2025 թվականի հուլիսի 21-22-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով»,- նշվում է որոշման մեջ։ ...
21:17 15.07.2025
Շմիգալը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ԶելենսկիինՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հրաժարականի դիմում է ներկարացրել: Այս մասին պաշտոնյան հայտնել է Telegram-ում: «Շնորհակալություն մեր պաշտպաններին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, ովքեր պահում են ճակատը և պաշտպանում Ուկրաինան։ Շնորհակալություն նախագահ Վլադիմիր Զելենսկիին վստահության համար։ Շնորհակալություն ամբողջ թիմին՝ մեր երկրի համար անխոնջ աշխատանքի համար։ Փառք Ուկրաինային», – գրել է Շմիգալը Telegram-ում և գրառմանը կցել իր հրաժարականի […] ...
21:00 15.07.2025
ԵՄ-ն կարող է օգոստոսի վերջին չեղարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմըԵՄ-ն կարող է քննարկել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի վերացման հարցը օգոստոսի վերջին, եթե Թբիլիսին չկարողանա իր քաղաքականությունը համապատասխանեցնել ԵՄ պահանջներին, երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։ «Մինչ օրս մենք պահպանել ենք այն դիրքորոշումը, որ չենք ցանկանում վնասել վրացիներին՝ զրկելով նրանց անվիզա ռեժիմից, ինչը մեծ ազդեցություն է ունենում նրանց վրա։ […] ...
20:50 15.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Արեշ […] ...