14:31 21.06.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հաղորդում են, որ 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր դիզելային վառելիքի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 52-57 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 32.4 տոկոսով՝ 500 դրամից դառնալով 662 դրամ։
2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 72-76 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 6-8 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 44.86 տոկոսով՝ 457 դրամից դառնալով 662 դրամ (տե՛ս Աղյուսակ 3)։
Աղյուսակ 3
Դիզելային վառելիք | ||
Ցուցանիշ | 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն | 2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն |
Ինվոյսային արժեք /USD/ | 52-57% | 72-76% |
Դոլարի փոխարժեք | -(4-6)% | -(6-8)% |
Մանրածախ իրացման գին | 500 → 662 կամ 32.4% | 457 → 662 կամ 44.86% |
Ստորև ներկայացված Գծապատկեր 2-ում պատկերված է 1 լիտր դիզելային վառելիքի մանրածախ գնի դինամիկան 2022 թվականի մարտ ամսից մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում։
Գծապատկեր 2
2022 թվականի հունվար և հունիս ամիսների ընթացքում ցորենի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 22-26 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 8-10 տոկոսով, իսկ 1 կիլոգրամ «Բաղրամյան» տեսակի ալյուրի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 8.8 տոկոսով՝ 285 դրամից դառնալով 310 դրամ։
2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 72-76 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 6-8 տոկոս, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 44.86 տոկոսով՝ 457 դրամից դառնալով 662 դրամ (տե՛ս Աղյուսակ 4)։
Աղյուսակ 4
«Բաղրամյան» տեսակի ալյուր | ||
Ցուցանիշ | 2022 թվականի հունվար և հունիս ամիսների ցուցանիշների համեմատություն | 2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ցուցանիշների համեմատություն |
Ինվոյսային արժեք (ցորեն) /USD/ | 22-26% | -(20-23)% |
Դոլարի փոխարժեք | -(8-10)% | -(10-13)% |
Մանրածախ իրացման գին | 285 → 310 կամ 8.77% | 260 → 310 կամ 17-20% |
Ստորև ներկայացված Գծապատկեր 3-ում պատկերված է 1 կիլոգրամ «Բաղրամյան» տեսակի ալյուրի մանրածախ գնի դինամիկան 2021 թվականի մայիս ամսից մինչև 2022 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում։
Գծապատկեր 3
21:49 15.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հավատարիմ մնալով կրթության և քաղաքացիական զարգացմանն ուղղված իր ռազմավարական ուղղություններին, հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը՝ վեց նոր բաղադրիչ նախագծերով։ Այս ծրագրերը շարունակելու են շարժման կայծակնային և ոգեշնչող զարգացումը՝ արշավից վերածվելով լայն աջակցություն վայելող հասարակական շարժման և այժմ՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ կրթությունը ոչ թե պարզապես գաղափար […] ...
21:35 15.07.2025
Ներքին գործերի նախարարը կգործուղվի ՎրաստանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին Վրաստան գործուղելու մասին։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին 2025 թվականի հուլիսի 21-22-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով»,- նշվում է որոշման մեջ։ ...
21:17 15.07.2025
Շմիգալը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ԶելենսկիինՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հրաժարականի դիմում է ներկարացրել: Այս մասին պաշտոնյան հայտնել է Telegram-ում: «Շնորհակալություն մեր պաշտպաններին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, ովքեր պահում են ճակատը և պաշտպանում Ուկրաինան։ Շնորհակալություն նախագահ Վլադիմիր Զելենսկիին վստահության համար։ Շնորհակալություն ամբողջ թիմին՝ մեր երկրի համար անխոնջ աշխատանքի համար։ Փառք Ուկրաինային», – գրել է Շմիգալը Telegram-ում և գրառմանը կցել իր հրաժարականի […] ...
21:00 15.07.2025
ԵՄ-ն կարող է օգոստոսի վերջին չեղարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմըԵՄ-ն կարող է քննարկել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի վերացման հարցը օգոստոսի վերջին, եթե Թբիլիսին չկարողանա իր քաղաքականությունը համապատասխանեցնել ԵՄ պահանջներին, երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։ «Մինչ օրս մենք պահպանել ենք այն դիրքորոշումը, որ չենք ցանկանում վնասել վրացիներին՝ զրկելով նրանց անվիզա ռեժիմից, ինչը մեծ ազդեցություն է ունենում նրանց վրա։ […] ...
20:50 15.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Արեշ […] ...