09:31 22.06.2022
Իրանում ՀՀ դեսպանը հայտարարել է, որ Հայաստանը ձգտում է ներդրումներ կատարել իրանական Չաբահար նավահանգստում տարանցիկ փոխադրումների և լոգիստիկ ծառայությունների ոլորտում, այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը՝ վկայակոչելով ParsТoday-ին։
Իրանում ՀՀ դեսպանը հավելել է. «Չաբահար նավահանգստի հնարավորություններից օգտվելը մեզ համար կարևոր է, և մենք ցանկանում ենք, որ Հայաստանի ապրանքներըՀնդկաստանիցհասնեն Չաբահար, իսկ Չաբահարից՝ Հայաստան»։
Արսեն Ավագյանը Չաբահար նավահանգիստ կատարած այցի և նավահանգստի տնտեսական ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է.«Հայաստանը լավ ճանապարհ է դեպի ծով բեռների տարանցման համար, և Չաբահարով Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի համագործակցությունը հետաքրքրել է մեզ և նավահանգիստը կարող է զարգացնել կապը երեք երկրների միջև»:
Նա ասել է. «Մենք շահագրգռված ենք հայկական ապրանքների տեղափոխմամբ Հնդկաստանից և Չաբահար նավահանգստով, քանի որ երկու երկրների միջև տնտեսական, առևտրային և տարանցիկ համագործակցության հեռանկարները կլինեն շատ հուսալի և առաջընթացի հնարավորությամբ»:
Իրանի Սիստան և Բելուչիսթան նահանգի նավահանգիստների և ծովային գործերի գլխավոր վարչության ղեկավար Նասեր Ռավանբախշը, անդրադառնալով Իրանի և Հայաստանի մշակութային և պատմական ընդհանրություններին, ասել է.«Քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունենի, սակայն Իրանի հետ ունի ընդհանուր ցամաքային սահմանի, Իրանի նավահանգիստները, հատկապես Չաբահար նավահանգիստը, լավ հնարավորություն են այլ երկրների հետ Երևանի առևտրի համար»:
Անդրադառնալով Հնդկական օվկիանոսը Սև ծովին միացնելու նախագիծին՝ նա հավելել է.«Հայաստանի դիրքը Իրանի և Վրաստանի միջև տարանցիկ երթուղու վրա և Չաբահարի տարանցիկ կամուրջը դեպի Սեև ծովի արևելքում գտնվող նավահանգիստներ, հատկապես Վրաստանի Պուտի նավահանգիստը, Սուեզի ջրանցքի ծովային ճանապարհի համեմատ, կարող ե նպաստել տարանցիկ բեռների արագ և էժան տեղափոխմանը»:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...