18:06 22.06.2022
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Լոռու մարզի Չկալով համայնքի վարչական տարածքում՝ Դսեղ տանող ճանապարհին, քարեր են թափվել, ինչի հետևանքով ճանապարհը ժամը 12։20-ի դրությամբ դարձել է միակողմանի երթևեկելի։
Լոռու մարզային փրկարարական վարչությունից SHANTNEWS-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավար Ս. Թումանյանից՝ Լոռու մարզային փրկարարական վարչություն ստացվել է գրություն՝ Լոռու մարզի Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի վարչական տարածքում առկա քարաթափման վտանգի վերաբերյալ։
Գուգարքի ՀՓՋ-ի հրամանատարի տեղակալ, փ/ծ ավագ լեյտենանտ Հարություն Փենինյանի գլխավորությամբ ակնադիտական ուսումնասիրություն կատարելու նպատակով Թումանյան համայնքի Դսեղ բնակավայր մեկնել է օպերատիվ խումբ։
Քարաթափման տեղամասի ակնադիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առկա է 20-25 մ2 քար, որը սպառնում է Դսեղ բնակավայրի միջհամայնքային ճանապարհին։
ԱԻ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 21-ից Մ6-Դսեղ-Մարց (Հ-22) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում իրականացվում են հարկադիր քարաթափման աշխատանքներ:
Հունիսի 21-ին տեղամասում իրականացվել է՝ 8-10մ խորանարդ քարաթափում: Հունիսի 22-ին եղանակային պայմաններից ելնելով՝ ժամը 14:50-ի դրությամբ, իրականացվել է 5մ խորանարդ քարաթափ, աշխատանքները շարունակվում են:
Տեղում աշխատում է Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի ՀՓՋ-ի անձնակազմից կազմված աշխատանքային խումբ, Թումանյանի խոշորացված համայնքի ղեկավարի օգնականը՝ իր աշխատակիցների հետ և Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի ծառայողները:
Ճանապարհը ժամանակ առ ժամանակ բացվում է՝ ճանապարհով անցանելիությունը ապահովելու համար:
Աշխատանքները կտևեն մոտ 2-3 օր: Քաղաքացիներին հորդորվում է միայն խիստ անհրաժեշտությունից ելնելով պլանավորել երթևեկությունը նշված ճանապարհահատվածով և նախօրոք տեղում աշխատող խմբի հետ համաձայնեցնելուց հետո:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...