16:37 22.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովին», որը կազմակերպվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «ՍԻՎԻՏՏԱ-Հայաստանի», Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայ օգնության ֆոնդի կողմից:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար` շեշտելով, որ աշխատաշուկայի զարգացումն անմիջականորեն կապված է մարդկային կապիտալի զարգացման հետ, որը կրթության պետական քաղաքականության առաջնային խնդիրն է:
«Աշխատաշուկայում որակյալ կադրերի առկայությունը սկսվում է կրթությունից և ենթադրում է շատ կոնկրետ գործողություններ: Աշխատաշուկայի և կրթության կապի ամրապնդումը շարունակական հրամայական է` հաշվի առնելով, որ աշխատաշուկայի պահանջներն անընդհատ փոխվում են և մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների ձեռքբերման նպատակով շարունակական վերապատրաստումները դառնում են առաջնային խնդիր: Այս առումով շատ կարևոր է, որ կրթության ոլորտում կատարվող ներդրումները փոխկապակցված լինեն երկրի տնտեսության զարգացման հետ»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը` ավելացնելով, որ ԿԳՄՍ նախարարությունն այս ուղղությամբ համագործակցում է պետական այլ գերատեսչությունների հետ:
Նրա խոսքերով` ձևավորվել է միջգերատեսչական կայուն երկխոսություն` կրթություն-աշխատաշուկա կապն ուժեղացնելու նպատակով:
Ըստ Ա. Մարտիրոսյանի` 2021 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է Հանրակրթության պետական չափորոշիչը, որից բխող առարկայական չափորոշիչներով և ծրագրերով բովանդակային նոր մոտեցումներ են առաջարկվում:
«Դպրոցներում կգործեն մասնագիտական կողմնորոշման կենտրոններ, որոնք կնպաստեն մասնագիտության գիտակցված ընտրությանը, որակյալ աշխատուժի ստեղծմանը, երիտասարդների աշխատանքային մրցակցությունը զարգացնող ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերի կատարելագործմանը:
Միջին մասնագիտական կրթության ոլորտում ներդրվել և առավել կարևորվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցումը՝ որպես մասնագիտական կրթության առանցքային հայեցակետերից մեկը»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ նույն մոդելը հեռանկարային է նաև բարձրագույն կրթության ոլորտում։
18:02 15.07.2025
Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպությունԱյս տարվա փետրվարին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին հանցավոր կազմակերպության գործունեության վերաբերյալ հերթական հավաստի օպերատիվ տեղեկությունները, ըստ որոնց՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով: Ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործությունների կատարման եղանակը, […] ...
17:54 15.07.2025
62-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել էՀուլիսի 11-ին՝ ժամը 20:54-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 62-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Վարդանանց-Հանրապետության փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 62-ամյա տղամարդուն կտրող-ծակող գործիքով հարվածել է Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը: […] ...
17:49 15.07.2025
ԱԱԾ տնօրենի երեք տեղակալները վերանշանակվել են իրենց պաշտոններումՎարչապետը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ ԱԱԾ երեք պաշտոնյաների վերանշանակել է իրենց պաշտոններում: ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է Արամ Հակոբյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հակոբյանին վերանշանակել ազգային […] ...
17:42 15.07.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Ուրուգվայի դեսպանինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, հնարավոր համագործակցության ուղիները։ Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանմանը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև B2B հանդիպումների կազմակերպման հնարավորությանը՝ Ուրուգվայի շուկայում հայկական արտադրանքի առաջմղման […] ...
17:24 15.07.2025
Ինչպե՞ս ապահովել փոքրիկների անվտանգությունը տանը, հատկապես՝ պատուհանների մոտԻնչպե՞ս ապահովել փոքրիկների անվտանգությունը տանը, հատկապես՝ պատուհանների մոտ: Ի՞նչ վտանգներ կան, և ինչպե՞ս կանխել դրանք: Մանրամասները՝ Առողջապահության նախարարության տեսանյութում: «Վերահսկե՛ք երեխաներին: Երբեք մի՛ թողեք նրանց առանց հսկողության, նույնիսկ` մի պահ, քանի որ ոչ մի անվտանգության միջոց չի կարող փոխարինել մեծահասակի ուշադրությանը»: ...