Դոլարի փոխարժեքի և ինվոյսային արժեքների դինամիկայի ազդեցությունը շաքարավազի և ձեթի մանրածախ իրացման գների վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Դոլարի փոխարժեքի և ինվոյսային արժեքների դինամիկայի ազդեցությունը շաքարավազի և ձեթի մանրածախ իրացման գների վրա

21:28 22.06.2022

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են, որ 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 կիլոգրամ շաքարավազի ներմուծման ինվոյսային արժեքը իջել է 18-20 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 0.5 տոկոսով՝ 410 դրամից դառնալով 408 դրամ։
2021 թվականի մայիս և 2022 թվականի մայիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 37-40 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 10-13 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 4.6 տոկոսով՝ 390 դրամից դառնալով 408 դրամ (տե՛ս Աղյուսակ 1)։

Աղյուսակ 1

Շաքարավազ
Ցուցանիշ 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն 2021 թվականի մայիս և 2022 թվականի մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն
Ինվոյսային արժեք /USD/ -(18-20)% 37-40%
Դոլարի փոխարժեք -(4-6)% -(10-13)%
Մանրածախ իրացման գին 410 → 408 կամ -0.5% 390 → 408 կամ 4.62%

Ստորև ներկայացված Գծապատկեր 1-ում պատկերված է 1 կիլոգրամ շաքարավազի մանրածախ գնի դինամիկան 2022 թվականի մարտ ամսից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում։ 2022 թվականի հունիս ամսին նկատվել է շաքարավազի մանրածախ իրացման գնի իջեցում։

Գծապատկեր 1

2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր «Ավեդով» և «Զոլոտայա սեմեչկա» տեսակի ձեթի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 4-6 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 9 տոկոսով՝ 1027 դրամից դառնալով 1120 դրամ։2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 23-26 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 7-8 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 10.8 տոկոսով՝ 1256 դրամից դառնալով 1120 դրամ (տե՛ս Աղյուսակ 2)։Աղյուսակ 2
«Ավեդով» և «Զոլոտայա սեմեչկա» տեսակի ձեթեր
Ցուցանիշ 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն 2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն
Ինվոյսային արժեք /USD/ 4-6% 23-26%
Դոլարի փոխարժեք -(4-6)% -(7-8)%
Մանրածախ իրացման գին 1027 → 1120 կամ 9․06% 1256 → 1120 կամ -10.83%

Ստորև ներկայացված Գծապատկեր 2-ում պատկերված է 1 լիտր «Ավեդով» և «Զոլոտայա սեմեչկա» տեսակի ձեթերի մանրածախ գնի դինամիկան 2021 թվականի մայիս ամսից մինչև 2022 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP