14:49 24.06.2022
Թուրքիայում Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը շարունակվում է բոլոր մակարդակներում: Պետական քաղաքականությունից ու քարոզչությունից բացի, ժխտողական գործելաոճը տեղափոխվել է նաև հիմնադրամների դաշտ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Հակահայկական ուղղվածություն ունեցող մի շարք կառույցներ համախմբվել են ու ստեղծել «TEKAR» հիմնադրամը (հապավում, որը նշանակում է հայ-թուրքական թեման ուսումնասիրող հիմնադրամ-խմբ.)։ Դրա գլխավոր նպատակ է հռչակվել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ պայքարը»:
Նոր գրանցում ստացած այս հիմնադրամի առաջին ընդհանուր ժողովը տեղի կունենա հունիսի 25-ին և դրանով կավարտվի «TEKAR»-ի կազմավորման իրավական ընթացակարգը։ Գրող, լրագրող, վերլուծաբան Մեհմեդ Արիֆ Դեմիրերը, որը հիմնադրամի ստեղծման գաղափարի հեղինակն է, կլինի նաև «TEKAR» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը։
Հիմնադրամը նաև աշխատանքային պլան է մշակել, որտեղ նշված է, որ իրենք ցանկանում են ապահովել ճիշտ ժամանակագրական հաջորդականություն՝ ներկայացնելով 1914-1924 թթ. տեղի ունեցած իրադարձություններն «առողջ մոտեցումներով»: Բնականաբար, իրենց «առողջ մոտեցումը» նշանակում է ամեն գնով արդարացնել օսմանյան պետության ցեղասպան քաղաքականությունը։
Հիմնադրամը ծրագրում է նաև հրատարակել Էսաթ Ուրասի գիրքը, որում զետեղված են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հայացքները, մտքերն ու հայտարարությունները հայերի, նրանց ծավալած գործունեության և հայերի հետ փոխհարաբերությունների մասին։
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...