Ոստիկանները բացահայտել են լատունե գրքի և երկաթե զանգի գողությունները. մանրամասներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+26.09 oC

Ոստիկանները բացահայտել են լատունե գրքի և երկաթե զանգի գողությունները. մանրամասներ

23:42 24.06.2022

Ահազանգը հունիսի 20-ին էր: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրենը հայտնել էր, որ շենքի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակից գողացել են գիրքը: Եվ սա այն դեպքը չէ, երբ գրքի գողը գող չէ: Գիրքը լատունից էր: Դեպքը կատարվել էր վերջին չորս օրվա ընթացքում, պարզապես այդ օրն էին նկատել գրքի բացակայությունը:
Նույն օրերին նմանատիպ մեկ այլ գողություն էլ Սայաթ-Նովայի պողոտայում էր եղել: Գողացել էին Տիկնիկային թատրոնի դիմաց տեղադրված զանգը, երկաթե՛ զանգը:

«Ցավալին այն է, որ սրանք նմանատիպ առաջին գողությունները չէին. մեկ անգամ չէ կոչնակ հնչեցվել, որ համատարած գողանում են արձանների մետաղական մասերը, անգամ՝ աբողջական արձաններ: Նաև մեկ անգամ չէ, որ նման հանցագործությունները բացահայտվում են: Գերակշիռ մասով բացահայտվում են, ինչպես եղավ և այս անգամ:
Կենտրոնականի քրեական հետախույզները, համագործակցելով Արաբկիրի գործընկերների հետ, պարզեցին, որ գողություններն արել է Վեդի քաղաքի Կասյան փողոցի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ: Հետագա միջոցառումների արդյունքում, հունիսի 23-ի ցերեկը, նա հայտնաբերվեց մայրաքաղաքի Ազատության հրապարակում և բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Ամենակարևորը` գողոնը հայտնաբերվել է:
Իսկ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները պարզել են նաև, որ Վեդիի բնակչի հետ գողություններին մասնակցել էր հաշվառման վայր չունեցող 38-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա ևս հայտնաբերվել է Երևանի Տիտոգրադյան փողոցում, բերման ենթարկվել և տվել բացատրություն:
Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

23:50 14.07.2025

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

23:38 14.07.2025

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

Հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

23:25 14.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

23:06 14.07.2025

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP