16:48 24.06.2022
Թուրքիայի հարավային Մուղլա նահանգի Մարմարիս զբոսաշրջային բնակավայրի մոտակայքում բռնկված ուժգին անտառային հրդեհների պատճառը հայտնի է դարձել:
Ուշագրավ է, որ հրդեհների բռնկման պատճառը դիտավորյալ հրկիզումն է, սակայն առավել ուշագրավ են հրկիզման դրդապատճառները:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ թուրքական մամուլի հաղորդմամբ՝ արդեն ձերբակալվել է հրկիզումն իրականացրած անձը, որը նաև ինքնախոստովանական ցուցմունք է տվել:
Պարզվել է, որ Թուրքիայի քաղաքացի Ս. Ա․-ն անտառը հրկիզել է այն պատճառով, որ իր ընտանիքը մտափոխվել ու հրաժարվել է հատկացնել իրեն խոստացված հողատարածքը:
Հողակտորից զրկված Թուրքիայի քաղաքացին ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ վերցրել է մի քանի շիշ բենզին, գնացել անտառ և հրկիզել անտառը:
Ըստ նրա տված ցուցմունքի՝ նա մտադիր էր անտառը հրկիզելուց հետո իրեն էլ նետել կրակի մեջ և ինքնահրկիզվել, սակայն հետո մտափոխվել է և ինքնահրկիզման քայլին չի դիմել, քանի որ իր խոսքերով քաջությունը չի հերիքել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հրշեջ ջոկատները չորորդ օրն անընդմեջ պայքարում են Մարմարիս հանգստավայրային քաղաքի մոտ բռնկված խոշոր անտառային հրդեհի դեմ:
Մարման աշխատանքներին խոչընդոտում է ուժգին քամին, ինչի պատճառով կրակն արագ տարածվում է։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 2,5 հազար հրշեջ, 45 ուղղաթիռ և 12 հատուկ սարքավորումներով ինքնաթիռ։
Անտառային տնտեսության նախարար Վահիթ Քիրշիչիի խոսքերով՝ հրդեհից տուժել է մոտ 3000 հեկտար անտառ։ Հրդեհի երեք օջախի մոտ գտնվող բնակավայրերից տարհանվել է 275 մարդ։
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...