Չինաստանի դեսպանը և Շիրակի մարզպետը քննարկել են մարզում չինական կենտրոնի բացման, չինարեն լեզվի ուսուցմանն առնչվող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+20.09 oC

Չինաստանի դեսպանը և Շիրակի մարզպետը քննարկել են մարզում չինական կենտրոնի բացման, չինարեն լեզվի ուսուցմանն առնչվող հարցեր

19:39 24.06.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է առաջին անգամ պաշտոնական այցով Շիրակի մարզում գտնվող Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։ Ողջունելով հյուրին՝ մարզպետը նշել է, որ Չինաստանը Հայաստանի գործընկերներից է և հույս հայտնել, որ փոխվստահության ու փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը կնպաստի նաև իրենց համագործակցությունը.

«Պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում մենք հնարավորություն ունենք ամրապնդելու փոխգործակցությունը։ Շիրակի մարզի պատվիրակությունը Չինաստանի Հայնան նահանգում 2019 թվականին ստորագրել է համագործակցության, փոխըմբռնման հուշագիր, որն արդեն իսկ գործնական քայլ է երկու մարզերի միջև սերտ հարաբերությունների հաստատման առումով, այսօր մենք հնարավորություն ունենք այդ հարաբերություններն առավել զարգացնել»,- նշել է մարզպետը։

Դեսպան Ֆան Յոնգը շնորհակալություն է հայտնել Նազելի Բաղդասարյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ իր համոզմամբ Հայաստան-Չինաստան բարեկամությունն առավել կսերտանա, եթե ապակենտրոնացված համագործակցությունը ևս ամրապնդվի․

«Մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների անցած 30 տարիները բավական արդյունավետ էին։ Ես հույս ունեմ, որ միջմարզային մակարդակով համագործակցությունն էլ ավելի շոշափելի կլինի, հատկապես, եթե հաշվի առնենք, որ որոշակի բարեկամական կապերն արդեն իսկ կան»:

Անդրադառնալով առևտրատնտեսական հարաբերություններին՝ կողմերը քննարկել են Շիրակի մարզի արտադրանքը Չինաստան արտահանելու և համատեղ աշխատանքով առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը նպաստելուն վերաբերող հարցեր։ Մարզպետը կարևորել է ներդրումային և փոխշահավետ ծրագրերի իրականացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզում չինական կենտրոնի բացմանը, չինարեն լեզվի ուսուցմանն առնչվող հարցերին։ Մարզպետը վստահեցրել է, որ ինքը կլինի առաջիններից մեկը՝ չինարեն սովորելու առումով։

«Շիրակի մարզը գյուղատնտեսական ուղղվածություն ունի և այս բնագավառում համագործակցությունը կարծում եմ՝ կարող է իսկապես ստացվել, հատկապես, Չինաստանի նորարարական մեթոդները կիրառելով մարզի գյուղատնտեսության մեջ»,- նշել է Նազելի Բաղդասարյանը։

Դեսպանն ընդգծել է, որ այս հարցում հետագա համագործակցության իրատեսական հնարավորություններ կան։ Զրուցակիցները քննարկել են համավարակից հետո զբոսաշրջության խթանմանը, արդյունավետ համագործակցություն ծավալելուն միտված այլ հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP