Անվանվել են այն ազդանշանները, որոնք ակնհայտ են դարձնում սուտ խոսելը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Անվանվել են այն ազդանշանները, որոնք ակնհայտ են դարձնում սուտ խոսելը

14:30 26.06.2022

Հոգեբանական գիտությունների թեկնածու Անաստասիա Լիսակովան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է, թե մարդու վարքագծի որ հատկանիշները կարող են ցույց տալ, որ նա ստում է։

«Պրոֆեսիոնալ ստախոսները, մասնավորապես՝ խաբեբաները, կարողանում են մոլորության մեջ գցել ունկնդիրներին՝ չմատնելով իրենց»,-նշել է Լիսակովան։

Այնուամենայնիվ, սովորական մարդու վարքագծի մեջ, ով փորձում է խաբել զրուցակցին, որպես կանոն, բնորոշ նրբերանգներ են հայտնվում, կարծում է նա։ Հոգեբանի խոսքով՝ երբեմն դրանք ձախ ձեռքի ատիպիկ շարժումներ են կամ դեպի ձախ ուղղված հայացք։

«Մարմնի ամբողջ ձախ կողմը, հատկապես աջլիկների մոտ, ցույց է տալիս ինչ-որ ոչ ադեկվատ ռեակցիա: Եթե մարդը ստում է, ապա նրա ձախ մասում ժեստերը անբավարար են: Բացի այդ, նա կարող է նայել դեպի ձախ կամ վեր»,- պարզաբանել է Լիսակովան։

Ստի մեկ այլ նշան կարող է լինել ավելորդ ժեստիկուլյացիան կամ, հակառակը, անտարբերությունը։ Երբեմն ստախոսը դրսևորում է էմոցիոնալ ռեակցիաներ, որոնք չեն համապատասխանում իրավիճակին:

«Կարևոր, ակնհայտ ազդանշաններից մեկն այն է, երբ ստախոսը պատմում է մի պատմություն, որը պետք է ունենա որոշակի զգացմունքային երանգավորում, բայց նրա զգացմունքները չեն համապատասխանում սյուժեին կամ ուշ են հայտնվում: Օրինակ, պետք է լինի զարմանք կամ վախ, բայց մարդը ժպտում է կամ անհրաժեշտ էմոցիաները գալիս են ավելի ուշ, քան արտահայտությունը, որը վկայում է վախի և զարմանքի մասին»,- բացատրել է Լիսակովան։

Սակայն ոչ ադեկվատ ժեստերը կամ զգացմունքների դրսևորումները կարող են վկայել ոչ միայն ստի, այլև հուզմունքի, սթրեսի մասին, զգուշացրել է հոգեբանը։

«Միմիկական, ձայնային ազդանշանները, որոնք մի իրավիճակում կարող են ցույց տալ սուտը, մեկ այլ իրավիճակում խոսում են, օրինակ, ծանր սթրեսի մասին: Հետևաբար, կարևոր է հստակ իմանալ, թե մարդն ինչ հոգեֆիզիոլոգիական վիճակում է», – եզրափակել է Անաստասիա Լիսակովան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP