ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի և Արծրուն Միրզոյանի թեկնածությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+28.09 oC

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի և Արծրուն Միրզոյանի թեկնածությունները

15:41 27.06.2022

Հունիսի 27-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների ընտրության հարցը:

ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը ներկայացրել է Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի և Արծրուն Միրզոյանի կենսագրական տվյալներն ու անցած ուղին:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արթուր Առաքելյանը, ներկայացնելով իր տեսլականը, նշել է, որ իշխանությունների տարանջատման իդեալական կամ գրեթե իդեալական մոդելը ենթադրում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների օրենսդրորեն հավասարակշռված ինքնուրույնություն, երբ պետական մարմիններից յուրաքանչյուրն իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները՝ չփոխարինելով մեկը մյուսին, բայց և երաշխավորելով ոչ միայն իր, այլև իշխանության մյուս ճյուղերի արդյունավետ գործառնությունը: «Իշխանությունների տարանջատման սկզբունքի կենսագործման վերջնանպատակը պետական իշխանության միասնական ապահովումն է՝ կանոնակարգված սահմանադրական կառուցակարգեր ստեղծելու միջոցով»,- ասել է Արթուր Առաքելյանը:

ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվել է վեթինգի վերաբերյալ թեկնածուի կարծիքով: Արթուր Առաքելյանը նշել է, որ առաջնային է հասկանալ, թե ինչ է առհասարակ իրենից ներկայացնում վեթինգը, որից հետո նոր միայն հասկանալ՝ դրա կիրառումն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: «Իմ կարծիքով՝ համատարած գործողություններ կատարել ցանկացած հարցի վերաբերյալ ճիշտ չէ, պետք է ցանկացած հարցի, ցանկացած մարդու ցանկացած խնդրի մոտենալ կոնկրետ այդ խնդրի հետ կապված հարցերով: Յուրաքանչյուր մարդու վերաբերյալ պետք է լինի անհատական մոտեցում»:

Հաջորդ թեկնածուն՝ Արա Բաբայանը, նշել է, որ Վարչական պալատի կենսագործումը նպաստելու է վարչական արդարադատության արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով լիարժեքորեն իրականացնել Վճռաբեկ դատարանի առաքելությունը՝ ապահովելու օրենքների և այլ նորմատիվ-իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաև վերացնելու մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները: Արա Բաբայանն այդ կարևորագույն առաքելության իրականացման հարցում իր ներդրումն ունենալու պատրաստակամություն է հայտնել:

Երրորդ թեկնածու Արծրուն Միրզոյանը ևս կարևորել է Վճռաբեկ դատարանի կազմում առանձին մասնագիտացված վարչական պալատի ստեղծումը: Նա անդրադարձել է վարչական դատարանի գործունեությանը, դատական նախադեպի ինստիտուտի առանձնահատկություններին, Վճռաբեկ դատարան ներկայացվող բողոքները վարույթ ընդունելու հարցին, բարձրաձայնել դատավորի բարեվարքությունը բնորոշող իր պատկերացումները: Թեկնածուի խոսքերով՝ արդարադատության մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և արդյունավետ: Անձը պետք է հնարավորություն ունենա վիճարկելու ցանկացած միջամտություն իր իրավունքների իրականացմանը:

Պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Սերգեյ Բագրատյանի՝ թեկնածուին ուղղված հարցերը վերաբերել են դատարանների բեռնաթափման հարցում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դերակատարությանը, դատական գործերի ձգձգման պատճառներին, ինչի պատճառով հանրության շրջանում համակարգի նկատմամբ բացասական վերաբերմունք է ձևավորվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

23:50 14.07.2025

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

23:38 14.07.2025

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

Հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

23:25 14.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

23:06 14.07.2025

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP