20:50 27.06.2022
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոսել է Սաուդյան Արաբիայի, Իսրայելի ու Հունաստանի հետ Թուրքիայի ունեցած խնդիրների վերաբերյալ իր կուսակցության դիրքորոշման մասին, փոխանցում է Ermenihaber-ը։
2014-ին տեղի ունեցած Մավի Մարմարայի միջադեպի հետևանքով զոհված Թուրքիայի քաղաքացիներից մեկի ընտանիքին այցելելուց հետո Քըլըչդարօղլուն այս թեմայով մասնավորապես ասել է.
«Մավի Մարմարայի ժամանակ սպանված Չեթին Թոփչուօղլուի ընտանիքին այցելելուս նպատակն այս հարցում մեր ապագա կառավարության դիրքորոշման մասին անձամբ Մավի Մարմարայի զոհերի ընտանիքներին տեղեկացնելն է: Ես հավատում եմ տարածաշրջանում խոսքի իրավունք ունեցող և խելամիտ դիվանագիտություն վարող Թուրքիային, սակայն մենք կարմիր գծեր ունենք: Իսրայելին իմ ուղերձն այն է, որ այս խնդիրը մեզ համար փակված չէ»:
Իսկ Սաուդյան Արաբիայի մասին խոսելիս ընդդիմադիր կուսակցապետը հիշեցրել է 2018-ին Ստամբուլում տեղի ունեցած արաբ ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության փաստը։ Լրագրողին, ըստ թուրքական ոստիկանության եզրակացության, սպանել, անդամահատել ու հետքերը կորցրել է Սաուդյան Արաբիայից Ստամբուլ ժամանած 15 հոգանոց դահիճներ խումբը:
«Ես մի քանի խոսք ունեմ նաև մեր երկիր ժամանած Բին Սալմանին (Սաուդյան Արաբիայի արքայազն): Մեր տարածքում սպանություն կատարելը իր գինն ունի: Նրա հետ էլ մեր հաշիվները փակված չեն: Էրդողանին կարող է մատերի վրա խաղացնել, բայց Թուրքիան մեծ պետություն է, և նա պատասխան է տալու մեր տարածքում արածների համար»,- ասել է Քըլըչդարօղլուն:
Էգեյան ծովում Թուրքիայի ափերին մոտ գտնվող հունական կղզիների ռազմականացման թեմայով էլ ասել է հետևյալը.
«Հունաստանի կողմից կղզիների ռազմականացման հարցում դիրքորոշումս շատ հստակ է: Հունաստանը «Քուվայի Միլլիյեն» (Kuva-yi Milliye-Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի կողմից հիմնած ուժեր) լավ գիտի: Լուսահոգի Էջևիթին ու Էրբաքանին լավ գիտի: Թող էրդողանի հետ շարունակեն անպտուղ վեճը, դրան քիչ է մնացել: Այն ժամանակ (իրենց իշխանության գալուց հետո-խմբ.) կխոսենք կղզիները ռազմականացնելու և զենքը մեր քաղաքացիների վրա ուղղելու թեմայով»:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...