15:39 28.06.2022
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Կարենի Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը հանձնաժողովի` հունիսի 28-ի արտահերթ նիստում քննարկվել է հատուկ ընթացակարգով: Ներկայացնելով թեկնածուի կենսագրական, մասնագիտական և աշխատանքային գործունեության վերաբերյալ հակիրճ տեղեկատվությունը` Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Աննա Վարդապետյանը համալրել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երիտասարդ դասախոսների կազմը` դառնալով առաջատարներից մեկը: Հանձնաժողովի նախագահի բնութագրմամբ` թեկնածուն մշտապես աչքի է ընկել չափազանց բարձր պատասխանատվության զգացումով, ցուցաբերել է ծայրահեղ սկզբունքային, արժեքային դիրքորոշումներ` կապված իրավունքի գերակայության, երկրում օրինականության հաստատման և արդարադատության հեղինակության բարձրացման հետ:
«Աննա Վարդապետյանը գլխավոր դատախազի պաշտոնում հնարավորություն կունենա իրագործել դատախազական համակարգի կայացման, զարգացման և հետագա գործունեության բարելավմանն ուղղված կարևոր բարեփոխումները»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա ներկայացրել է այն սկզբունքային փոփոխությունները, որոնք ակնկալում է տեսնել դատախազության համակարգում իր ծառայության ընթացքում և արդյունքում: «Ժողովրդավարությունն առանց օրենքի գերակայության ուղղակի գոյություն չունի: Կայացած դատախազական համակարգն օրենքի գերակայության ու, հետևաբար, նաև ժողովրդավարության կայացման երաշխիքն է»,- ասել է Աննա Վարդապետյանը:
Անդրադառնալով Հայաստանում դատաիրավական համակարգում իրականացվող փոփոխություններին` թեկնածուն նշել է, որ այս գործընթացում լուրջ դերակատարություն ունի դատախազությունը: Նրա նպատակներից է` ներդնել իր գիտելիքներն օրենքի գերակայության ավելի բարձր նշաձողի սահմանմանը` նպաստելով Հայաստանում ժողովրդավարության կայացմանը:
Պատասխանելով հանձնաժողովականների հարցերին` Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ մասնակցում է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին, ուսումնասիրություններ է իրականացնում և առաջիկայում դատախազության բարեփոխումների վերաբերյալ կներկայացնի իր տեսլականը:
«Դատախազը պետք է դիտարկվի ոչ թե որպես մեղադրող, այլ` արդարադատություն վերականգնող, պահանջող: Սա պետք է լինի այն պատգամը, որով պետք է առաջնորդվեք»,- ելույթում նշել է Վլադիմիր Վարդանյանը:
Փաստաբանական պալատի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Քոչարյանի խոսքերով` ցանկացած իրավական պետությունում գլխավոր դատախազի պաշտոնում նոր թեկնածուի նշանակումն իրավաքաղաքական լուրջ իրադարձություն է և կանխորոշում է իրավական կյանքի զարգացման օրինաչափություններն ու ուղենիշերը: «ԱԺ-ն ընտրելու է գլխավոր դատախազ բարդ քաղաքական իրավիճակում, մեր պետության ներքին անվտանգությանը նետված մարտահրավերների պայմաններում: Ըստ այդմ` գլխավոր դատախազի մասնագիտական գործունեությունից ակնկալիքները չափազանց շատ են, իսկ քրեական արդարադատության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը` անբնական ծանր: Դատախազության դերն ու նշանակությունն իրավապահ համակարգում բացառիկ է»,- նշել է Հովհաննես Քոչարյանը:
Եզրափակիչ ելույթում Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել դրական գնահատականների համար, հավաստիացրել, որ աշխատելու է ուժերի գերլարումով: Միաձայն քվեարկությամբ հանձնաժողովը որոշել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Աննա Կարենի Վարդապետյանի թեկնածությունը:
21:00 14.07.2025
Թրամփը հնչեցրել է ավելի վաղ խոստացած «կարևոր հայտարարությունը» Ռուսաստանի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ նախկինում հայտարարված «կարևոր» հայտարարության ժամանակ նշել է, որ «շատ դժգոհ է» Մոսկվայից։ «Եվ այսօր այստեղ գտնվելու պատճառներից մեկն այն է, որ լսեք, որ մենք շատ դժգոհ ենք Ռուսաստանից», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպումից հետո։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ […] ...
20:46 14.07.2025
Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահությունՋերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հնարավոր վտանգների նվազեցման և հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և հրդեհների առաջացման ռիսկերը նվազեցնող պատասխանատու գործողությունների խթանմանը։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն՝ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ 2025 […] ...
20:38 14.07.2025
Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ ՓաշինյանԵլիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...
20:32 14.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...
20:25 14.07.2025
Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...
20:16 14.07.2025
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...